Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այցը և նշել, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն։ Նրա խոսքով՝ ոլորտը կարող է դիտարկվել որպես ինժեներական կրթության խթանման արդյունավետ մեխանիզմ, մասնավորապես ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի շրջանակում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի մասնագետներն առաջին անգամ ստեղծել են քրոսքար մրցարշավային մեքենա՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելով Հայաստանում: Նախարարն ընդգծել է, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա բացահայտել երիտասարդների ներուժը, մեծացնել ուսանողների ներգրավվածությունը և խթանել կիրառական գիտելիքների զարգացումը։
FIA-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ, գրանցվել են կազմակերպչական կարողությունների աճ և առաջընթաց։ Ներկայացնելով «Մատչելի քրոսքար» նախագիծը՝ նշվել է, որ FIA-ն մշակել է նախագծային լուծումներ՝ ընձեռելով տեղում արտադրանքի կազմակերպման հնարավորություն։
Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Հայաստանը դարձել է վերջին երկիրը, որը միացել է FIA-ի նշված նախագծին: Միջազգային ֆեդերացիայի խորհրդատուն շուրջ 10 օր աշխատել է Հայաստանում՝ գնահատելով Հայաստանում ձևավորված թիմի բարձր մասնագիտական կարողությունները։ Ընդամենը մի քանի ամսում տեղացի մասնագետները ստեղծել են տեղական արտադրություն և ձևավորել փոքր, բայց ամբողջական էկոհամակարգ, որը ստացել է միջազգային փորձագետների դրական գնահատականը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև FIA-ի կրթաթոշակային ծրագրին, որն իրականացվում է Միացյալ Թագավորության Քրենֆիլդի համալսարանում՝ մոտոսպորտային մեխատրոնիկա մասնագիտությամբ ուսանողների համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության, ուսանողների ներգրավման, փոխանակման ծրագրերի և համատեղ գիտակրթական նախագծերի իրականացման հնարավորությունները։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և համատեղ ջանքերով զարգացնելու ավտոսպորտը Հայաստանում՝ որպես կրթական, տեխնոլոգիական և երիտասարդական ներուժի զարգացման կարևոր ուղղություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT