Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

19/03/2024 schedule09:20

«Քննարկումը, որը սկսկել ենք Ոսկեպարում և շարունակում ենք Կիրանցում, հեշտ հարց չէ: Սա անվտանգ, բարեկեցիկ, ուժեղ պետություն ունենալու և լավատեսական ապագայի մասին է, բայց տարբերությամբ, որ մենք պետք է կարողանանք բարդ հարցեր քննարկել»:

Այսպես է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչների հետ հանդիպմանն իր խոսքը սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև շարունակել, որ Հայաստանը, բոլորին է հայտնի, գտնվում է բարդ անվտանգային մարտահրավերների առաջ:

Վարչապետը հիշեցրել է վերջին ասուլիսում իր հնչեցրած խոսքն այն մասին, որ ՀՀ անվտանգային խնդիրները լուծելու կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ հույսը պետք է դնել ինքներս մեր և մեր ունեցած ռեսուրսների վրա:

«Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած կիրառելի և հասանելի գործիքները: Այդ գործիքներից մեկը լեգիտիմությունն է՝ օրինականությունը ոչ միայն օրենքի, այլ նաև միջազգային իրավունքի տեսանկյունից: Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար ամենակարևոր քայլերից մեկն է հասկանալ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որտեղով են անցնում սահմանները, և որն է միջազգայնորեն ճանաչված տարածքը»,- նշել է վարչապետը, այնուհետև ցույց տվել Հայաստանի քարտեզի ուրվագծային պատկերը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ակտիվանում է սահմանազատման գործընթացը, որը լինելու է իր ցույց տված քարտեզի միջազգայնորեն ճանաչված տարածքի շրջանակներում: Վարչապետը այնուհետև պարզաբանել է, թե ինչու է ժամանել Ոսկեպար և Կիրանց:

«Բանն այն է, որ սահմանազատման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի բնակիչների համար: Բայց մյուս կողմից իրավիճակն այնպիսին է, որ տրամաբանական է և հավանական, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսվի Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Սահմանազատումն այն է, երբ մենք քարտեզի վրա ընդգծում ենք, թե որն է սահմանը, սահմանագծումն էլ այն է, երբ մենք գնում ու գետնի վրա ընդգծում, ֆիքսում ենք սահմանը: Մեր խնդիրն այսօր տարածաշրջանի մի  շարք երկրների հետ այն է, որ մենք ուզում ենք, որ իրենք ճանաչեն ՀՀ տարածքային ամբողջականությունը, իսկ սրա համար նախ պետք է ինքներս ճանաչենք:

Սա  մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, որ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
688 դիտում

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)