Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը. կարևորվել է ուղիղ ավիաթռիչքների վերականգնումը

23/12/2025 schedule18:24

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել է Բուլղարիայի նախագահի Ռումեն Ռադևի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ համոզված է՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է էապես բարձրանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և առկա ներուժի լիարժեք իրացման շնորհիվ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրոպական Միության հարթակում արդյունավետ և համակարգված համագործակցությունը։

65993.jpg (2.47 MB)

Զրույցի ընթացքում նշվել է փոխգործակցության ակտիվացման տեսանկյունից ուղիղ ավիաթռիչքների վերականգնման կարևորությունը՝ ընդգծելով դրա դերը տնտեսական, զբոսաշրջային և մարդասիրական կապերի խթանման գործում։

Կարևորվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք միջազգային կարևոր միջոցառումներին՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և ՄԱԿ-ի COP-17 համաժողովին՝ ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության և համատեղ օրակարգերի առաջմղման տեսանկյունից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
192 դիտում

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մի քանի օր քաղաքացիների ընդունելություն չի իրականացնելու

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. վարչապետ. տեսանյութ

Քննարկվել է հաշմանդամություն ունեցողների հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Եզրասի ԿԳԲ-ի անդամ լինելու մասին շատերը գիտեին, թուղթը չէր, որ պետք է շոկի ենթարկեր. Արագածոտնի մարզպետ

ՀՀ նախագահը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը. տեսանյութ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը. կարևորվել է ուղիղ ավիաթռիչքների վերականգնումը

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը

Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Քննարկում եղել է, որոշում չկա, իսկ պատարագի վերաբերյալ հստակ հայտարարում եմ՝ հանձնարարական չի եղել. Առուշանյան

Ավազով բարձված «Կամազ»-ը կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել

Շրջակա միջավայրի նախարարն Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»

Ինչպիսին էր 2025 թվականի աշունը Հայաստանում

Երևանի ավագանին հաստատեց 2026 թվականի բյուջեն

Կտրիճը վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է ԳՀԽ անդամ. ինչ ամոթալի պատմություն կա նրա հետ կապված

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Երևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը

Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան

Ովքեր են հովանավորում Արման Թաթոյանի քաղաքական գործունեությունը, և ինչ կապ կա Կրեմլի հետ. մանրամասներ

Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Ի՞նչ եղավ 24 միլիոնը. Վարդանիկի թիմը հոպարի գանձերի խորհրդո՞վ է զարդարանքներ գնել, ներկայացրել բարեգործություն

90-ականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի կայարանից ՀՀ է ուղևորվել բեռնատար գնացք. այն կանցնի Ադրբեջանով

Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամներ. ՊՆ-ն պարզաբանել է՝ պարգևավճար է ստացել ԶՈՒ ամբողջ անձնակազմը

Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս

Անհայտ է՝ Հոխիկյանը ինչ միջազգային բացահայտման է հղում անում. ՍԱՏՄ-ն անդրադարձել է ալյուրի շուրջ աղմուկին

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով

Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ

Եթե Վենեսուելայի նախագահ Մադուրոն ուզում է կոշտ խաղալ, դա կլինի նրա վերջին խաղը. Թրամփ

«Привет снегурочка, Дед мороз тебе подарки принёс». Արզաքանցյանն ու կինը ձյան տակ սպասում են «հրեղեն ձիուն»

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 3 մլն 280 հազար դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը. խարդախության համար մեղադրվողը հանձնվել է նրանց

Աշխատավարձի տեսքով կաշա՞ռք. ինչի մասին են ահազանգում լրատվամիջոցները

Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա. տեսանյութ

Ինչո՞ւ է «Նոր Նախիջևանի թեմ», եթե այնտեղ հայ ու եկեղեցի չկա. պետք է լինի Ռուսաստանի թեմի առաջնորդ, սա է երկիրը

Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր