Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

03/05/2024 schedule11:07

2 անձի մասով ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, ևս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2023 թ․ հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ հանցանքը կատարել է վերջինիս հայրենակիցը Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին իր հայրենակիցներին այստեղ աշխատանքի տեղավորելու հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Երևանում գտնվող իր՝ 2 այլ համերկրացիների հետ և այդ ընթացքում հնչած հայհոյանքների պատճառով մտադրվել վերջիններիս նվաստացնել։

Այդ նպատակով իր հետ հեռախոսազրույց ունեցած անձանցից մեկի՝ 30-ամյա հնդիկ երիտասարդի հետ պայմանավորվել է իբրև թե պարզաբանումներ ստանալու համար հանդիպել Հասրաթյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտակայքում։

Դրանից հետո նախապես հավաքելով Երևանում գտնվող իր ծանոթ հայրենակիցներին՝ 28-ամյա երիտասարդը 2023 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, նրանց հետ խմբով գնացել է նշված հասցե, որտեղ հանդիպելով իր 30-ամյա հայրենակցին ու նրա 2 ընկերներին՝ վերջիններիս արժանապատվությունը վիրավորելու նպատակով կատարել են առերևույթ խուլիգանություն։

Մասնավորապես՝ 28-ամյա երիտասարդի կազմակերպմամբ՝ նրա 26-ամյա ընկերն ու քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բենզալցակայանի բնականոն աշխատանքը խոչընդոտելով, վիճաբանության են բռնվել հակառակ կողմի հետ, նրանց հասցեին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ։

Այնուհետև 28-ամյա հնդիկ երիտասարդի 26-ամյա ընկերը նախ ձեռքերով, ապա դանակով, իսկ նրանց խմբից ինքնությունը դեռևս չպարզված մեկ այլ անձ մահակով հարվածներ են հասցրել 30-ամյա տղամարդու ընկերոջը՝ նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։

Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։ Դրանից հետո խումբը՝ Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին, նրա 26-ամյա ընկերն ու ինքնությունները չպարզված մյուս անձինք, դիմել են փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիմա վրա՝ առերևույթ խուլիգանությունը կազմակերպած 28-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Իրականացվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ խուլիգանական արարքներում ներգրավված մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
439 դիտում

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին