Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

20/05/2024 schedule19:55

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների կանոնակարգմամբ:

Գործող կարգավորումներով, եթե կուտակային կենսաթոշակի մասնակիցն ունենում է Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություն, ապա վերջինս մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու հնարավորություն է ունենում: Եթե անձի առողջությունը բարելավվում է, դառնում է աշխատունակ, կարողանում է շարունակել կուտակումներ իրականացնել, ապա ներկա կարգավորումները դա թույլ չեն տալիս:

«Եթե անձը մեկ անգամ կանխիկացրեց այդ գումարը, ապա կենսաթոշակային համակարգ վերադառնալու հնարավորություն այլեւս նախատեսված չէ, հաշիվը փակվում է»,- տեղեկացրել է փոխնախարարն ու հավելել, որ իրավակիրառ պրակտիկայում եղել է դեպք, երբ անձը գումարը ստացել է, բուժվել արտերկրում, վերադարձել, աշխատում է եւ կրկին ցանկանում է դառնալ կենսաթոշակային համակարգի մասնակից:

Օրենքի նախագծով առաջարկվում է,որ եթե անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, եւ համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա` սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է դիմումի հիման վրա`առանց քանակային սահմանափակման:

Հաջորդ փոփոխությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները կդիտարկվեն սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն եւ չեն հանդիսանա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ նախկինում կատարված փոփոխությամբ մեխանիզմը փոխվել էր: Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով հիվանդություն ունենալու դեպքում անձը կարող էր կանխիկացնել իր հաշվի գումարը: Փոխվել էր մեխանիզմը, այդ հնարավորությունը տրվել էր Միասնական սոցիալական ծառայությանը` Առողջապահության նախարարության համապատասխան եզրակացությամբ: Նշվել է, որ այս փոփոխությունը վերաբերում է այդ հնարավորությունից բազմակի օգտվելուն, այլ ոչ թե մեխանիզմին: Պատգամավորը հետաքրքրվել է համակարգ մուտք գործելու հնարավորության քանակական սահմանափակմամբ: Փոխնախարարը պարզաբանել է, որ համակարգ մուտք գործելու հարցում սահմանափակում չի նախատեսվում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Տպել
3153 դիտում

Սեյրան Օհանյանն ու կինը վարկի «տակ» են. ինչ են հայտարարագրել ամուսինները

10 տարի է՝ Երևանն առանց կրկեսի է. ինչ է կատարվում ներսում, երբ շահագործման կհանձնվի, ինչ կմատուցվի

Մենակ ժեշտանջիքով քաղաք չեմ սարքե. ինչու քաղաքապետը պատռեց գեղանկարչի դիմումը, երբ ծնվեց Գյումրու տնակային ակադեմիան

«Հեզբոլլահը» իրանական զենք ու հսկայական քանակությամբ զինամթերք է պահում Բեյրութի օդանավակայանում. Telegraph

Ինձ քրոջ նման էր Լալան, շատ թանկ էր, գույն էր իսկապես. Աշոտ Ղազարյան

Նրա կողքին ժամանակն արագ էր անցնում. Հարություն Մովսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասին

Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից, ափսոս էր Լալան. Կամո Արեյան

Ռուսաստանը հայտնել է Սևաստոպոլի հրթիռակոծության մասին. կան զոհեր ու հարյուրից ավել վիրավոր

Կոնդի եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին

Հայաստանի բռնցքամարտի թիմը 10 մեդալ է նվաճել Վրաստանում

Կալիֆորնիայում ընտրել են «աշխարհի ամենատգեղ շուն» մրցույթի հաղթողներին (լուսանկարներ)

«Նիսսան»-ի վարորդը հարվածել է պարեկի ավտոմեքենային և դիմել փախուստի. կան վիրավորներ, հնչել են կրակոցներ

Որոնք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը և մեր երկրի սպառնալիքները. վարչապետը մանրամասնել է

Հիմա շատ կարևոր է, որ գտնենք մի հարցի պատասխան՝ ինչու հերթական ընդդիմադիր շարժումը ՀՀ-ում ձախողվեց. վարչապետ (տեսանյութ)

Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին hրադադարի խախտումների դեմ պայքարի մասին ՀՀ-ի առաջարկը

Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Ռաֆահին. Al Jazeera

Բնության գրկում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Եղեգնուտում այրվել է բնակելի տնակ

Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին

Բայդենը շուտով ԱՄՆ-ին ներքաշելու է Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ. Թրամփ

Երևանում ու մարզերում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա այցի շրջանակում քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին Հայաստանի հնարավոր մասնակցությունը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենան ընկել է փոսը. քաղաքացին արգելափակվել է միջնամասում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Աղվերանի հյուրանոցում պայթյունից տուժած տղամարդը այրվածքներ է ստացել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի՝ Մեծ դուքսի ծննդյան օրվա առիթով

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Հրապարակվել են գաղտնի նամակներ Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից. Հետք

Պուտինն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին պարգևատրել է շքանշանով

Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը, որում եղել է 1,2 մլն դրամ

Հանրապետությունում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր սիրառատ ֆոտոշարք են հրապարակել (լուսանկարներ)

Պայթյուն Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրում. կա վիրավոր (լուսանկարներ)

Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է. տուժածին դուրս են բերել քաղաքացիները

Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ինչ է առաջարկվում Ադրբեջանին

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը