Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

19/05/2024 schedule20:05

Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, որը ուղեկցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել ուղղաթիռի վթարի մասին, հայտնել է Irna-ն։

«Մենք գտնվում ենք Վարզգան քաղաքի Սոնգուն պղնձի հանքի մոտ, ուղղաթիռի GPS-ը ցույց է տալիս, որ նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Այժմ թանձր մառախուղ է, տեսանելիությունը մոտ 5-6 մետր է, այս տարածքով մեքենա վարելը չափազանց դժվար է, և միայն մի քանի մեքենաներ կարող են հասնել դեպքի վայր, ինչը բարդացնում է իրավիճակը»,- ասել է թղթակիցը IRIB պետական հեռուստաալիքի եթերում:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ ինքը մեքենայով է վերադարձել։

«Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա, իսկ նախագահին ուղեկցում էր 3 ուղղաթիռ։ Երկու ուղղաթիռ վերադարձավ, նախագահը պետք է գնար Թավրիզի նավթավերամշակման գործարանում նախագծի բացմանը»,- հավելել է նա։

Ինչպես հայտնել էինք, ըստ լրատվամիջոցների՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Մինչ այս պահը հայտնի չէ ուղղաթիռում գտնված նախագահի, արտգործնախարարի և ադրբեջանցի պաշտոնյայի ճակատագիրը։

Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի կյանքը վտանգի տակ է ուղղաթիռի կործանումից հետո:

«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Փրկարարները պարզել են ուղղաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը։ Այն գտնվում է Օզի գյուղի տարածքի Արսբարանի անտառներում։ Նշվում է, որ տվյալ հատվածը դժվարամատչելի է։

Ըստ «Irna»-ի՝ սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմ, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ են ուղարկվել դեպքի վայր: 

Տպել
4375 դիտում

Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

66 մլն դրամ՝ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար․ կբարեկարգվի նաև տարածքը

Գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում հրդեհ է բռնկվել

Գեղամ Մանուկյանը մեքենայի առջևը նստած, առանց ամրակապվելու ուղիղ եթեր է անում (տեսանյութ)

Կտաքանա ևս 2-3 աստիճանով, սպասվում են կարճատև անձրևներ

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավnրում ստացածներին․ Բաբկեն Թունյան

ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, Ադրբեջանը չի կարող պահանջներ ձևակերպել․ Հովհաննիսյան

Հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու շահագործումը կարող է նախատեսածից շուտ սկսվել

Չե՞ք ուզում ՀԱԵ-ին ասեք՝ կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի ղեկավարած շարժումը, որը հարձակվել է ԱԺ-ի վրա. Հովհաննիսյան

Ինչու էին ձերբակալել «Artur Brothers»-ին. եղբայրներից մեկը հրաժարվել է Արսեն Բաբայանի պաշտպանությունից

2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար

Ոստիկանության վրա հարձակումը եղել է բախման առաջին քայլը, կիրառվել են հատուկ միջոցների մի փոքրիկ մասը․ Քոչարյան

ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակումից առաջ Բելառուսը առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին. Politico

Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ

Օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ․ փոխվարչապետը՝ աղետի գոտում տիրող իրավիճակի մասին

Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին․ Փաշինյանը՝ ՀՀ տվյալները վիրտուալ տիրույթում պահելու մասին

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ճանապարհին պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

Պարզվել են Նորագավիթում հրազենի գործադրմամբ 26-ամյա երիտասարդին սպանելու գործով կասկածյալների ինքնությունը

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է․ նախարար

Արմեն Գրիգորյանը կմեկնի Շվեյցարիա և Ֆրանսիա

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. երբվանից կարելի է դիմել

Բաղրամյան պողոտան բացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը

Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել. վարչապետ

Ստեր, կաշառված լրատվամիջոցներ, միլիարդավոր դոլարներ, գործարար, հանցավոր կապեր, և 6 տարի է՝ նպատակին չեն հասնում. Չախոյան

Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթի նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է

Եվրամիությունում Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում. Մեդվեդև

Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը hրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ Խnշտանգումների դեմ կnմիտեին

Փաստը, որ տերտերն ու կողքինները նոր սաունդթրեք են գողացել «Սոված խաղեր» ֆիլմից, շատ բան է բացատրում. Ալեքսանյան

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ինչ փոփոխություններ կան տարադրամի շուկայում

9000 խմ աղբ կտեղափոխվի. Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը (տեսանյութ)

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Վարչապետը քաղաքացիների հետ շարունակում է հեծանիվ վարել Երևանում (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը կժամանի Հայաստան