Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճել են Meistersingerhalle-ն

12/02/2026 schedule13:10

Փետրվարի 8-ին լեգենդար Meistersingerhalle կայացած համերգը այն հազվագյուտ իրադարձություններից մեկն էր, որտեղ բարձրակարգ վարպետությունը հանդիպում է խոր հուզական դրամատիզմին: Այդ երեկո Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որի այցը Գերմանիա ակնհայտ հետաքրքրություն էր առաջացրել եվրոպացի ունկնդրի, ինչպես նաև գերմանաբնակ մեր հայրենակիցների շրջանում:

Eduard Topchjan-Dmitri Masleev-Nürnberg-08.02.2026.png (699 KB)

Երեկոյի ծրագիրը կառուցված էր հակադրությունների վրա՝ Մոցարտի կենսուրախ, փայլատակող երաժշտությունից մինչև Ռախմանինովի մոնումենտալ ռոմանտիզմը և Ռիմսկի-Կորսակովի արևելյան շքեղությունը:

Համերգը բացվեց Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքով, որը որքան սովորական և դասական է հնչում այժմ մեր ականջին, այնքան անսովոր ու էկզոտիկ էր պրեմիերայի ժամանակ 18-րդ դարի վիեննական ունկնդրի համար: Երաժշտությանը արևելյան երանգ հաղորդելու համար Մոցարտը ներմուծել է այն ժամանակ էկզոտիկ համարվող գործիքներ՝ բաս-թմբուկ, ծնծղաներ և եռանկյունի։ Դրանց սուր, «ենիչերական» հնչողությունը երաժշտությանը հաղորդում է յուրահատուկ աշխուժություն։ Նյուրնբերգյան համերգի համատեքստում նախերգանքն իդեալական «ապերիտիվ» էր, որը հնարավորություն է տալիս ցուցադրել նվագախմբի ճկունությունը և Մոցարտի նրբագեղ դինամիկայի հետ աշխատելու Թոփչյանի վարպետությունը:

Նախերգանքից հետո հնչած Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը ռուս վիտուոզ դաշնակահար Դմիտրի Մասլեևի կատարմամբ ոչ միայն երաժշտական գլուխգործոց է, այլև վերածննդի խորհրդանիշ։ Գրված լինելով դարասկզբին (1900–1901)՝ այն դարձավ ռուսական դասական երաժշտության խորհրդանիշերից մեկն ամբողջ աշխարհում։

Eduard Topchjan-Backstage-Meistersingerhalle-Nürnberg-08.02.2026.jpg (162 KB)

Nürnberger Nachrichten թերթում Ռեյնհարդ Կալբը գրում է. «Ռախմանինովի կոնցերտների և սիմֆոնիաների խնդիրը նրանում է, որ 1940-1950թթ.-ի մի շարք հոլիվուդյան կոմպոզիտորներ մեծապես փոխառել են նրա երաժշտական լեզուն, մինչև այն աստիճան, որ բնօրինակն այժմ հնչում է որպես ֆիլմի սաունդթրեք։ Այնքան էլ հեշտ չէ ազատվել հին, սենտիմենտալ բալլադների պատկերներից ու հիշողություններից և պարզապես թույլ տալ, որ երաժշտությունը կլանի ձեզ: Հատկապես, որ էլեգիական մեղեդիները որոշ դիրիժորների և նվագախմբերի գայթակղում են տրվել ավելորդ քաղցրահունչ մեկնաբանությանը։ Այստեղ անհրաժեշտ է կարգապահ ձեռք: Էդուարդ Թոփչյանը պահպանում է անհրաժեշտ դիրիժորական խիստ ոճը և հաստատակամորեն հետ է պահում Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբին մելամաղձության գիրկն ընկնելու գայթակղությունից: Մասլեևը իր հերթին գիտի, թե ինչպես էմոցիոնալ լարվածությունը զարգազնելով՝ հասցնել գագաթնակետին և ամբողջությամբ բացահայտել դաշնամուրային նվագաբաժնի ուշ ռոմանտիկական ժամանակաշրջանի քնարականությունը» (Nürnberger Nachrichten, 09.02.2026):

Eduard Topchjan-Dmitri Masleev-Meistersingerhalle-Nürnberg-08.02.2026.png (1.79 MB)

Համերգի երկրորդ բաժնում հնչեց Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, որտեղ նվագախումբը վերածվում է «Հազար ու մեկ գիշերվա» պատմությունները պատմող հեքիաթասացի: Սյուիտը համերգի հրաշալի եզրափակում էր, որը հնարավորություն է տալիս նվագախմբի երաժիշտներին ցուցադրել իրենց մենակատարային վարպետությունը։

Համերգին նաև ներկա էր հռչակավոր օպերային երգչուհի, գերմանաբնակ մեր հայրենակից Հրաչուհի Բասենցը, որի տաղանդը փայլում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների բեմերում: Նյուրնբերգը վաղուց արդեն իր երկրորդ տունն է դարձել, որտեղ նա բազմիցս հանդես է եկել բոլոր կարևորագույն դահլիճներում, այդ թվում՝ Meistersingerhalle-ում:

Բասենցը նշում է. «Այս դահլիճը հարուստ պատմություն ունի, որը կերտել են այստեղ ելույթ ունեցած լեգենդար արտիստներն ու նվագախմբերը, ինչպիսիք են Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Դրեզդենի շտատսկապելլան, Լայպցիգի Գեվանդհաուզը, Բեռլինի ֆիլհարմոնիկը և ուրիշներ: Այստեղ հանդես են եկել մաեստրոներ Հերբերտ Ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտտին, Զուբին Մեհտան, Կուրտ Մազուրը, լեգենդար Պավարոտտի, Դոմինգո, Կարերաս եռյակը, Ֆիշեռ Դիսկաուն, Ջեսսի Նորմանը, կենդանի լեգենդներ Բարեմբոյմն ու Մարթա Արգերիխը, Իցհակ Պեռլմանն ու Ռոստրոպովիչը:

Բնականաբար, այս ամենի գիտակցումն ավելացնում էին համերգի ժամանակ իմ հուզմունքն ու սպասումները որպես հայ, որպես երաժիշտ և այս անգամ որպես ունկնդիր: Վերջին անգամ հպարտության խոր զգացում էի ապրել, երբ Սերգեյ Խաչատրյանն էր այս բեմում ելույթ ունենում: Աննկարագրելի մեծ հուզմունքով ու սրտատրոփ սպասում էի համակվել մաեստրո Էդուարդ Թոփչյանի բեմելից առաջ: Անչափ հպարտ էի, որ այդ անունների կողքին այսուհետև հնչելու է նաև մեր Մաեստրոյի անունը և, որ ամենակարևորն է, ինձ համար պատմության մեջ կմնա իր յուրահատուկ, խոր, ինտելեկտուալ մեկնաբանմամբ: Այս համագործակցությունն ու ելույթը բացառիկ և շատ հաջողված էին, կարծում եմ, նվագախմբի համար նույնպես կարևոր երաժշտական իրադարձություն էր, քանի որ շատ կարճ ժամանակում, ընդհամենը մի քանի օրվա փորձերի արդյունքում մաեստրոյին հաջողվեց իր ձեռագիրը հաղորդել նվագախմբին երաժշտական հատվածների հատուկ կոնտրաստայնությամբ, դինամիկ մեծ գունապնակով և ուրույն մտածողությամբ, մենանվագներ կատարողներին տրամադրած ազատությամբ:

Նվագախումբը, առհասարակ, չէր ճնշում մենանվագները, բավարար «տարածք» էր տրվել մենակատարին անհատական մեկնաբանման համար թե՛ առաջին բաժնում՝ նվագակցելով Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտը, թե՛ երկրորդ բաժնում՝ «Շեհերեզադե»-ում: Անասելի երջանկություն էր վայելել այդ ծրագիրը նման բարձրակարգ մատուցմամբ: Մաեստրոն ունի դինամիկայի գերազանց վերահսկողություն և բացառիկ երաժշտականություն: Նրա դիրիժորական ոճը զուրկ է ավելորդ ցուցադրական շարժումներից, զուսպ է, դիպուկ ու հստակ, միաժամանակ շատ դրամատիկ, ինչը վստահության և ապահովության զգացողություն է հաղորդում, թե՛ նվագախմբին, թե՛ ունկընդրին: Դահլիճը մեծ ոգևորությամբ և  երկարատև ծափողջույններով ընդունեց Էդուարդ Թոփչյանին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով մաեստրոյին նորանոր ձեռքբերումներ և բազմաթիվ բեղմնավոր համագործակցություններ լավագույն նվագախմբերի հետ և ամենահեղինակավոր դահլիճներում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
828 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին