Երևան
12 °C
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2025 թվականի ընթացքում քրեադատավարական օրենսդրության շրջանակներում 28 փորձագիտական տեսակներով, 114 ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով իրականացվել են 16 հազարից ավելի փորձագիտական հետազոտություններ՝ ապահովելով գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացումը:
Անցնող տարում «Փորձաքննությունների ազգային բյուրոյում» քիմիկոթունաբանական ուղղությամբ պայմանագրային հիմունքներով իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխան ավելի քան 1000 հետազոտություններ:
Կազմակերպությունում առանձին ուղղություններով մշակվել և ներդրվել են հետազոտական նոր մեթոդներ և մեթոդիկաներ, նաև դրանց կիրառմամբ սկսվել են իրականացվել տարբեր հետազոտական աշխատանքներ՝ գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովմամբ:
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նաև համապատասխան հետազոտական ուղղություններով տվյալների շտեմարանների համալրման աշխատանքները:
Կազմակերպության ստորաբաժանումների փորձագետները մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) համապատասխան աշխատանքային խմբերի կողմից անցկացված համաժողովներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին, աշխատաժողովներին, որակավորման ստուգման թեստերին և ընթացիկ այլ աշխատանքներին՝ ապահովելով իրենց մասնագիտական ընդգրկվածությունը ժամանակակից գիտամեթոդաբանական աշխատանքային միջավայրում:
2025 թվականին կազմակերպության 7 փորձագետ՝ նյութագիտական, հետքաբանական, տոքսիկոլոգիական, աուդիոձայնագրային և ԴՆԹ փորձաքննությունների ուղղություններով, մասնակցել է դատափորձագիտական ոլորտում մասնագիտական գիտելիքների և հմտությունների գնահատման միջազգային պրոֆեսիոնալ թեստավորմանը (Professional test) և ստացել դրական արդյունքներ։
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմակերպմամբ 2025թ. նոյեմբերի 12-14-ը Երևանում տեղի է ունեցել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի 2025թ. ընդլայնված եռօրյա համատեղ նիստը, որը ENFSI-ի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի որոշմամբ՝ առաջին անգամ իրականացվել է Հայաստանում։
Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում հանդիսացել է երկու միջազգային գիտաժողովի համակազմակերպիչ, որոնցից մեկն անցկացվել է Մոլդովայի Հանրապետություն Քիշնև քաղաքում, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնության Սամարղանդ քաղաքում:
2025 թվականին կազմակերպության փորձագետները մասնակցել են 19 ներպետական և միջազգային գիտաժողովներին, սեմինարներին, գործնական դասընթացներին, գիտագործնական կլոր սեղաններին և այլ միջոցառումներին:
2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմակերպությունում «Փորձագետի որակավորման հավակնորդի վերապատրաստման և/կամ կատարելագործման դասընթացի իրականացման» կարգով կատարվել է նախատեսված գործընթացի կազմակերպման գիտամեթոդական ապահովումը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորում է ստացել և վերաորակավորվել են 24 հավակնորդ:
Հաշվետու ժամանակահատվածում գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում իրականացվել են փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների 68 աշխատողների ուսուցում և վերապատրաստում:
2025 թվականին վերսկսվել է կազմակերպության փորձագետների մասնակցությունը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրին:
2025 թվականին կազմակերպության աշխատողները հրատարակել են 49 գիտական աշխատանքների արդյունքներ հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում, պարբերականներում և ժողովածուներում, որից երեք հոդված հրատարակվել է Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ներառված պարբերականներում:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունը իրականացրել է 28 պրոֆիլային թեմաներով գիտամեթոդաբանական և գիտահետազոտական բնույթի աշխատանքներ:
Գիտագործնական աշխատանքների շրջանակներում կազմակերպության աշխատակիցներն ընթացիկ տարում անցկացրել են 91 վերլուծական բնույթի սեմինարներ՝ ընդգրկելով ինչպես կազմակերպությունում գործող բոլոր փորձագիտական ուղղությունները, այնպես էլ ոլորտներ՝ ուղղված միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և արդյունքների հնարավոր ներդրմանը և կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում:
Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների քրեաբանական գործոնների հետազոտություն: Կենտրոնի կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հրատարակվել են 11 գիտական հոդված և 1 մենագրություն:
Հայաստանի դատափորձագիտական ոլորտի միակ «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» վերտառությամբ գիտական պարբերականում անցնող տարում հրատարակվել են պարբերականի 13-րդ և 14-րդ համարները, որտեղ ներառվել է 32 հոդված։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին
Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները ծանր մեքենաների համար փակ են
Նազիկ Ավդալյանը Գևորգ Պապոյանին է ներկայացրել Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը
Անդրազգային հանցավոր կազմակերպության՝ խոշոր չափի հափշտակության դեպքի նախաքննությունը 11 անձի մասով ավարտվել է
ՍԱՏՄ տեսուչները կանխել են ձիու մսի վաճառքը
Դատախազություն են հրավիրվել 2024-ին մահացած գեներալ-մայոր Պողոսյանի ընտանիքի անդամները
Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է. ինչպես ձեռք բերել տոմսեր
Տոնական օրերին մի շարք թանգարաններ հանրության համար բաց կլինեն
Սերոբ Հարությունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, կայանատեղի, 207 մլն դրամ
Մեծամորի ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է. Կոպիրկին
Ավելի քան 16 հազար փորձագիտական հետազոտություններ մեկ տարում. բյուրոն ամփոփել է կատարված աշխատանքները
Էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով, դեկտեմբերի 31-ի երեկոյից սկսած՝ սպասվում է ձյուն, բուք. Սուրենյան
Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատուրյանին
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել 7.4 մլն դրամի վնասը
Սարի Թաղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Դիմում եմ այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում. հեռո՛ւ մնացեք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Առևտրի կենտրոններից մեկում 11-ամյա երեխան ընկել է սահարանից ու կոտրվածքներով հոսպիտալացվել
Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները
Մանկապարտեզում 5-ամյա երեխայի վրա կապտուկներ են տեսել. նրան պարբերաբար ծեծելու համար ձերբակալվել է մայրը
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի արևելյան նահանգում
Բաղդասարյանի հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում. Կարապետյանը դատարանում պարտվել է
Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը կշռվել են. տեսանյութ
2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. ՊԵԿ նախագահ
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման և գնաճի պատճառով բողոքի ցույցեր են. ԿԲ նախագահը հրաժարական է տվել
Սևանի ափամերձ 11 հողամասում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն
Վթարի ենթարկված մի քանի հարյուր մեքենայից ընդամենը 1․9 տոկոսն է եղել ոչ ձմեռային անվադողերով․ ՆԳՆ
Հայտնի է՝ ինչի համար են մեղադրվում «Հայրենիք» կուսակցության անդամները. նրանցից բացի՝ ձերբակալվել է ևս 8 անձ
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է առողջության ապահովագրությունը
«Հայրենիք» կուսակցության անդամներ են ձերբակալվել
Սևանի ափին 20-ից ավելի ինքնակամ շենք է քանդվել. սեփականատերերի թվում նախկին ու ներկա պաշտոնյաներ են. տեսանյութ
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը
Արմեն Խաչատրյանն այցելել է Սյունիքի մարզի Խոտ համայնք, նվերներ հանձնել գյուղի երեխաներին. տեսանյութ
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելի
Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու համար այցելել է արևելյան սահմանագոտի. լուսանկար
Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը հանձնել է վարչապետը. լուսանկարներ, տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT