Քննարկում եղել է, որոշում չկա, իսկ պատարագի վերաբերյալ հստակ հայտարարում եմ՝ հանձնարարական չի եղել. Առուշանյան

23/12/2025 schedule17:41

«Քննարկում եղել է, որոշում չկա, ու քանի դեռ նման որոշում չկա, ես մինչև վերջին պահը Շիրակի մարզպետն եմ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերին:

«Քննարկումներ եղել են, կային մարդիկ, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեին, որ այդ հրապարակումները շատ արագ տարածվեն՝ ներկայացնելով, թե ես արդեն պաշտոնանկ եմ եղել։ Նման լուրեր տարածելը կոռեկտ չէ: Կրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Ես չեմ աշխատում, որ պաշտոնս պահեմ, ես աշխատում եմ, որովհետև այս պաշտոնն է ինձ հնարավորություն տվել Շիրակի մարզի համար լավ բան անելու»,- շեշտեց մարզպետը:

Հարցին՝ արդյո՞ք խորհրդականի հետ կապված աղմկահարույց դեպքը կամ Յոթ Վերք եկեղեցու պատարագն է առիթ հանդիսացել, որ Շիրակի մարզպետի նկատմամբ աշխատանքից ազատել-չազատելու հարց ծագի, Առուշանյանն ասաց՝ խորհրդականի դեպքով իրավապահ մարմիններն են զբաղվում, քրեական վարույթ կա, իսկ եկեղեցու պատարագի հետ կապված շահարկումները նորություն էին:

«Պատարագի կազմակերպման հետ մարզպետարանը կապ չունի, դա քահանաների գործն է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ մեկը ղեկավարությունից չի զանգել, ասել, թե Յոթ Վերքում պատարագ պիտի լինի, խնդրում եմ, կամ հանձնարարական կա, որ աջակցես: Ոչ մի հանձնարարական չի եղել, որ ես էլ չկատարեմ: Վստահորեն ասում եմ՝ որևէ զանգ չեմ ստացել: Այն աշխատանքը, որ տարել է Շիրակի մարզպետարանը, եղել է ամեն տարվա արարողակարգային աշխատանքը, որն արվում է հուշարձանի մոտ պսակադրման ժամանակ: Մեկը մյուսի հետ խառնելը սխալ է: Միշտ էլ ժողովուրդը դեկտեմբերի 7-ին եկել է և՛ պսակադրությանը, և՛ պատարագի․ դա նորություն չէր: Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել և՛ մարզի, և՛ Գյումրու բնակիչներից»,- նշեց նա:

Առուշանյանն ասաց՝ կուսակցությունն ինչ որոշում էլ կայացնի, դրա հետ հաշտ է:

Հարցին՝ ինչ քաղաքական հարաբերություններ կան Գյումրու իշխանությունների՝ ՀԿԿ-ի հետ, նա ընդգծեց՝ որևէ ընդհանուր գիծ չունեն կոմունիստական կուսակցության և մյուս 3 ուժերի հետ. «Երբևէ ընդհանուր բան չկա: Երկրի ապագայի մեր տեսլականը լրիվ այլ է, քաղաքի զարգացման տեսլականը՝ ևս, իսկ էն հատվող կետը, որը Գյումրին է, միանշանակ, ինչպես միշտ ասել եմ, ինչպես մարզի մյուս համայնքներն են, այնպես էլ Գյումրին է ինձ համար, մանավանդ որ իմ քաղաքն ու մարզկենտրոնն է, այս հարցում մարզպետարանն ու համայնքապետարանը, բնականաբար, համագործակցում են, դա նորություն չէ, իսկ այդ աշխատանքը չի տարվում քաղաքապետի համար, այդ աշխատանքն արվում է քաղաքի համար, քաղաքի բնակիչների համար»:

Հարցին՝ ինչու է Շիրակի մարզում ամենաշատը մարզպետներ փոխվում․ 7 տարում 6 մարզպետ է փոխվել, վերջինս ասաց՝ յուրաքանչյուրն իր պատճառն է ունեցել:

Մարզպետը նաև ընդգծեց՝ ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող: Ըստ նրա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում իր անունը վարչությունն արդեն հաստատել է. «Ընտրություններից հետո վարչությունը կորոշի, թե որտեղ ու ինչ պաշտոնում է ավելի նպատակահարմար իմ հետագա աշխատանքը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1893 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ