Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Red Store» խանութների ցանցի շուրջ աղմուկին և դրա սեփականատիրոջ՝ «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում ունեցած բանախոսությանը:
«Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Եվ ա՜յ քեզ զարմանք։ Պարզվում է՝ իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդեալական անձը, որի անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը՝ իհա՜րկե «Աննա Հակոբյանը»։ Ինչո՞ւ, որովհետև այս խանութի սեփականատերն իր նախաձեռնությամբ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում բանախոսել է «Իմ քայլը» հիմնադրամի այն շահառուների համար, որոնք առաջին քայլերն են անում բիզնեսի ոլորտում։ Բանախոսության ընթացքում սույն երիտասարդը, իհարկե, ոչինչ չասաց օրենքները շրջանցելու, ստվերային շրջանառության ձևերի, թերհայտարարագրումների, այլ անունով գործունեություն ծավալելու «օգուտների» և բազմաթիվ այլ մեքենայությունների մասին։
Նա շատ ոգևորությամբ խոսեց հետհեղափոխական Հայաստանում սեփական արդար քրտինքով բիզնես վարելու և եկամուտը մի քանի անգամ մեծացնելու հնարավորությունների մասին. մի բան, որ անհնար էր մինչհեղափոխական Հայաստանում։
Մի խոսքով՝ նորմալ բանախոսություն։
Բայց պարզվում է, որ այս երիտասարդը նույնպես տառապում է «մի բան ասել, մեկ այլ բան անել» ախտով և 2024 թվականից խնդիրներ ունի օրենքի հետ, որովհետև թաքցրել է իր տնտեսական գործունեության իրական ծավալները և այլն։
Հետո եղավ Կառավարության հայտնի նիստը, խանութները փակվեցին, հետո բացվեցին, և այս պրոցեսներում ինձ հերթական անգամ վերագրվեցին դերակատարություններ միայն այն պատճառով, որ նշված անձը բանախոսել է մեր շահառուների համար, կամ նշված ընկերությունը նվիրատվություն է կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս առիթով ուզում եմ մեկընդմիշտ տեղեկացնել, որ մենք չենք տիրապետում գործիքների, որոնցով կկարողանանք ստուգել՝ արդյոք տվյալ բիզնեսը խնդիրներ ունի՞ օրենքի հետ, թե՞ ոչ, ապա նոր միայն նվիրատվություն ընդունենք դրանից (նույն տրամաբանությամբ, կարծում եմ, վարչապետի աշխատակազմն էլ գնումներից առաջ հետաքննություն չի անցկացրել այս խանութի՝ օրենքի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ)։
Հետհեղափոխական Հայաստանում ազնվությունը դեռևս նորաձև չէ ու ոչ էլ վարակիչ և առավել ևս կյանքի ու աշխատանքի ոճ չէ։ Եվ, այնուամենայնիվ, դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռո՛ւ մնացեք «Իմ քայլը» հիմնադրամից, նվիրատվություն մի՛ փոխանցեք մեր ծրագրերին։
Եթե նույնիսկ ինձնից նման խնդրանք ստանաք, հիշեք, որ ես չգիտեմ, որ դուք անազնիվ եք աշխատում, չեմ կարող կանխատեսել՝ ինչ թարմ «թակարդ» եք լարել՝ իմ շուրջ նոր սկանդալ պայթեցնելու համար։ Իսկ դուք գիտեք, որ օրենքի հետ խնդիր ունեք, անբարեխիղճ և անազնիվ եք, ուստի լավություն արեք մերժե՛ք մեզ։
«Իմ քայլը» հիմնադրամի սիրելի՛ շահառուներ, որ մեր աջակցությամբ առաջին քայլերն եք կատարում բիզնեսի դաշտում, սա բանախոսություն չէ, և ես էլ առավել ևս բանախոս չեմ, բայց մի բան հստակ գիտեմ՝ բիզնեսում էլ, ինչպես որ կյանքում, ամենաբարձր գին ունեցող բաժնետոմսը ազնվությունն է։ Ազնվությունն է, որ ձեզ կբերի հաղթանակներ, և հակառակը՝ անազնվությունն է, որ ձեզ կտապալի, անխուսափելիորեն կտապալի օրերից մի օր»,- գրել է Հակոբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՍԱՏՄ տեսուչները կանխել են ձիու մսի վաճառքը
Դատախազություն են հրավիրվել 2024-ին մահացած գեներալ-մայոր Պողոսյանի ընտանիքի անդամները
Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է. ինչպես ձեռք բերել տոմսեր
Տոնական օրերին մի շարք թանգարաններ հանրության համար բաց կլինեն
Սերոբ Հարությունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, կայանատեղի, 207 մլն դրամ
Մեծամորի ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է. Կոպիրկին
Ավելի քան 16 հազար փորձագիտական հետազոտություններ մեկ տարում. բյուրոն ամփոփել է կատարված աշխատանքները
Էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով, դեկտեմբերի 31-ի երեկոյից սկսած՝ սպասվում է ձյուն, բուք. Սուրենյան
Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատուրյանին
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել 7.4 մլն դրամի վնասը
Սարի Թաղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Դիմում եմ այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում. հեռո՛ւ մնացեք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Առևտրի կենտրոններից մեկում 11-ամյա երեխան ընկել է սահարանից ու կոտրվածքներով հոսպիտալացվել
Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները
Մանկապարտեզում 5-ամյա երեխայի վրա կապտուկներ են տեսել. նրան պարբերաբար ծեծելու համար ձերբակալվել է մայրը
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի արևելյան նահանգում
Բաղդասարյանի հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում. Կարապետյանը դատարանում պարտվել է
Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը կշռվել են. տեսանյութ
2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. ՊԵԿ նախագահ
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման և գնաճի պատճառով բողոքի ցույցեր են. ԿԲ նախագահը հրաժարական է տվել
Սևանի ափամերձ 11 հողամասում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն
Վթարի ենթարկված մի քանի հարյուր մեքենայից ընդամենը 1․9 տոկոսն է եղել ոչ ձմեռային անվադողերով․ ՆԳՆ
Հայտնի է՝ ինչի համար են մեղադրվում «Հայրենիք» կուսակցության անդամները. նրանցից բացի՝ ձերբակալվել է ևս 8 անձ
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է առողջության ապահովագրությունը
«Հայրենիք» կուսակցության անդամներ են ձերբակալվել
Սևանի ափին 20-ից ավելի ինքնակամ շենք է քանդվել. սեփականատերերի թվում նախկին ու ներկա պաշտոնյաներ են. տեսանյութ
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը
Արմեն Խաչատրյանն այցելել է Սյունիքի մարզի Խոտ համայնք, նվերներ հանձնել գյուղի երեխաներին. տեսանյութ
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելի
Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու համար այցելել է արևելյան սահմանագոտի. լուսանկար
Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը հանձնել է վարչապետը. լուսանկարներ, տեսանյութ
Գործ ունենք ընդդիմության հետ, որի նպատակն ամենևին Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը չէ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում. Ծառուկյան
Հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT