ՀՀ ողջ տարածքում տեղակայված բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են․ արձանագրումներ

24/02/2026 schedule16:25

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անվտանգության և վերահսկողության, ինչպես նաև տեխնիկական տնօրինությունների կողմից իրականացվող ՀՀ ողջ տարածքում տեղակայված շուրջ 322 հատ 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են։

«Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ընկերության բոլոր մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների և Իրացման տնօրինության համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ մատնանշեց ՀԷՑ-ի բաշխման ցանցում իրականացված ստուգայցերի արդյունքում վերհանված կրիտիկական վիճակում գտնվող 15 բարձրավոլտ ենթակայանների ներկայիս վիճակը:

Տրվեցին հատուկ հանձնարարականներ՝ վերջիններիս տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։
Ենթակայանների ներկայիս աշխատունակ վիճակը պահպանելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով ժամանակավոր կառավարչի հանձնարարականի հիման վրա իրականացվող միջոցառումները բաժանվել են երեք մասի.

▪️մասնաճյուղերի տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ և լոկալ միջոցներով կատարվող ամսական/տարեկան սպասարկման և շահագործման աշխատանքներ, այդ թվում՝ պլանային աշխատանքների պատշաճ իրականացում,
▪️հրատապ միջամտության կարիք ունեցող ենթակայանների դեպքում համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ, անհրաժեշտ անհետաձգելի աշխատանքների իրականացում,
▪️մի շարք ենթակայանների վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված անհրաժեշտ և հրատապ ծրագրերի մշակում՝ միջնաժամկետ կտրվածքով:

Կարևոր է նշել, որ ՀԷՑ-ի շահագործման ներքո գտնվող բարձր լարման վերջին ենթակայանը գործարկվել է 1972-1973 թվականներին, և վերջին տասնամյակում 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների վերանորոգման ուղղությամբ համակարգային աշխատանքներ չեն իրականացվել:

Արձանագրենք, որ գրեթե բոլոր ստուգայցի ենթարկված ենթակայաններում բացակայում են ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերն ու սանիտարահիգիենիկ պայմանները:

Ենթակայաններում առկա սարքավորումները գտնվում են հնամաշ վիճակում և ենթակա են փոխարինման առաջիկա ներդրումային ծրագրերի շրջանակներում։

ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում արձանագրվել են բարձրավոլտ ենթակայաններում առկա մի շարք խնդիրներ։ Մասշտաբային վթարներից խուսափելու նպատակով տրվել են հատուկ հանձնարարականներ՝ ապահովելու ենթակայանների ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը և բաշխման ցանցում դրանով պայմանավորված հնարավոր վթարների թվի նվազեցումը և կանխարգելումը»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
848 դիտում

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է