ՊԵԿ պաշտոնյաների արարքների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր գույքային վնաս. վարույթը դատարանում է

18/02/2026 schedule11:15

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11 մլն 372 հազար 640 ՀՀ դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:

Այնուհետև դարձյալ վերը նշված բաժնի պետի ցուցումով նույն բաժնի մաքսային տեսուչը, խախտելով մաքսային նույնականացման միջոցների կիրառման ընթացակարգերը, կշռման գործողություններն ավարտելուց հետո ապահովման միջոց չի կիրառել տվյալ բեռնատարի վրա: Դրանից հետո բաժնի պետի տեղակալը, բաժնի պետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերցրել է մաքսային տեսուչի առանձնացրած ապահովման միջոցը և առանց պատշաճ ֆիքսման տեղադրել բեռնատարի վրա՝ այն հետագայում հեշտությամբ հանելու համար, որից հետո տրանսպորտային միջոցը բաժնի պետի տեղակալի և տնտեսվարողի ուղեկցմամբ դուրս է եկել անցակետի տարածքից։

Անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։ 

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու հետևանքով տնտեսվարողին պատկանող բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և ընկերության տնօրենը մաքսային վճարները չվճարելու նպատակով թաքցրել է հարկման ենթակա բեռը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլն 372 հազար 640 ՀՀ դրամի վնաս։  Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բաժնի պետին, նրա տեղակալին և նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել:

Վերջինիս, ինչպես նաև բաժնի պետի և տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն ՀՀ դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1183 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս