2025 թվականին հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում է արձանագրվել․ Արփինե Սարգսյան

13/02/2026 schedule13:41

2025 թվականի ընթացքում հանցավորության շարժընթացում արձանագրված հիմնական միտումները ներկայացնելիս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում։

Նրա դիտարկմամբ՝ այս արդյունքը վկայում է ներքին անվտանգության մակարդակի և այդ համատեքստում կայացրած որոշումների արդյունավետության մասին։

«Նշեմ, որ վիճակագրական պատկերում առաջին անգամ վերլուծվել է հենց 2025 թվականի իրավիճակը, որը թույլ է տվել դուրս բերել կոնկրետ տարվա հանցավորության պատկերը։ Նախորդ տարիներին վիճակագրությունը վարվում էր այնպիսի մեթոդաբանությամբ, որի հիմքում դրվում էր ոչ թե հանցագործության կատարման պահը կամ դրանով հարուցված վարույթը, այլ դրա վերաբերյալ տվյալի ստացման պահը»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ այսպիսով, հնարավոր է դառնում դուրս բերել հանցավորության շարժընթացում ինչպես աճի, այնպես էլ նվազման ցուցանիշները, ինչի հիման վրա հստակորեն վերլուծվում է այդ ցուցանիշների հիմքում ընկած որոշումների արդյունավետությունը։

Նախարար Սարգսյանը նշել է, որ նոր մեթոդաբանությամբ են հաշվարկվել նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, այսինքն՝ ըստ վարույթի նախաձեռնման տարեթվի։ Արփինե Սարգսյանը կարևորել է, որ բացահայտման ցուցանիշներն աճել են և՛ հանցանքը կատարողի անձը հայտնի լինելու, և՛ թե որպես մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով։

«Վիճակագրության վարման մեթոդաբանական հարցերը դիտարկել ենք նաև Գլխավոր դատախազության մեր գործընկերների հետ, մասնագիտական քննարկումների արդյունքներով դուրս ենք բերել հանցավորության իրական պատկերն արտացոլող մեթոդաբանություն։ Բնականաբար, շարունակելու ենք մեթոդաբանության ինստիտուցիոնալացման, հետևողական կատարելագործման աշխատանքները՝ հաշվի առնելով քրեադատավարական տարբեր հարցեր»,- ասել է Սարգսյանը՝ արձանագրելով, որ ՆԳՆ համակարգում հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ստեղծմամբ, վիճակագրության մեթոդաբանական նոր մոտեցումների որդեգրմամբ անցում ենք կատարում ավելի ակադեմիական համատեքստի, ոչ թե գեներացվում է իներցիոն թվային պատկեր։

Այս մոտեցումն օգնելու է իրական պատկերի վերլուծությամբ գնահատել թե՛ կայացրած որոշումների ընթացքը, թե՛ դուրս բերել նոր լուծումներ, ընդգծել է ներքին գործերի նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
706 դիտում

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի