Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը. ովքեր են մասնակցում, և ովքեր են բացակա

18/02/2026 schedule12:43

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է ՀԱԵ Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Մայր Աթոռը:

Նշվում է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ժողովականներին իր խոսքն ու պատգամն առցանց է հղել։

Մասնակիցներին իրենց ուղերձը հղել են նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի հայ պատրիարք  Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոսը հայտնել էր, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) չի կարողանալու մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին: 

Ըստ նրա՝ այդպիսով Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը փոխվում է, և այն կկայանա արդեն որպես սոսկ եպիսկոպոսաց հավաք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերագույն հոգևոր խորհրդի անդամ հանդիսացող 7 անձի մեղադրանք է առաջադրվել: Վերջիններիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նշենք՝ հիշյալ 7 անձանց թվում են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Տեր Մովսես քահանա Սահակյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում եպիսկոպոսաց ժողովին չի մասնակցում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
777 դիտում

ԵԽ-ն կաջակցի ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Քոչարյանն ու 2 օլիգարխը ինչ բառախաղի ասես դիմում են, բայց այդ պարզ նախադասությունը չեն ասում. Ռուբինյան

Զելենսկին Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել

Աթենքում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի նախագահների հանդիպումը

Ահա՝ ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. Խաչատրյան

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026թ. առաջնության լավագույն մարզիկները

«Արզնի կաթնամթերքի» թթվասերի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն, ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել. Վենս

Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը. ովքեր են մասնակցում, և ովքեր են բացակա

Երևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով. տեսանյութ

Մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ

Իրանն ու Ռուսաստանը սկսել են համատեղ ռազմածովային զորավարժությունները

Ձնահոսք Մոնբլանի իտալական կողմում. մահացել են լեռնադահուկորդներ. տեսանյութ

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին․ կան տուժածներ

ՊԵԿ պաշտոնյաների արարքների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր գույքային վնաս. վարույթը դատարանում է

Հայաստանն ու ՄԹ-ն շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում

2025-ին ավելի քան 75 հազար գրանցում է եղել․ Պետռեգիստրի գործակալության հաշվետվությունը ներկայացվել է նախարարին

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրից հետո 5-րդն է

Մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում

Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք. տեսանյութ

Տարոն Չախոյանը լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով Արեգնադեմի դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

8 պատգամավոր Բրյուսել կգործուղվի

Այսօր փետրվարի ամենատաք օրերից է. Գագիկ Սուրենյանը մանրամասնել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Defence Cyber Marvel 2026․ ՄԹ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում

Պետական աջակցությամբ շուրջ 85 հա ջերմատուն է հիմնվել, ընթացքի մեջ է ևս 64 հա-ի կառուցումը․ Պապոյան․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ խնդրի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել. Արաղչի

Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք․ տեսանյութ

Շաքարային դիաբետ ունեցողներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ․ ովքեր կարող են ստանալ դրանք

Դեսպան Խաչատրյանը և Լյուբչանսկին քննարկել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ընթացքը

Ամփոփվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Գրկից գիրկ են թռնում. ընթացքում իրար կհարվածեն, վերջում օլիգարխիկ առանձնյակները կմիավորվեն. տեսանյութ

Վերահաստատվել է համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը․ ԲՏԱ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին