Երևան
12 °C
Փետրվարի 11-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի շրջանակում Ղազախստանում նախատեսվող «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանն ու Ղազախստանը հետաքրքրող բարձր տեխնոլոգիական և նորարարական համագործակցության հնարավորությունները։
Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
«Քննարկվել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) շրջանակում Ղազախստանի Հանրապետության նախաձեռնած «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը։
Նախատեսվում է կենտրոնը տեղակայել Ղազախստանում՝ այն ուղղելով ծովային ելք չունեցող երկրների աջակցությանը կայուն զարգացման ապահովման համար անհրաժեշտ թվային լուծումների տրամադրման միջոցով։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդելու Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանի նորարարական ներուժի մրցակցային առավելությունները թվային տեխնոլոգիաների կիրառմամբ և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում զարգացող վերջին տեխնոլոգիական գործընթացներին և միջազգային գործընկերների հետ իրականացվող համագործակցությանը՝ ներառյալ թվային փոխակերպման, նորարարական էկոհամակարգի զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Կողմերը կարևորել են թվային լուծումների առանցքային դերը ԿԶՆ իրականացման գործընթացում՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է խթանել տնտեսական աճը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և նպաստել սոցիալական զարգացմանը։ Նշվել է տարածաշրջանային համագործակցության խորացման անհրաժեշտությունը փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման միջոցով։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման ոլորտներում։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»,- ասվում է հաղորդագրությունում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան
ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու
Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճել են Meistersingerhalle-ն
Սահմանվել է ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը
Զբոսաշրջության ռեկորդը թարմացվել է․ 2026-ի հունվարը լավագույնն էր. բոլոր ընկերությունները պարտադիր կգրանցվեն
Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններով
Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն
Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցում համաձայնության չեն հասել
Թեհրանում այրել են հեթանոս Բաալ Աստծո արձանը. տեսանյութ
Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի, պետական միջոցառումներին այն կհնչի կենդանի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման ոլորտում
Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է
ԱՄՆ փոխնախագահ Վենսն ընդհանրական տեսանյութ է հրապարակել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
Իրանի սահմանների մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել
Ջերմային այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 68-ամյա կին. վիճակը ծայրահեղ ծանր է
Խիտ մառախուղ, բուք և ցածր տեսանելիություն. ՀՀ մի շարք ավտոճանապարհներ ժամանակ առ ժամանակ փակվում են
Սպասվում է ՀՀ վարչապետի այցը Թեհրան․ Հայաստանն ու Իրանը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են մեքենաներ
75 տուն Երասխում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում
Խոշոր ու ողբերգական ավտովթար. վարորդները մահացել են, մեկ անձ՝ հոսպիտալացվել
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար, Իջևան-Նոյեմբերյան հատվածը՝ բեռնատարների
Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
Ալաշկերտ-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Լեհաստանն ու Իտալիան չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»
Salesforce ընկերության ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը
ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Հայաստանի վրա հարձակվելը շատ թանկ գին կարժենա. Նահանգները կանաչ լույս է վառել ՀՀ-ի առաջ. Բաբաջանյան. տեսանյութ
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը
Պապոյանին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան առանց ընդդիմության․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի. ով է նա
Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի հետ․ վարչապետ․ տեսանյութ
Ճակատագրական ռազմավարական որոշում է․ որ երկրների հետ է Հայաստանը քննարկում միջուկային ռեակտոր ունենալու հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT