Գոնե մոտները 3000 դրամ չլինի՝ ջուր խմի, պեռաշկի ուտի. ինչու է ձերբակալվել ԼՂ տեղահանված անձը (ձայնագրություն)

24/05/2024 schedule20:50

Քննչական Կոմիտեն հայտնել էր, որ Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ։ Ըստ ՔԿ հաղորդագրության, ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։

ՔԿ-ն նաև հրապարակել է ձայնագրությունը։

Ստորև՝ ձայնագրության սղագրությունը։ 

Հայկ - Կարեն, հարմարա՞ տեղդ։

Կարեն - Դու վաղը կասե՞ս քանի ավտոյա լինելու ու ըսենց ասեմ, քանի հոգի են կարողանալու գալ, որովհետև ամսի 26-ին որ գա, այնտեղ կարող է լինեն մարդիկ, որ ցանկանան մնալ: Նրանց ուտելու հարցերն էլ եմ կարգավորելու: Դու ինձ վաղը կասես, քանի ավտոմեքենա են լինելու դրանց վառելիքի հարցերը լուծվելու են, ես պետք է իմանամ քանակը, որպեսզի հայտ ներկայացնեմ, այդ ամենը հայտով է, ես պետք է հայտ ներկայացնեմ և ասեմ, որ այսքան մարդ է գալիս Վարդենիսից, ասքան ավոտ և այլն:

Հայկ - Իսկ ես մի բան հարցնեմ, ես իրանց բոլորին իրար կողք հավաքված պահե՞մ, թե՞ թողնեմ ցվրված:

Կարեն -  Դա էական չէ, բայց լավ կլինի միասին լինեն, քանի որ մի տեղից են գալիս և ուտելը, և մնացած հարցերը միասին կարգավորեն:

Հայկ - Լինում են դեպքեր, որ մեկը չի ուզում, որ մյուսները իմանան իր ներկա գտնվելու մասին, քանի որ աշխատում են որևէ տեղ, դրա համար առանձին են կանգնում:

Կարեն -  Ինձ պետք է դու ինձ ասես, օրինակ մեկ ավտոբուս է գալիս այսքան մարդ, օրինակ 15 հոգի, որ գալիս են, այսքան վառելիք է պետք լինելու դրանց ուտելիքի հարցը, մնալու, իսկ արդեն նրանց ինչ ուտելիք պետք լինի բերելու են տան:

Հայկ - Ես քեզ հասկացա, վաղը այդ թվաբանությունը կանեմ և քեզ կասեմ:

Կարեն -  Մարդկանց խնդրել եմ, որ առավոտյան կլինեմ Վարդենիսի երթուղայինի մոտ, ձեր հարցերը լուծելու եմ, դուք ուզում եք հաջորդ օրը եկեք, երբ ուզում եք էկեք, ջուրը, հացը լինելու են, բայց գնալու համար էլ նույն կարգավիճակով օգնելու եմ, որ գնաք, հավաքվեք, հասկանաք որը որից հետո է, բայց պետք է ընենց անել, որ այդ մարդկանց մոտ ջրի, պեռաշկիի համար գումար լինի մոտները: Ես ինձանով եմ անում այդ ամենը, ուրիշ ձև չեմ կարողանում:

Հայկ - Սպասիր տեսնեմ ոնց է դառնում, ես այնտեղ ասել եմ միայն վառելիքի և ուտելիքի պահով, հեսա մի հատ թող տեսնեմ ինչ կարող ենք անել:

Կարեն -  Դե նայիր, եթե չլինի էլ ես կարող եմ շատ-շատ մարդիք կրճատել:

Հայկ - Չէ սպասի, ես քեզ ասել եմ մի քիչ հետո, երեկոյան խաբար եմ ասելու:

Կարեն - Դե ծրագիրը այդպես է գնում ամեն դեպքում,

Հայկ - Էն <<Բանը>> մեկա ունեմ ես, ոչինչ կտանք գնան:

 

-------------------------

 

Հայկ - Հա Կարեն:

Կարեն - Բարև հարմարա տեղդ:

Հայկ - Հա ասա:

Կարեն -  Էն ժողովրդին էն ինչը <<Բան եմ անում>>, անում եմ երթուղայինի հաշվարկով, հասկացար, որովհետև այդ տեղ արդեն էն մարդը /անունը չեմ տալիս/ ասել էր ինձ երթուղային ունեմ, կարող եք զբաղեցնել և այլն, ես էլ 1500-ով կբերեմ, մեկ էլ էսօր հետա կանգնել ասածից:

Հայկ - Դու հասկացար ինձ:

Կարեն - Մի խոսքով նախկինում 8 է եղել, ըտենց եմ ասում, որ ոչմեկ չհասկանա, հիմա զոռով բերել հասցրել եմ 6-ի՝ 3-ը գնալու համար, մի խոքով:

Հայկ - Հասկացա:

Կարեն - Այդպես է էլի, հիմա մի 20-ից ավել հոգի կողմ են ասել, ես դրանց երթուղայինով կճանապարհեմ: Դա հաստատ է:

Հայկ - Լավ:

Կարեն - Դե ըտենցա, իսկ եթե չէ, դրանից ավել ես չեմ կարող խոսել, այստեղ կնգնեմ բանի տակ:

Հայկ - Չէ պետք չի, դու քեզ էլ մի դիր հարվածի տակ, հարկավոր չէ, մեկա մարդիք տրամադրված են:

Կարեն - Ես քեզ հասկանում եմ, մեկա էտ մարդիք, որ տրամադրվել են թող գան այդտեղ, էլի իմ հետ միշտ կապի մեջ են լինելու, բայց առաջին օրվա համար, երբ էտ մարդիք այստեղից գան այդտեղ գոնե մոտները 3.000 դրամ չլինի՝ ջուր խմի, պեռաշկի ուտի:

Հայկ - Ես հասկացա քեզ:

Կարեն - Ես առաջ գնալ-գալու համար 5 էի տալիս, հիմա չեմ կարողանում եղբայր, ես իմ հաշվարկը այդպես եմ արել:

Հայկ - Լավ հասկացա:

Ձայնագրությունը՝ ստորև։

Տպել
7449 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին