Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

10/05/2024 schedule17:27

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Տավուշից Երևան հասած շարժման ներկայացուցիչների՝ մինչ այս պահը արված հայտարարությունները չունեն քաղաքական բովանդակություն, հետևաբար չեն կարող դառնալ լուրջ քննարկման առարկա։

Վերջինս հիշեցնում է՝ ի սկզբանե հայտարարվում էր, որ շարժումը սկսվել է Կիրանցում սահմանազատումը կասեցնելու համար, սակայն բնակիչների համար պարզ դարձավ, որ որևէ տարածք ՀՀ իշխանությունը չի զիջում այդ գործընթացով և չի էլ զիջելու, ուստի գալով Երևան՝ Բագրատ Գալստանյանը բացահայտեց իրենց նախաձեռնության իրական նպատակը։

«Այսինքն՝ մի իրավիճակ է ստեղծվել, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները եկեղեցու որոշ անդամների հետ՝ գլխավորությամբ կաթողիկոսի, բացահայտ դուրս են եկել ժողովրդի դեմ և փորձում են ընդհուպ մինչև սահմանադրական կարգի տապալումով հասնել իշխանափոխության։ Երբ շարժումը սկսվեց, հստակ պարզ դարձավ, թե ում հետ գործ ունենք։ Եկան Հանրապետության հրապարակ, բացահայտվեցին, հանգստացան Ռոբերտ Քոչարյանի հյուրանոցում, քննարկումներ ունեցան «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցությունների հետ, ըստ էության՝ կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ թե՛ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությունը, թե՛ անվստահություն հայտնելու մասին խոսակցությունները որևէ լեգիտիմ հիմքեր չունեն։ Հովհաննիսյանը նկատում է, որ խորհրդարանական ընդդիմությունը որևէ շանս չունի հենց իմպիչմենտի գնալու համար։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» ներսում առկա տրամադրվածություններին, ապա, ըստ նրա, խմբակցությունը ամուր է, ինչպես միշտ։

Իսկ պահանջները, վերջինիս խոսքով, ներկայացում է մի խմբակ, որի անդամների կենսագրությունը կապ չունի Հայաստանի հետ․ «Նրանք ծառայել և ծառայում են օտարերկրյա պետություններին։ Մինչ այս պահը բազում ստեր են հնչեցրել, Բագրատ Գալստանյանը չգիտեմ՝ միտումնավոր, թե միամտաբար է սուտ խոսում, բայց եթե հանդիպում է Քոչարյանի հյուրանոցում վերջինիս պատգամավորների հետ, այստեղ այլ մեկնաբանության կարիք չկա։ Հստակ է, որ հանդիպել է «Հոկտեմբերի 27»-ից հետո իշխանության մնացած մարդու հետ, նա ուղղորդում է Գալստանյանին, և Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները։ Սա ակնհայտ է»։

Թե ինչո՞ւ շարժման ներկայացուցիչները չեն բացահայտում վարչապետի իրենց թեկնածուին, Հովհաննիսյանը սա կապում է միայն այդ ուժերում առկա անհամաձայնությունների հետ։

Պատգամավորն ասում է՝ Հայաստանում դեռևս կան ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող ուժեր․ «Իրենց ներսում կա Բևեռ, Հանրապետական, Դաշնակցություն, Քոչարյանին սատարողներ ու քաղաքացիներ, հիմա իրար հետ կապ չունեցող այդ անձինք չեն կարողանում մի անձի շուրջ գալ համաձայնության, որովհետև բոլորի խնդիրը իշխանության գալն է։ Ասում են՝ Բագրատն է վարչապետը, սա խոսում է դա հայտարարող Օսկանյանի իրավագիտակցության պակասության մասին։ Եթե մտածում է, որ ինչպես 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանը, չունենալով ՀՀ քաղաքացիություն, եկավ վարչապետ դարձավ, ապա այդ ժամանակները վաղուց անցել են»։

Միևնույն ժամանակ, պատգամավորը նշում է, որ տվյալ խմբակից կարելի է սպասել յուրաքնչյուր սցենար, ինչպես, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին հարձակում եղավ, և մի խումբ անձինք ներխուժեցին ՀՀ կառավարության շենք։

Տպել
2601 դիտում

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին