Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

20/05/2024 schedule13:56

«Ձեզ երբեք, երբեք չնույնացնեք եկեղեցու հետ, Ամենայն հայոց կաթողիկոսության, եկեղեցու նվիրապետության և ժառանգության հետ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Պարտակեք ձեր պղծությունը, այլասերությունը, ներքինիությունը որքան կուզեք: Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, վարդապետները, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են էս բաշիբոզուկ կլոունի քայլերի, հայտարարությունների, գործողությունների պատասխանատվությունը: Երիցս շնորհակալություն համակարգային լյուստրացիայի համար:

PS.Հուսամ՝ ոչ ոք ոչ մեկից նեղվելու, նեղանալու առիթ չի ունենա ոչ հիմա, ոչ ապագայում»:

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երեկվա իր հավաքի ընթացքում անդրադարձ է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին։

Վերջինս նշել է, թե իր սկզբունքին դեմ է որևէ մեկի մասին խոսել, բայց հոգին թելադրում է, որ հնչեցնի այդ խոսքերը, ու թեև չի ուզում վիրավորել Սարգսյանին, սակայն նրա հասցեին թույլ է տվել վիրավորական արտահայտություններ։

Նա մասնավորապես հայտարարել է․ «Այս մարդը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այնքան համարձակություն ունի, ցինիզմով պարուրված, ես չեմ տեսել, բայց տեղեկատվությունը փոխանցել են, որ օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում։ Հստակ ասում եմ՝ ես մյուսների պես քեզ չեմ ասելու՝ «մեր Սպարապետի քույր», «հոպլո», ինձ թույլ չեմ տա դրանք ասել քեզ, որովհետև չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, իմ եղբոր վաստակը չեն փաթաթել և արծաթի հետ մի կշռի վրա դրել։

Մի մոռացիր՝ ոնց էիր խոնարհվում աջիս վրա՝ Գրետա հոգելույս մայրիկիդ ողջույները հղելով։ Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, դա միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ, ցեմենտից բացի, ուրիշ բաների մասին էլ մտածես կյանքում, այն ճանապարհը, որ դու անցել ես, որևէ մարդու այդ ճանապարհով կենսագրությունը ամոթ կբերեր, հնարավորինս պետք է գաղտնի պահել, որ մարդիկ չիմանային։ Շատ պարզ եմ ասում, նաև քո արբանյակներին եմ ասում՝ դուք ընդունակ չեք գաղափարի, դուք փողոցային մարդիկ եք։ Այդ մարդը անդադար տվայտանքների մեջ է, երևի ամենաշատը դրանից է դարդոտվել, աթոռից է զրկվել՝ վարչապետի է եղել երկրի, ծիծաղելի, էն էլ ում հաշվին, թող ինքը ասի»։

Գալստանյանը խոստացել է, թե այսուհետ որևէ մեկին անձնապես այլևս չի անդրադառնալու, որովհետև ինքը համբերող մարդ է, կփորձի ավելի լավը տեսնել։

Տպել
1164 դիտում

Հայաստանի մասին խոսելիս չի կարելի աչք փակել, որ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք․ Օվերչուկ

Ինչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանում

Պատիվ է լինել հայ զինվոր. Գյումրիում տրվել է ամառային զորակոչի մեկնարկը (լուսանկարներ)

Ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ԱՄՆ դեսպանություն

«ԶԻԼ»-ը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և բռնկվել է

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող միայնակ ՀՀ քաղաքացին Չելյաբինսկի մարզից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 15-ից ԼՂ-ից տեղահանվածները կարող են օգտվել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2 տոկոսով

Ձկնաբուծության նպատակով Կարճաղբյուր գետից ապօրինի ջրառ է իրականացվել

Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու Սլովենիայի դիրքորոշումը. Նիկոլ Փաշինյան

Մոսկվայի մարզի «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտի հրդեհն ամբողջությամբ մարվել է. զոհերի թիվը ճշտվում է

Շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները. հայտնի են 42 սկսնակ կին գործարարների անունները

Եթե ցուցարարները գնում են բախման, ոստիկանությունն ի՞նչ անի. Գալջյան

Զինծառայող է մահացել. մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածի վիճակը ծանր է

Քամի, անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի. ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում

Խոշոր ավտովթար Արագածոտնում. վիրավորների թվում հղի կա

Սեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1․ Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվացել է. պաշտպանության փոխնախարար

Աշխարհագրությունը մեթոդային ձևով կարող է ընդլայնվել. Ֆիդանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման և Թուրքիա կատարելիք այցի մասին

Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. բիզնես դասընթացի շահառու պատերազմի մասնակիցները հավաստագրեր են ստացել

Տիգրան Ավինյանը հայտնեց՝ երբ Երևանի հանրային տրանսպորտում կներդրվի միասնական տոմսային համակարգը

1 օրով կդադարեցվի Սևան քաղաքի ջրամատակարարումը

Ես հավատում եմ երկխոսության ուժին. Մակրոնը չի բացառել Պուտինի հետ հնարավոր զրույցի հավանականությունը

Կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտություններ նախընտրած ուսանողներին. նախագիծ

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդի համայնքին

600 մլն դրամի ներդրում «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն»-ում. Երևանի ավագանին համաձայնություն տվեց ծրագրին

Շենքի բակում հարևանների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 62-ամյա տղամարդը մահացել է

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ապահով երկիր՝ հարուստ պատմությամբ և ավանդույթներով. իտալական հայտնի պարբերականի անդրադարձը Հայաստանին

Երևանի բնակարաններից մեկից հրազենային վնասվածքով 46-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ կներթափանցի. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, անձրև և ամպրոպ կլինի

Զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Եվրո-2024. ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 25-ին. ժամանակացույց

ԿԽՄԿ-ն այցելել է գերեվարված ԼՂ նախկին առաջնորդներին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 25-ին

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Բելմարշի խիստ ռեժիմի բանտից

Զբոսանք թիվ 5. վարչապետն ու քաղաքացիները կրկին հեծանիվ են վարել (տեսանյութ)