Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

20/05/2024 schedule19:59

Մի անգամ Կառավարության շենք է մտնում, մի կին հետևից վազում է, թե՝ «խոդը (вход) էստեղից է»: Շիրազը շրջվում է դեպի այդ կինն ու ասում․ «Խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր»:

Չէր սիրում, երբ խոսում էին հայերենախառն ռուսերեն: Կարող էր հայհոյել անգամ, բայց բոլորովին դեմ չէր օտար լեզու իմանալուն, ինքն էլ հրաշալի տիրապետել է ռուսերենին:

Այն, ինչը վերաբերում էր հային ու հայկականին, պետք է անխախտ ու անբասիր լիներ, անձեռնմխելի, առանց ձևախեղումների։ Սա շիրազյան սկզբունք էր, որը քայլեց բանաստեղծի հետ ողջ կյանքի ընթացքում։

Ըմբոստ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, երկու կարևոր փաստաթուղթ, որոնք մեկ անգամ ևս եկան փաստելու, որ Շիրազը բռնկուն ու անհանդուրժող է եղել դեռ ուսանողական նստարանից, պայքարի ոգին ու շունչը նրա էության անբաժանելի մասն են եղել մշտապես և ամենուր։

Շատ պատահական գտնվել են Լենինականի մանկավարժական ինստիտուտի (ներկայիս Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան) 1935-1936 թթ. հրամանագրքում առկա ուսանող Հովհաննես Շիրազին վերաբերող երկու հրամանները։

«Հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանող ընկեր Հովհաննես Շիրազին տրվում է վերջին նախազգուշացումը պարապմունքի ժամանակ խոսելու, ավելորդ բացակայությունների և միջամտությունների համար։

Կրկնվելու դեպքում՝ հեռացնել»։

P1108927.JPG (979 KB)

Սա առաջին հրամանն է եղել։ Երկրորդն արդեն հեռացման մասին է՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ուսանող Հովհաննես Շիրազին հեռացնել ինստիտուտից ստուգումները չհանձնելու և անկարգությունների համար»։

P1108923.JPG (567 KB)

Երկու հրամանագրերն էլ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի նախաձեռնությամբ արդեն Շիրազի թանգարանում են՝ որպես ցուցանմուշներ։

«Այս փաստաթղթերը մենք հայտնաբերեցինք, երբ որ Շիրակի պետական համալսարանի 90-ամյակի առիթով արխիվային փաստաթղթերի հետ էինք աշխատում։ Գտանք, և շատ կարևոր պատմական այս վկայությունները ռեկտոր Երվանդ Սերոբյանը սիրոհոժար կերպով տրամադրեց թանգարանին։ Դրանք այժմ յուրաքանչյուրը կարող է տեսնել, մշտական ցուցադրության են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Թովմասյանը։

Այս երկու հրամանները, թեև Շիրազին տրվել են անկարգությունների, դասերից բացակայելու, շատ խոսելու համար, չունեն բացասական երանգներ, դրանք ճիշտ հակառակը՝ բանաստեղծի դրական ու էմոցիոնալ կողմերի բացահայտումներն են ու նրա էության իրական վկայությունները։

«Ավագները պատմում են, որ հիմնականում այդ անկարգությունները լինում էին այն պարագայում, օրինակ, երբ մեկի անունը հայկական ծագման չէր լինում, և Շիրազը ակտիվ բանավիճում էր, գնում բռնկուն խոսակցությունների։ Այսօրինակ դեպքերի բերումով է, որ եղել է ինստիտուտից հեռացման հրամանը, որն այսօր մեր ձեռքի տակ է հայտնվել»,- նշում է Թովմասյանը։

Թեև Շիրազը հեռացվել է Լենինականի մանկավարժական ինստիտուտից, սակայն այնպես չէ, որ կրթությունը չի շարունակել. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում ուսանել։

Երևանյան կյանքը ևս ի զորու չի եղել փոխել Շիրազին։ Որտեղ էլ եղել է, միշտ սիրտը դեպի Գյումրի է ձգտել։

Շիրազագետ Սամվել Մուրադյանը հիշում է, թե ինչպիսի կարոտ է տածել Շիրազն իր մանկության հուշերի քաղաքի նկատմամբ. «Ականատես եմ եղել, թե ինչպես է Գյումրու կարոտը Շիրազն ապրել Երևանում։ Կնստեր, կնստեր, մեկ էլ կասեր՝ էլի պիտի Գյումր էրտամ, քեֆ անելու հավես ունիմ»։

Տպել
8207 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին