Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

29/04/2024 schedule23:24

«Ամբողջ խնդիրը ընկալման մեջ է, մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանները»։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով սահմանագծման գործընթացին:

«Սրանք 2 տարբեր անվտանգային ռեժիմներ են։ Շփման գիծը մեկ անվտանգային ռեժիմ է, որտեղ կա մի դիրք մի կետում, որոշակի նետրալ տարածք, հետո հակառակորդի դիրքը մեկ այլ կետում, որոշակի նետրալ տարածք, յուրաքանչյուր դիրքում նստած են զինվորներ, դիպուկահարներ, այլ զինատեսակներով ստորաբաժանումներ և միմյանց պահում են թիրախում։ Սա ռազմականացված վիճակի անվտանգային ռեժիմ է։ Մեկը մյուսին կարող է կրակել, հաջորդ օրը պատասխանել, և այսպես շարունակ։ Այսինքն՝ էն ինչը եղել է 30 տարվա ընթացքում։

Էդ տրամաբանության մեջ էս շփման գիծը ձևավորվել է 90-ականների սկզբին, գծվել է համեմատաբար ուղիղ գիծ, ՀՍՍՀ-ից մնացել են որոշ տարածքներ իրենց տիրապետության տակ, օրինակ՝ Բերքաբերի, Վազաշենի հողերը, ևս մի քանի՝ ՀՀ-ին պատկանող գյուղերի հողեր, և նույնն էլ հակառակը, քանի որ սահմանը օձաձև է եղել»,- ասաց Եղոյանը։

Ըստ նրա՝ հիմա այդ անվտանգային ռեժիմը փոխարինվում է սահման կոչվող անվտանգային ռեժիմով, որտեղ ոչ թե դիրքերն են դեմ-դիմաց, այլ սահմանային սյունն է, որի երկու կողմերում երկու պետությունների սահմանապահներն են կանգնած, բնականաբար՝ զինված, բայց սահմանապահ ծառայություն իրականացնող։

«Սահման գծելու հիմքը հանդիսանում է երկկողմանիորեն համաձայնեցված սահմանը, այնպիսին, ինչպիսին մենք ունեցել ենք մինչև 1988 թվականը գործած 2 հանձնաժողովների արձանագրություններով սահմանված։ Ոչ միայն այդ արձանագրությունները կան, այլև այդ արձանագրություններին կից քարտեզները կան, որոնցով այսօր աշխատանքը տարվում է։ Մենք գծում ենք մեր պետական սահմանը»,- ասաց Եղոյանը։

Նա անդրադարձավ նաև հայկական գյուղերի՝ հակառակորդի թիրախում հյատնվելու վերաբերյալ խոսակցություններին՝ նշելով, որ այդ գյուղերը հիմա էլ են նույն կարգավիճակում։ 1992-93թթ սահմանված շփման գծով ինչպես հայակական գյուղերն են հակառակոդի թիրախում, նույնկերպ հակառակորդինն են՝  արդեն 30 տարի։

«Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Ադրբեջանը պետք է կրակի Ոսկեպարի վրա, այսօր էլ Ադրբեջանն ունի այդ հնարավորությունը իր դիրքից։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը։ Այսօրվա զինատեսակներով, այսօրվա պատերազմի տրամաբանությամբ այդ փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում»,- ասաց Եղոյանը։

Տպել
974 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ