Երևան
12 °C
Ամփոփելով ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները՝ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օրհներգի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն և ինչ ստանդարտի կիրառմամբ:
«Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորում են պետական կառույցները, առավել ևս, երբ խոսում են արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:
Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասել է նախարարը:
Նա ուշադրություն է հրավիրել նաև ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին ՀՀ օրհներգը պետք է հնչի:
«Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, որոնք ներգրավված են»,- ասել է նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են Կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները:
Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասել է, որ բոլոր միջոցառումներին, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ:
«Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր և երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»,- հավելել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ այլ կառույցների դեպքում ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան
ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու
Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճել են Meistersingerhalle-ն
Սահմանվել է ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը
Զբոսաշրջության ռեկորդը թարմացվել է․ 2026-ի հունվարը լավագույնն էր. բոլոր ընկերությունները պարտադիր կգրանցվեն
Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններով
Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն
Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցում համաձայնության չեն հասել
Թեհրանում այրել են հեթանոս Բաալ Աստծո արձանը. տեսանյութ
Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի, պետական միջոցառումներին այն կհնչի կենդանի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման ոլորտում
Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է
ԱՄՆ փոխնախագահ Վենսն ընդհանրական տեսանյութ է հրապարակել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
Իրանի սահմանների մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել
Ջերմային այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 68-ամյա կին. վիճակը ծայրահեղ ծանր է
Խիտ մառախուղ, բուք և ցածր տեսանելիություն. ՀՀ մի շարք ավտոճանապարհներ ժամանակ առ ժամանակ փակվում են
Սպասվում է ՀՀ վարչապետի այցը Թեհրան․ Հայաստանն ու Իրանը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են մեքենաներ
75 տուն Երասխում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում
Խոշոր ու ողբերգական ավտովթար. վարորդները մահացել են, մեկ անձ՝ հոսպիտալացվել
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար, Իջևան-Նոյեմբերյան հատվածը՝ բեռնատարների
Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
Ալաշկերտ-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Լեհաստանն ու Իտալիան չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»
Salesforce ընկերության ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը
ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Հայաստանի վրա հարձակվելը շատ թանկ գին կարժենա. Նահանգները կանաչ լույս է վառել ՀՀ-ի առաջ. Բաբաջանյան. տեսանյութ
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը
Պապոյանին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան առանց ընդդիմության․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի. ով է նա
Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի հետ․ վարչապետ․ տեսանյութ
Ճակատագրական ռազմավարական որոշում է․ որ երկրների հետ է Հայաստանը քննարկում միջուկային ռեակտոր ունենալու հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT