Երևան
12 °C
Հայաստանն առաջին անգամ կընդունի Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Փետրվարի 27-ից մեկնարկելիք առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները:
Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջնության անցկացումը՝ այն բնութագրելով որպես պատմական իրադարձություն հայկական սպորտի համար։ Նրա խոսքով՝ իրականացվել է լայնածավալ և համակարգված նախապատրաստական աշխատանք, որպեսզի Հայաստանը պատշաճ մակարդակով հյուրընկալի մասնակիցներին. ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգել է ողջ գործընթացը։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովում ընդգրկված կառույցներին արդյունավետ համագործակցության համար։ Հատկապես հաշվի առնելով մարզաձևի առանձնահատկությունները՝ անհրաժեշտ են եղել հատուկ թույլտվություններ և ընթացակարգեր։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի և Պաշտպանության նախարարություններին, Պետական եկամուտների կոմիտեին արդյունավետ համագործակցության և անվտանգության ապահովման համար։
«Կարծում եմ՝ առաջնության օրերին հնարավորություն կունենանք հետևելու մեր մարզիկների հաջող ելույթներին և նրանց տեսնելու պատվո հարթակին․ գրեթե բոլոր մրցաձևերում ունենք ներկայացուցիչներ։ Հուսով եմ՝ մրցումային օրերին մեծ թվով հանդիսականների կտեսնենք համալիրում: Տոմսերը վաճառվում են տարբեր հարթակներում, և բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել դրանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հաջողություն մաղթել Հայաստանը ներկայացնող մարզիկներին:
Անդրադառնալով մարզաձևի և ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ արդիական պայմաններ ձևավորելու ճանապարհին Եվրոպայի առաջնության անցկացումն առաջին քայլն է. «Առաջնության կազմակերպումը ֆեդերացիայի հետ պլանավորել էինք այնպես, որ ձեռք բերվի անհրաժեշտ գույքի մի հատվածը, այդ թվում՝ թիրախներ և այլ մասնագիտացված սարքավորումներ, որոնք այնուհետև կուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը։ Պետությունն առաջնության կազմակերպման համար հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ, որի շրջանակում ներառված է նաև համապատասխան գույքի ձեռքբերումը։ Հուսով եմ՝ սա կլինի առաջին քայլն արդիական պայմաններ ձևավորելու ճանապարհին։ Պետությունը պատրաստակամ է ստանձնելու այդ աշխատանքների իրականացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նա հավելել է, որ հրաձգությունը զարգացնում է կարևոր հմտություններ՝ ուշադրության կենտրոնացում, կարգապահություն և ինքնակառավարում։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ տեխնոլոգիական միջավայրի ազդեցության պայմաններում այսպիսի մարզաձևերը կարևոր են ոչ միայն սպորտային արդյունքների, այլև անձի ամբողջական զարգացման տեսանկյունից։ Նախարարի խոսքով՝ սպորտային հրաձգության տարրական հմտությունների և կանոնների ուսուցում նախատեսվում է նաև ֆիզկուլտուրայի դասերի շրջանակում։ Աշխատանքներ կտարվեն նաև մարզադպրոցների վերանորոգման և արդիականացման ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելի քան քառապատկվել է. 2026 թվականին ոլորտին կհատկացվի շուրջ 15 միլիարդ դրամ, ինչը վկայում է պետության լուրջ և ռազմավարական մոտեցման մասին։
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելու Կառավարության քաղաքականությանը։ Հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին ընդառաջ մարզական կառույցների նորոգման և կառուցման ծավալուն աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես ներկայում ընթանում են Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի շինարարական աշխատանքները: Եվրոպայի առաջնության ընթացքում մարզումային գործընթացն այդ մարզադպրոցում կիրականացվի։ 2027թ. Հայաստանը կընդունի նաև Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը:
«Ծանրամարտի առաջնությունը կազմակերպելու ենք՝ հիմնվելով Եվրոպայի առաջնության փորձի վրա։ Սա մեզ համար չափազանց կարևոր և ուսանելի փորձ էր։ Ինչ վերաբերում է Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, ապա նախատեսվում է մեծ ծավալի գույքի ձեռքբերում, որը հետագայում կծառայի նաև մարմնամարզության այլ միջազգային մրցաշարեր և առաջնություններ հյուրընկալելու նպատակին։ Ֆրանկոֆոնիայի խաղերը մեզ համար նույնպես շատ կարևոր են, հատկապես՝ աթլետիկայի տեսանկյունից։ Պետք է ձևավորենք ամբողջությամբ նոր ենթակառուցվածք, որը հետագայում ևս կօգտագործվի այլ մրցաշարերի ընթացքում։ Այս ամենի արդյունքում մենք ձևավորում ենք բավականին լավ փորձ թե՛ ենթակառուցվածքային, թե՛ կազմակերպչական առումով՝ մեր երկիրը միջազգային սպորտային քարտեզի վրա դարձնելով ավելի տեսանելի։ Վերջին մի քանի տարիներին մեր կազմակերպած բոլոր մրցաշարերի մակարդակի և որակի վերաբերյալ միջազգային գործընկերները բարձր գնահատականներ են տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ հավաքականը լիովին պատրաստ է առաջնությանը։ Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների աջակցությամբ ևս մեծ աշխատանք է իրականացվել միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ «Մեզ մնում է գալ, երկրպագել և սպասել մեր մարզիկների փայլուն ելույթներին»,- նշել է նա։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն անմասն չի մնա մեդալներից: «Ոչ թե մեկ, այլ մի քանի մեդալ կունենանք։ Բայց գույների մասին չեմ խոսի, քանի որ հրաձգությունում երբեմն ամեն ինչ որոշվում է 0,1 միավորով, և թույլ երկրներ գրեթե չկան։ Մենք էլ արդեն սկսում ենք հայտնվել ֆավորիտների շարքում։ Արդյունքները, իհարկե, կտեսնենք մրցումների ընթացքում: Ամեն դեպքում թիմը լավ մարզավիճակում է և պատրաստ է բարձր մակարդակով հանդես գալու»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը ներկայանում է 26 մարզիկով:
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։ Պատվիրակությունների հիմնական ժամանումը նախատեսված է փետրվարի 26-27-ը, իսկ մրցումները կմեկնարկեն մարտի 1-ից։ Յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսից հետո ծանոթացել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին
Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով
Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան
Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի
Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ
ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում
Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին
Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան
Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ
Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը
Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք
Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան
Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ
Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
Երևի հոր 400 հազար դրամ աշխատավարձով են դարձել ոսկու հանքի տեր, սատկած առյուծ թամբել. Չախոյան
Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT