Salesforce ընկերության ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը

11/02/2026 schedule21:57

ԱՄՆ փոխնախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի մասնագիտական ծառայությունների պրակտիկայի ղեկավար Ջոն Բանյանին:

Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպմանն ուղղված ծրագրերը։ Ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների ներդրման, «Ամպայինն առաջինը» (Cloud First) քաղաքականության, կիբեռանվտանգության և թվային կառավարման համակարգերի զարգացման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել առավել արդյունավետ, թափանցիկ և մատչելի հանրային ծառայություններ։

Ջոն Բանյանը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը և նշել, որ Salesforce-ը մշտապես հետաքրքրված է նորարարական լուծումների տարածմամբ այնպիսի շուկաներում, որոնք առաջնահերթություն են համարում թվային առաջընթացը և տաղանդների բացահայտումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք առաջնահերթություններ՝ պետական և մասնավոր հատվածների արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Կողմերն անդրադարձել են նաև անվտանգ ամպային տեղակայման մոդելների մշակմանը, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն Հայաստանի տվյալների պաշտպանության օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձին։

Salesforce-ն ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 1999թ․ և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (Customer Relationship Management- CRM) աշխարհի խոշորագույն ամպային հարթակներից մեկն է։ Ընկերությունը տրամադրում է լուծումներ վաճառքի, սպասարկման, մարքեթինգի և բիզնես գործընթացների ավտոմատացման համար, որոնք նպաստում են կազմակերպությունների թվային փոխակերպմանը և հաճախորդակենտրոն կառավարման մշակույթի ձևավորմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
615 դիտում

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ

Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին

Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ

Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը

Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը

Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ

Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել

Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ

Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից

Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ

Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը

Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին

ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ