Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի և նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նոր մանրամասներ

25/05/2024 schedule22:52

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանին և նրա ազգականի նկատմամբ քարեական հետապնդում է հարցուցվել հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար:

«ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախկին համայնքի ղեկավար Հ. Շ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացվել է մեղադրանք այն բանի համար, որ նա այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվել է նշված ավտոմեքենայի նվիրատվության օտարման գործարք:

Քննությամբ պարզվել են նշված անձի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործության մասին նոր տվյալներ:

Մասնավորապես, «New Armenia Blog» ալիքում տարածված՝ «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ նշված խոսակցությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած Կ.Հ.-ի և վերջինիս ազգական, նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի միջև։

Պարզվել է, որ Կ.Հ.-ն, իր քրոջ թոռան՝ նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի կազմակերպմամբ, 2024թ. մայիսի 26-ին նախատեսվող հավաքին մասնակցելու նպատակով, նյութապես շահագրգռել է մի շարք անձանց և այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Մասնավորապես, Կ.Հ.-ն իր հարազատ Հ.Շ.-ի կազմակերպմամբ՝ յուրաքանչյուր անձի համար 6000 կամ 8000 ՀՀ դրամ, վառելանյութ, հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում՝ նաև սնունդ և ըմպելիքներ տրամադրելու պայմանով, 2024թ. մայիսի 21-ին համաձայնել է, կազմակերպվող հավաքին բազմամարդություն ապահովելու նպատակով, նյութապես շահագրգռել և այդ կերպ ապահովել Վարդենիս համայնքում փաստացի բնակվող, ծնունդով ԼՂ անձանց ֆիզիկական մասնակցությունը հավաքին:

Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Կ.Հ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցի վարորդի հետ, ինչպես նաև նյութապես շահագրգռել է թվով 17-ից 20 անձանց՝ վերոնշյալ գումարի և սննդի դիմաց մասնակցել կազմակերպվող հավաքին:

Հաշվի առնելով, որ նշված երկու դեպքերն առնչվում են միևնույն անձին, նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով, վերոնշյալ երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Հ. Շ.-ին ներկայացված մեղադրանքը լրացնելու և նրա նկատմամբ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-ի հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելը կազմակերպելը) քրեական հետապնդում հարուցելու, իսկ Կ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ 

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ։ 

Ձայանգրություն

Տպել
933 դիտում

5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ

Փոփոխություններ Հայաստանից Եվրոպական Միություն մեղրի արտահանման ծրագրում․ ինչ է իրազեկել ՍԱՏՄ-ն

40 հարկ վճարող մայիսին խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ շրջանների զգալի մասում անձրև, առանձին վայրերում՝ նաև կարկուտ կտեղա

Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի արձանի վրա (լուսանկարներ)

Ինչ կապ ունեն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ․ Առաքելյանը մանրամասնել է

Եթե հայտարարում ես, որ երբեք Սաշայենց տուն չես գնա, հույս կա, որ նույնն էլ ինքը կասի․ Իոաննիսյան

Խոհանոցում վիճաբանել են, այնուհետ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա մտերմուհուն

Ամրակից գյուղում տուն է այրվել

Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում են շինաշխատանքներ, պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ է հայտնաբերվել

Երևանի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչքա՞ն կդիմանան այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը․ Կամո Արեյան

2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

«Ծագող աստղ». Հենրիխ Մխիթարյանը՝ Էդուարդ Սպերցյանի մասին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Գալստանյանի ակցիայի ընթացքում անկարգություններ կատարելու համար 8 անձ է կալանավորվել

15 րոպեն առավելագույն ժամկետն է մեքենաները երթևեկելի հատվածից հեռացնելու համար. Ավինյանը՝ ավտովթարների խցանումների մասին

ՔՊ-ն չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, ընդդիմության օրակարգը կեղծ է․ Արթուր Հովհաննիսյան

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Վարդանյանը և ևս 1 անձ կալանավորվել են․ մանրամասներ Գալստանյանի ակցիայի մասնակիցներին նյութապես շահագրգռելու վարույթից

Իր կամքով ձեր ոչ մի աջակից չի մասնակցում, պիտի «կազմակերպեիք», թե՞ ձեր հիմնական «տասովչիկը» անազատության մեջ է․ Հակոբյան

Շուռնուխ անունը լսելիս մեզ պետք էր խղճալ 30 տարի, հիմա մենք վարուցանք ենք անում, շնորհակալ ենք վարչապետին․ շուռնուխցի

Քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի․ Ավինյանը՝ տրանսպորտային երթուղիների առանձնացման մասին

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Անի Սամսոնյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

Շուռնուխի նոր թաղամասը Գորիսի, Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է․ վարչապետ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը կժամանի Հայաստան

Եվրոն թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 17-ին

Աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը մարզում է նաև կրտսեր սերնդին (տեսանյութ)

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին

Երևանում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Սյունիքի մարզում վարչապետը ծանոթացել է կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

Պետք է մեկընդմիշտ պատմության աղբամանը նետենք փրկիչներ փնտրելու՝ մեր արատավոր ավանդույթը. Արմինե Մարգարյան

ՀՀ-ում 16-69 տարեկան բնակչությունը նորմայից շատ է օգտագործում․ ինչ եղավ աղի կարգավորմանն ուղղված հայտնի նախագիծը

Քննչական կոմիտեն պատասխանել է «GG» ընկերությանը

Ավտովթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել

Արմեն Գրիգորյանը և Դմիտրո Կուլեբան քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները