Աթենքում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի նախագահների հանդիպումը

18/02/2026 schedule13:43

Հունաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը հաջորդել է ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությանը։

Երկու երկրների նախագահները նախ կունենան առանձնազրույց, որից հետո սպասվում է ընդլայնված կազմերով հանդիպում։ Հանդիպմանը Հունաստանի պատվիրակության կազմում են Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յանիս Միխաիլ Լովերդոսը, Հունաստանի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալիկի Խատզին, Միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր քարտուղար Դիմիտրիկոս Սկալկոսը, Հունաստանի նախագահի աշխատակազմի ռազմական գրասենյակի տնօրեն Էֆթիմիոս Միկրոսը և այլք։

Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և այլք։

Հայաստանի և Հունաստանի նախագահների հանդիպման օրակարգում բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր են՝ անվտանգություն, տնտեսություն, առևտրաշրջանառություն, տեխնոլոգիական ոլորտ, գիտություն, կրթություն։

Տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների համագործակցությանը նոր շունչ կհաղորդվի փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Հուշագիրը կստորագրեն ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։

Երկու երկրների նախագահների հանդիպման շրջանակում նախատեսված է շքանշանների հանձնման արարողություն։ Հունաստանի նախագահը Հայաստանի նախագահին կհանձնի «Մեծ Խաչ աստիճանի Փրկչի շքանշան»։ Հայաստանի նախագահը Հունաստանի գործընկերոջը կհանձնի «Փառքի շքանշան»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
232 դիտում

Երբ մարդ անկուշտ է, նա ոչ մի բանով չի կշտանա. Ալեքսանյանը հայտնել է ՀԷՑ-ի կողմից արված մի շարք հավելագրումներ

Հայտնաբերվել են մեքենայից գողացված գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ինչ է կատարվել Մասիսում

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական ողջույնն է հղել քաղաքացիներին. տեսանյութ

ԵԽ-ն կաջակցի ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Քոչարյանն ու 2 օլիգարխը ինչ բառախաղի ասես դիմում են, բայց այդ պարզ նախադասությունը չեն ասում. Ռուբինյան

Զելենսկին Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել

Աթենքում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի նախագահների հանդիպումը

Ահա՝ ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. Խաչատրյան

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026թ. առաջնության լավագույն մարզիկները

«Արզնի կաթնամթերքի» թթվասերի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն, ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել. Վենս

Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը. ովքեր են մասնակցում, և ովքեր են բացակա

Երևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով. տեսանյութ

Մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ

Իրանն ու Ռուսաստանը սկսել են համատեղ ռազմածովային զորավարժությունները

Ձնահոսք Մոնբլանի իտալական կողմում. մահացել են լեռնադահուկորդներ. տեսանյութ

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին․ կան տուժածներ

ՊԵԿ պաշտոնյաների արարքների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր գույքային վնաս. վարույթը դատարանում է

Հայաստանն ու ՄԹ-ն շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում

2025-ին ավելի քան 75 հազար գրանցում է եղել․ Պետռեգիստրի գործակալության հաշվետվությունը ներկայացվել է նախարարին

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրից հետո 5-րդն է

Մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում

Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք. տեսանյութ

Տարոն Չախոյանը լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով Արեգնադեմի դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

8 պատգամավոր Բրյուսել կգործուղվի

Այսօր փետրվարի ամենատաք օրերից է. Գագիկ Սուրենյանը մանրամասնել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Defence Cyber Marvel 2026․ ՄԹ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում

Պետական աջակցությամբ շուրջ 85 հա ջերմատուն է հիմնվել, ընթացքի մեջ է ևս 64 հա-ի կառուցումը․ Պապոյան․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ խնդրի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել. Արաղչի

Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք․ տեսանյութ

Շաքարային դիաբետ ունեցողներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ․ ովքեր կարող են ստանալ դրանք

Դեսպան Խաչատրյանը և Լյուբչանսկին քննարկել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ընթացքը

Ամփոփվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները