Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են ՀՀ

13/02/2026 schedule14:25

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից՝ այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։

Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։

Հայկական կողմի մասնակիցներ

Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան - Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Նաիրա Սուլթանյան - Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

Նարեկ Մինասյան - «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Սամվել Մելիքսեթյան - «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Ստեփան Գրիգորյան - «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ

Էդգար Վարդանյան - «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Ռոբերտ Ղևոնդյան - «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Լուսինե Խառատյան - գրող, մշակութային մարդաբան

Նելլի Մինասյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ

Դավիթ Ստեփանյան - 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ

Ռուբեն Բաբայան - Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Էլեոնորա Սարգսյան - խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող

Նաիրա Մարտիկյան - խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն

Վազգեն Կարապետյան - «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն

Տաթև Դանիելյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար

Արմեն Պետրոսյան - «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ 

Ալեն Ամիրխանյան - Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն

Նելլի Ռաֆայելյան - Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող

Ժիրայր Հաբեթյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
536 դիտում

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 13-ին

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար. վարույթը դատարանում է

13-ամյա անչափահասի միջադեպի մասով խստացրել եմ ՆԳՆ քաղաքականությունը. դպրոցները նման դեպքերում լռում են

Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»

Մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել

Հրդեհ Կոտայքի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Սահմանների կառավարման «խելացի» համակարգը քաղաքացիներին թույլ կտա անցնել ավելի արագ և արժանապատիվ․ նախարար

ՆԳՆ-ն արդիականացնում է բնակչության պաշտպանության համակարգը

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են ՀՀ

Հրազենի գործադրմամբ հանցագործությունների բացահայտման մակարդակը էապես աճել է. ՆԳ նախարարը՝ վիճակագրության մասին

Հաշվառման-քննական համակարգն անցնում է առավել ճկուն մոդելի. ՆԳ նախարարը ներկայացրել է ներդրված նոր ստանդարտները

ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի

2024-2025 թվականներին ՃՏՊ-ների արդյունքում ունեցել ենք 95 խնայված կյանք․ ՆԳ նախարար

2025 թվականին հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում է արձանագրվել․ Արփինե Սարգսյան

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին

Կառավարման նոր մոդել ունենք ոստիկանությունում՝ կենտրոնանալ առավելագույն հնարավորությունների վրա. նախարար

2025-ին թմրամիջոցների դեմ պայքարում պետությունը որդեգրել է նոր մոտեցում՝ կենտրոնանալով ներմուծման շղթաների վրա

Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով

Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին

2025-ը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար. ՆԳ նախարարը մանրամասնել է

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը

Սամվել Կարապետյանին չի արգելվել հանդես գալ տեսաուղերձով. ՔԿ պարզաբանումը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Գորիսի վարչական շենքի մի հատվածի նորոգման աշխատանքների մրցույթ

Խղճուկ և ողորմելի իրավիճակում հայտնվածները հոգեվերլուծության և հոգեբուժության բացառիկ մատերիալ են. Վարդապետյան

Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան

Հիշե՛ք՝ աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունների մասին

Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո

Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են

Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան

Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան

Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը

Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ

Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ