Ուսուցիչը և աշակերտը պետք է զգան, որ պետության ուշադրության կենտրոնում են․ Արաքսիա Սվաջյան

18/08/2023 schedule20:34

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Երկօրյա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատուները, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։ Ներկայացնելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքները՝ նախարարի տեղեկալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում՝ թեև նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից։

Ըստ փոխնախարարի՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հայտարարվել էին դասագրքերի ստեղծման մրցույթներ, որոնք արդեն ամփոփվել են։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանի համար անհրաժեշտ դասագքրքերից մոտ տասը բացակայում են, քանի որ դրանց մի մասի համար հայտեր չեն ներկայացվել, իսկ որոշ դեպքերում ներկայացված հայտերը փորձագիտական դրական եզարակացություն չստանալու պատճառով չեն երաշխավորվել։

Ինչ վերաբերում է մյուս դասարաններին (2-րդ, 5-րդ, 7-րդ), ապա դրանց համար դասագրքերի հիմնական մասն արդեն երաշխավորվել է։

«Ինչպես գիտեք, դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացներն առանձնացված են, և բոլոր այն դասագրքերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, ներկայացվել են հրատարակման։ Այն առարկաները, որոնց համար նոր դասագրքեր դեռևս չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ նախորդ երկու-երեք տարիներին, երբ Տավուշում փորձարկվում էր նոր չափորոշիչը, ուսումնական նյութերն արդեն մշակվել էին։
 
Նշվել է, որ չափորոշչի ներդրմանը զուգահեռ փոփոխություններ կլինեն դասարանների կոմպլեկտավորման, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման համակարգերում։ Այդ փոփոխությունները կիրառելի են միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների սովորողների և ուսուցիչների համար, որտեղ ներդրվում է նոր չափորոշիչը։ Մասնավորապես՝ 2-րդ դասարանում ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը կհաշվարկվի շաբաթական 18, իսկ 5-րդ և 7-րդ դասարաններում՝ 20 ժամ ծանրաբեռնվածությամբ։ Մյուս դասարաններում կշարունակի գործել շաբաթական 22 ժամ ծանրաբեռնվածության մոդելը, որը կփոփոխվի առաջիկա տարիներին՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ։
 
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը ներկայացրել է ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող՝ խորհրդակցության օրակարգային մյուս հարցերը, այդ թվում՝ ատեստավորման և որակավորման տարակարգի, նախադպրոցական կրթության ոլորտի փոփոխությունների մասին և այլն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5372 դիտում

Բանակի համազգեստի նմուշները ընդունվում են փորձարկման. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով դրանք

ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից կդառնա քաղաքացիական ծառայություն. կվերանայվեն գանձվող տուրքերը

Մեր եկեղեցին զբաղված է մեռել թաղելով և դրանով հպարտանալով. չեն ուզում՝ պետություն ունենանք. Հակոբ Մովսես

ՆԳՆ-ում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ. արտակարգ իրավիճակների դեպքում կգործի 112 հեռախոսահամարը

Միլիարդատերերի տաքսու վարորդ որդին և ռուսախոս ուղևորը. Նարեկ Կարապետյանը նոր զբաղմո՞ւնք է գտել. տեսանյութ

Իրանից ժամանած Թուրքիայի քաղաքացին փորձել է Հայաստանի տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեղափոխել. ՊԵԿ. տեսանյութ

Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը

Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Ծնողներին ննջարանում է սպանել, բարձրացել 2-րդ հարկ, բարձր երաժշտություն միացրել. մանրամասներ Գյումրու դեպքից

Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը

Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ

Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար

Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ

ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր

Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ

Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին

Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին

TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին

Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին

7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից

Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ

Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար

Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ

Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ

Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը

Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ