2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. ՊԵԿ նախագահ

30/12/2025 schedule11:34

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հարկ վճարողներ,

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Երախտագիտություն եմ հայտնում հարկ վճարողներին՝ 2025 թվականին դրսևորած հարկային կարգապահության, հոգատարության և բարեխղճության համար, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմին՝ նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։

Անցնող տարին ևս մեկ անգամ հաստատեց հարկային և մաքսային ծառայությունների առանցքային դերը պետության առաջանցիկ զարգացման, տնտեսական անվտանգության և հասարակության ու հարկ վճարողների արդար սպասելիքների ապահովման գործում։

2025 թվականին ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում կարողացել ենք ամրապնդել հարկ վճարող-ՊԵԿ-պետություն փոխվստահությունը, ապահովել եկամուտների բարձր երկնիշ աճ և զգալիորեն կրճատել ստվերային տնտեսությունը։

2026 թվականին մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը՝ առաջնահերթ համարելով վարչարարության կատարելագործումը, թվային լուծումների և արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնումը, ինչպես նաև վերլուծական կարողությունների զարգացումը։ Առաջիկայում ավելի կբարելավենք քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կկրճատենք գործընթացների ժամանակատարությունը:

Մեզ համար կարևոր է ձևավորել մարդակենտրոն համակարգ և խորացնել հարկ վճարողի հետ ազնիվ, թափանցիկ ու գործընկերային հարաբերությունները։ Միաժամանակ կարևոր է պահպանել հարկերի վճարման բարձր աճի տեմպերը։

2026-ին մեր գործունեության առանցքային թիրախներից կշարունակի լինել կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը։ Պետք է հետևողականորեն և վճռականորեն գործենք այս ուղղությամբ՝ պահպանելով համակարգի անաղարտությունը և յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվության բարձր մակարդակը։ Այդ չարիքի հաղթահարումը մեր հետագա հաջողությունների կարևոր նախապայմաններից է։

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու՝ հագեցած հարկային ռեֆորմներով, Խաղաղության օրակարգից և խաչմերուկ ու լոգիստիկ հանգույց դառնալու ջանքերից բխող մաքսային ենթակառուցվածքների ձևավորման ու մաքսային ծառայության մեծ քայլերով: Համոզված եմ, որ ՊԵԿ-ն ունի այդ ռեֆորմներին և վերափոխումներին աջակցելու և որոշ դեպքերում առաջնորդելու մեծ ներուժ:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ 2026 թվականը կլինի հերթական թռիչքի, համարձակ նորարարությունների, մարդակենտրոն մոտեցման խորացման, հասարակության ու պետության առավել ամրապնդված վստահության տարի։

Թող գալիք տարին ձեզ և ձեր ընտանիքներին պարգևի խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։ Համոզված եմ՝ շատերդ վերագտել եք հարկ վճարելու առաքելությունը և կշարունակեք դրանով վարակել մյուսներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասվում է ուղերձում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
333 դիտում

Էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով, դեկտեմբերի 31-ի երեկոյից սկսած՝ սպասվում է ձյուն, բուք. Սուրենյան

Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատուրյանին

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել 7.4 մլն դրամի վնասը

Սարի Թաղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Դիմում եմ այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում. հեռո՛ւ մնացեք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան

Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Առևտրի կենտրոններից մեկում 11-ամյա երեխան ընկել է սահարանից ու կոտրվածքներով հոսպիտալացվել

Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները

Մանկապարտեզում 5-ամյա երեխայի վրա կապտուկներ են տեսել. նրան պարբերաբար ծեծելու համար ձերբակալվել է մայրը

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի արևելյան նահանգում

Բաղդասարյանի հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում. Կարապետյանը դատարանում պարտվել է

Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը կշռվել են. տեսանյութ

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. ՊԵԿ նախագահ

Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ

Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման և գնաճի պատճառով բողոքի ցույցեր են. ԿԲ նախագահը հրաժարական է տվել

Սևանի ափամերձ 11 հողամասում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն

Վթարի ենթարկված մի քանի հարյուր մեքենայից ընդամենը 1․9 տոկոսն է եղել ոչ ձմեռային անվադողերով․ ՆԳՆ

Հայտնի է՝ ինչի համար են մեղադրվում «Հայրենիք» կուսակցության անդամները. նրանցից բացի՝ ձերբակալվել է ևս 8 անձ

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է առողջության ապահովագրությունը

«Հայրենիք» կուսակցության անդամներ են ձերբակալվել

Սևանի ափին 20-ից ավելի ինքնակամ շենք է քանդվել. սեփականատերերի թվում նախկին ու ներկա պաշտոնյաներ են. տեսանյութ

Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը

Արմեն Խաչատրյանն այցելել է Սյունիքի մարզի Խոտ համայնք, նվերներ հանձնել գյուղի երեխաներին. տեսանյութ

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելի

Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու համար այցելել է արևելյան սահմանագոտի. լուսանկար

Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը հանձնել է վարչապետը. լուսանկարներ, տեսանյութ

Գործ ունենք ընդդիմության հետ, որի նպատակն ամենևին Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը չէ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում. Ծառուկյան

Հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը

Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ»-ին

Ձեր ներդրումը կարևոր է ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ամբողջ քաղաքային համակարգի աշխատանքի համար. Ավինյան

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Առաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում

Հայրենասիրությունը եղել է պատերին, պլակատներին, կենացներում. չեն հասկանում՝ այն տառապելու մասին չէ. Անդրեասյան

Պուտինի կեցավայրի վրա հարձակվելու՝ Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Զելենսկի

Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել ՌԴ նախագահի պետական կեցավայրի վրա. Պուտինն այդ մասին տեղյակ է պահել Թրամփին