Լեռնահայաստան-90

20/07/2011 schedule12:59

Գարեգին Նժդեհի խոսքերն են, որ գրել է Լեռնահայաստանի անկումից հետո: Վագրի մորթի, մի դաշույն, դրոշակ ու մի բառարան էր տանում զորավարը, հայրենիքում թողնում ապրված տարիներ, Հայաստանին` իր ու զինակիցների արյամբ պաշտպանված երկրամաս, որ այսօր կոչվում է Սյունիք կամ Զանգեզուր: 1921թ. ապրիլի 1-ի երեկոյան ու լույս 2-ի գիշերը շուրջ 12 հազար գաղթական, որից 4 հազարը` զինվորականություն, հեռացավ Երեւանից: Լուսադեմին Քանաքեռի կողմից մայրաքաղաք մտավ Կարմիր բանակը: Փետրվարյան ապստամբությունը ճնշվել էր, ազատության 40 օրերը` մնացել հետեւում: Փրկության միակ ճանապարհը տանում էր Սյունիք: Հեռացողների թվում էին նախկին վարչապետներ Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը, նախարարներ Սիրական Տիգրանյանը, Նիկոլ Աղբալյանը, գրողներ Լեւոն Շանթը, Լեռ Կամսարը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, մտավորականներ, քաղաքական գործիչներ, առեւտրականներ, արհեստավորներ... Հարկավոր էր Արարատով անցնել Գառնի, այնտեղից` Միլլի կոչվող ձորով` Վայոց Ձոր, որն ամբողջությամբ ազատագրված էր բոլշեւիկներից, ինչը դեռեւս փետրվարի կեսերին իրագործել էին Նժդեհի զորամասերը` հրամանատարներից Յապոնի գլխավորությամբ: Այստեղից սկսվում էր Ինքնավար Սյունիքի սահմանը, նախկին հսկա կայսրության տարածքում` վերջին անկախ պետական միավորումը, որ հռչակվել էր 1920-ի դեկտեմբերի 25-ին, ուներ սեփական կառավարությունը, սահմանադրությունը, զինված ուժերը եւ այլն, ու ոչ միայն հաջողությամբ դիմակայում էր թուրք, թաթար, բոլշեւիկյան հարձակումներին, այլեւ ազատագրում նոր տարածքներ (տե՚ս «ՀԺ», 2010թ., դեկտեմբերի 25): Վերջինիս կազմում էր, ի դեպ, նաեւ Արցախի մի մասը, որի մղած պայքարին ու պայքարի ոգին հանդիսացող Թեւան Ստեփանյանի գործունեությանը կանդրադառնանք առանձին: Նժդեհի նկարագրությամբ` «Հերոսական Սյունիքը, որպես հեքիաթային տիտան, իր մի բազուկը պահեց լեռների վրա` թշնամու դեմ, իսկ մյուսը նախախնաբար երկարեց Արաքսի վրա, որ Արարատյան դաշտեն պոկված բազմահազար մտավոր եւ մարտական ընտրանին անվնաս ու անաղետ անցնի Պարսկաստան»: Գաղթականների մի մասն անմիջապես փորձում է անցնել պարսկական սահմանը, մյուսները` այդ թվում գործիչների մեծ մասը, մնում Սյունիքում: 1921թ. ապրիլի 26-ին սկսվում է համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը Ինքնավար Սյունիքը հռչակում է Լեռնահայաստանի Հանրապետություն՝ սպարապետ Նժդեհի վարչապետությամբ: Նորահռչակ հանրապետությունը, հաշվի չառնելով գաղթականության պատճառած դժվարությունները` սնունդ, կացարան եւ այլն, մանավանդ` բարոյահոգեբանական վնասը, ինչպես եւ նախկինում` շարունակեց պայքարը, այս անգամ դիմակայելով Խորհրդային Հայաստանի զորամիավորումերի հարձակումներին: «Ես կուզեի, որ բոլոր ընկերները բաժանեին իմ կարծիքը եւ Լեռնահայաստանի ինքնապաշտպանության գործում առաջնորդվեին իմ տեսակետով: Առանց Մեծ Սյունիքի Միացյալ եւ Անկախ Հայաստան լինել չի կարող: Ահա այն մեծ ճշմարտությունը, որի մոռացումով մենք կկորցնենք ամեն ինչ»,- դարձյալ Նժդեհի խոսքերն են: Սկզբում գործերը կարծես վատ չէին, նույնիսկ նոր հաղթանակներ արձանագրվեցին, սակայն սա վերջի սկիզբն էր: Որոշ հարցերում Նժդեհն այլեւս անկարող էր իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ պահել: Երեւանից նահանջած նախկին իշխանավորներից ոմանք, այստեղ եւս ցանկանալով լինել ղեկավարի ու հրամայողի դերում, մեծ հաշվով` տապալում էին լավ կազմակերպված գործը: Հունիսի 1-ին, նրանց նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան, վարչապետ նշանակվեց Սիմոն Վրացյանը, փոխվարչապետ` Արշակ Հովհաննիսյանը: Նժդեհը ստանձնեց սպարապետի պաշտոնը: Նա պիտի ղեկավարեր ներքին կյանքը, իսկ ՀՀ կառավարությունը պիտի զբաղվեր բացառապես արտաքին քաղաքականությամբ: Իսկ ի՞նչ էր կատարվում Խորհրդային Հայաստանում: Թեեւ ապստամբությունը ճնշված էր, սակայն ներիշխանական ճգնաժամը շարունակվում էր, որի լուծումը գտնելու եւ դրությունը փրկելու համար Մոսկվան Հայաստան է գործուղում Ալեքսանդր Մյասնիկյանին, որը, ճիշտ է, բոլշեւիկ էր, բայց ի տարբերություն շատ շատերի` բանիմաց էր, լայնախոհ ու ազգային մտածողություն ուներ: Նրա բառերն են. «Հայաստանում պետք է կիրառել խորհրդային կարգերը, բայց առանց բառացի ընդօրինակության, առանց անպատճառ կրկնելու այն ամենը, որ տեղի է ունեցել Ռուսաստանում, որովհետեւ մեծ Ռուսաստանի կարմիր գոտին մեր վտիտ մարմնի վրա շատ երկար կլինի, ինչպես հոր գոտին` Սասունցի Դավթի մեջքին: Եւ դա կլինի ծիծաղելի, անգամ` վնասակար»: Մայիսի 18-ին Երեւանում հրավիրվեց ՀԿբԿ կենտկոմի պլենում, որը Մյասնիկյանին նշանակեց ժողկոմխորհի նախագահ, միաժամանակ վստահելով ռազմական գործերի ժողովրդական կոմիսարի պաշտոնը: Մյասնիկյանի ստորագրությամբ մամուլում հրապարակվեցին Լեռնահայաստանի կառավարությանն ուղղված առաջարկներ ու պայմաններ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ հաշտության համար: Նրա նախաձեռնությամբ էլ սկսվում են բանակցություններ` Խորհրդային Հայաստանի ու Լեռնահայաստանի միջեւ: Մայիսի 12-ին Սիսիանի Ղալաջուղ գյուղում է տեղի ունենում պատվիրակների առաջին հանդիպումը: Սյունեցիների պատվիրակ Գեդեոն Տեր-Մինասյանը փոխանցում է Նժդեհի թիվ մեկ պայմանը. «Զանգեզուրը պետք է ամբողջությամբ մտնի Հայաստանի կազմի մեջ»: Կոմունիստ Արտաշես Կարինյանը, բնականաբար, նման երաշխիք չէր կարող տալ, եւ մեծ հաշվով բանակցությունները ձախողվում են, ու բոլշեւիկյան ուժերն անցնում եմ լայնածավալ գրոհի: Դրությունը էականորեն փոխվում է: Օտարների առաջ ընդվզած սյունեցին այժմ դժկամությամբ էր զենք բարձրացնում հայրենակցի դեմ: Վճռորոշ էր բարոյական անկումը, որ բերեց գաղթականությունը, որոնց մեծ մասը, փոխանակ կռվելու, ժամ առաջ Պարսկաստան անցնելու մտքով էր տարված: Իսկ երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, ի վերջո դրական պատասխան ստանալով Մոսկվայից, հայտարարեց Զանգեզուրը ՀԽՍՀ կազմում ընդգրկելու մասին, Լեռնահայաստանը տեղի տվեց: Հունիսի 22-ին կարմիրները գրավեցին Եղեգնաձորը, հուլիսի 1-ին ընկավ Սիսիանը, երկու օր անց` Գորիսը, հետո` Կապանը... Նժդեհը Խորհրդային իշխանություններին պահանջներ ներկայացնելով, լեռնահայությանը հավաստիացումներ տալով` հուլիսի 9-ին անցավ սահմանը: Նրա վերջին խոսքը բոլշեւիկներին հետեւյալն էր. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը»: 1921 թվականի հուլիսի 13-ին կարմիրբանակայինները մտան Մեղրի. ողջ Զանգեզուրը գրավված էր, Լեռնահայաստանի հերոսամարտն` ավարտված... Տարիներ անց բազմաթիվ, երբեմն իրարամերժ մեկնաբանություններ են եղել, բայց կարծես բոլորն էլ հիմնական հարցերում միակարծիք են. շնորհիվ Նժդեհի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի բնակչությունը փրկվեց կոտորածից, Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում, թուրք-թաթարական` պանիսլամիստական պետություն ստեղծելու ծրագիրը չիրագործվեց, բոլշեւիկների` դեպի Պարսկաստան ծավալվելու նախագիծը` նույնպես: Պատմաբան Արամ Սիմոնյանը «Զանգեզուրի գոյամարտը» գրքում այսպիսի տողեր ունի. «...Զանգեզուրում թուրքերի արյունոտ կացինը քարին էր դիպել, գավառը զավթելու նրանց ավելի քան երեքամյա ջանքերը խորտակվել էին, լեռնավայրը մնացել էր հարազատ մոր` Հայաստանի գրկում: Դա պարտություն չէր, այլ` հաղթանակ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4571 դիտում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել