Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

23/12/2025 schedule18:06

Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է:

Ինչպես APA-ին հայտնել է «Ենի» կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի վարիչ և TƏBİB-ի գործադիր տնօրենի խորհրդական Էմիլ Գասիմովը, 70-ամյա Խաչատրյանը շտապ հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք այս գիշեր ծանր վիճակում՝ աորտայի ծանր ստենոզի, միտրալ փականի միջին աստիճանի ստենոզի և դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացմանը։

Էմիլ Գասիմովը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված միջամտությունները, այդ թվում՝ դեղորայքային բուժումը, ոչ ինվազիվ արհեստական շնչառության համակարգի կիրառումը, դրական արդյունքներ են տվել։

«Հիվանդն այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող ճգնաժամային փուլից, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հսկողության ներքո»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին՝ հատկապես նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
289 դիտում

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մի քանի օր քաղաքացիների ընդունելություն չի իրականացնելու

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. վարչապետ. տեսանյութ

Քննարկվել է հաշմանդամություն ունեցողների հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Եզրասի ԿԳԲ-ի անդամ լինելու մասին շատերը գիտեին, թուղթը չէր, որ պետք է շոկի ենթարկեր. Արագածոտնի մարզպետ

ՀՀ նախագահը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը. տեսանյութ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը. կարևորվել է ուղիղ ավիաթռիչքների վերականգնումը

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը

Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Քննարկում եղել է, որոշում չկա, իսկ պատարագի վերաբերյալ հստակ հայտարարում եմ՝ հանձնարարական չի եղել. Առուշանյան

Ավազով բարձված «Կամազ»-ը կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել

Շրջակա միջավայրի նախարարն Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»

Ինչպիսին էր 2025 թվականի աշունը Հայաստանում

Երևանի ավագանին հաստատեց 2026 թվականի բյուջեն

Կտրիճը վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է ԳՀԽ անդամ. ինչ ամոթալի պատմություն կա նրա հետ կապված

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Երևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը

Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան

Ովքեր են հովանավորում Արման Թաթոյանի քաղաքական գործունեությունը, և ինչ կապ կա Կրեմլի հետ. մանրամասներ

Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Ի՞նչ եղավ 24 միլիոնը. Վարդանիկի թիմը հոպարի գանձերի խորհրդո՞վ է զարդարանքներ գնել, ներկայացրել բարեգործություն

90-ականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի կայարանից ՀՀ է ուղևորվել բեռնատար գնացք. այն կանցնի Ադրբեջանով

Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամներ. ՊՆ-ն պարզաբանել է՝ պարգևավճար է ստացել ԶՈՒ ամբողջ անձնակազմը

Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս

Անհայտ է՝ Հոխիկյանը ինչ միջազգային բացահայտման է հղում անում. ՍԱՏՄ-ն անդրադարձել է ալյուրի շուրջ աղմուկին

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով

Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ

Եթե Վենեսուելայի նախագահ Մադուրոն ուզում է կոշտ խաղալ, դա կլինի նրա վերջին խաղը. Թրամփ

«Привет снегурочка, Дед мороз тебе подарки принёс». Արզաքանցյանն ու կինը ձյան տակ սպասում են «հրեղեն ձիուն»

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 3 մլն 280 հազար դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը. խարդախության համար մեղադրվողը հանձնվել է նրանց

Աշխատավարձի տեսքով կաշա՞ռք. ինչի մասին են ահազանգում լրատվամիջոցները

Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա. տեսանյութ

Ինչո՞ւ է «Նոր Նախիջևանի թեմ», եթե այնտեղ հայ ու եկեղեցի չկա. պետք է լինի Ռուսաստանի թեմի առաջնորդ, սա է երկիրը

Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր