Երևան
12 °C
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի հրթիռներ և միջուկային ծրագիր մշակել։
«Իրանը կարող է անպատշաճ կերպով վարվել։ Դա դեռևս հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքը կլինի «ավելի լուրջ, քան նախորդ անգամ»։
Նա նկատի է ունեցել հունիսի 22-ի գիշերը՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի գագաթնակետին, ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների (Ֆորդո, Նաթանզ և Սպահան) վրա հասցված հարվածները։ Թրամփը պնդել է, որ ուրանի հարստացման օբյեկտները լիովին ոչնչացվել են, մինչդեռ Թեհրանը լուրջ վնաս չի գնահատում:
«Ես կարդացել եմ, որ նրանք կուտակում են իրենց զենքը և այլ ռեսուրսները։ Եթե դա այդպես է, ապա նրանք չեն օգտագործում նույն օբյեկտները, որոնք մենք ոչնչացրինք, այլ, հնարավոր է, ուրիշներ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա հույս է հայտնել, որ Իրանը չի աշխատում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ, քանի որ Միացյալ Նահանգները «չի ցանկանում վառելիք վատնել B-2-ների վրա»։ Սա վերաբերում է հունիսյան հարվածի ժամանակ օգտագործված ամերիկյան ռմբակոծիչներին:
«Դա 37-ժամյա երկկողմանի թռիչք է։ Ես չեմ ուզում շատ վառելիք վատնել»,- ասել է Թրամփը և հավելել, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ երկխոսության։
Դեկտեմբերի 22-ին Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մեկ ամսվա ընթացքում անցկացրել են իրենց երկրորդ հրթիռային վարժանքները։ Այնուհետև Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ձգտում Իրանի հետ բախման, բայց տեղյակ է նրա գործունեության մասին և խոստացել է բարձրացնել այդ հարցը Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
NBC-ի աղբյուրների համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռների արտադրությունը կարող է աճել մինչև ամսական 3000։
Թեհրանը պնդում է խաղաղ միջուկային էներգիայի իր իրավունքի, զանգվածային ոչնչացման զենք ունենալու ցանկության բացակայության և ապագայում դա երաշխավորելու իր պատրաստակամության մասին։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին խոստացել է, որ ուրանի հարստացումը և հրթիռային ծրագրի զարգացումը կշարունակվեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Առևտրի կենտրոններից մեկում 11-ամյա երեխան ընկել է սահարանից ու կոտրվածքներով հոսպիտալացվել
Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները
Մանկապարտեզում 5-ամյա երեխայի վրա կապտուկներ են տեսել. նրան պարբերաբար ծեծելու համար ձերբակալվել է մայրը
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի արևելյան նահանգում
Բաղդասարյանի հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում. Կարապետյանը դատարանում պարտվել է
Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը կշռվել են. տեսանյութ
2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. ՊԵԿ նախագահ
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման և գնաճի պատճառով բողոքի ցույցեր են. ԿԲ նախագահը հրաժարական է տվել
Սևանի ափամերձ 11 հողամասում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն
Վթարի ենթարկված մի քանի հարյուր մեքենայից ընդամենը 1․9 տոկոսն է եղել ոչ ձմեռային անվադողերով․ ՆԳՆ
Հայտնի է՝ ինչի համար են մեղադրվում «Հայրենիք» կուսակցության անդամները. նրանցից բացի՝ ձերբակալվել է ևս 8 անձ
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է առողջության ապահովագրությունը
«Հայրենիք» կուսակցության անդամներ են ձերբակալվել
Սևանի ափին 20-ից ավելի ինքնակամ շենք է քանդվել. սեփականատերերի թվում նախկին ու ներկա պաշտոնյաներ են. տեսանյութ
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը
Արմեն Խաչատրյանն այցելել է Սյունիքի մարզի Խոտ համայնք, նվերներ հանձնել գյուղի երեխաներին. տեսանյութ
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելի
Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու համար այցելել է արևելյան սահմանագոտի. լուսանկար
Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը հանձնել է վարչապետը. լուսանկարներ, տեսանյութ
Գործ ունենք ընդդիմության հետ, որի նպատակն ամենևին Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը չէ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում. Ծառուկյան
Հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը
Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ»-ին
Ձեր ներդրումը կարևոր է ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ամբողջ քաղաքային համակարգի աշխատանքի համար. Ավինյան
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Առաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում
Հայրենասիրությունը եղել է պատերին, պլակատներին, կենացներում. չեն հասկանում՝ այն տառապելու մասին չէ. Անդրեասյան
Պուտինի կեցավայրի վրա հարձակվելու՝ Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Զելենսկի
Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել ՌԴ նախագահի պետական կեցավայրի վրա. Պուտինն այդ մասին տեղյակ է պահել Թրամփին
Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Սիրիացի ուսանողներն ուսուցում կստանան թուրքական ռազմական դպրոցներում
Եթե այս մարդիկ գան իշխանության, Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանին է սպասվում. Էդգար Առաքելյան. տեսանյութ
Դեկտեմբերի 31-ին Երևանում որոշ փողոցներ փակ են լինելու
«Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք. տեսանյութ
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Արսեն Թորոսյանը Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում մասնակցել է ամանորյա միջոցառումներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT