Երևան
12 °C
Երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման ժամանակ տեղի ունեցած «դրոշահափշտակման» ակցիայի բացասական ռեզոնանսները շոշափելի դարձան ժամեր անց. Ադրբեջանը որոշեց հետ կանչել իր ծանրորդներին։
Այդ երկրի սպորտի եւ երիտասարդության նախարարն էլ դիմեց միջազգային հանրությանը, միջազգային սպորտային կազմակերպություններին՝ կոչելով «խստորեն դատապարտել այս «բարբարոսական» շարժումը»։ (-Խմբ. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան կոշտ դատապարտել է տեղի ունեցածը):
Յուրաքանչյուր գործողություն կատարելիս ցանկացած (սթափ վիճակում գտնող) բանական մարդ պետք է հաշվարկի իր քայլերի հնարավոր արդյունքներն ու հետեւանքները։
Արդ, միջոցառման մասնակից երիտասարդ աղջկա ձեռքից դրոշը (ձողին ամրացված կտորը) հափշտակելով ու այրելով՝ ի՞նչ հաշվարկ էր կատարել դիզայները, ի՞նչ էֆեկտ ապահովեց, ո՞րն էր նրա քայլի ՕԳԳ-ն։ Արդյոք դրոշակիզման այդ վուլգար, «քաղաքակրթական խոտան» համարվող ակցիան բարձրացրե՞ց մեր երկրի անվտանգությունը, չեզոքացրե՞ց ծառացած մարտահրավերները, նպաստե՞ց Ադրբեջանի խաղաղասիրական, մարդասիրական վարքագծին, հայ գերիների վերադարձին, գոտեպնդե՞ց սահմանին կանգնած հայ զինվորին եւ այսպես շարունակ:
Նկատենք, որ նկարագրված գործողությունը տեղի ունեցավ մի դահլիճում, որտեղ 100 տոկոսով երաշխավորված էր Արամ Նիկոլյանի անվտանգությունը, նրա ֆիզիկական անվտանգությանը ոչ մի զինված ադրբեջանցի չէր սպառնում, բայց կսպառնար, եթե դիզայները փորձեր «թասիբով հայ տղամարդու» կերպարի մեջ մտած՝ հափշտակել ու այրել, ասենք, հայ-ադրբեջանական սահմանին հարող տարածքներում ծածանվող ադրբեջանական դրոշները։
Ինքը Նիկոլյանն իր արարքը մեկնաբանել է որպես «բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք, որը երբեւիցե չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքն ու իր տեսլականն էս ամեն վերաբերյալ»։
«Իմ ցանկությունը եղել ա բացառապես անել այն, որ ՀՀ մայրաքաղաքում չծածանվի Ադրբեջանի դրոշը, եւ ամենակարեւոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների։ ․․․Մարդիկ, ովքեր կարծում են, որ ես չպետք է անեի, որովհետեւ․․․․թող այդպես կարծեն իրենց տանը ու փակցնելով Ադրբեջանի դրոշը իրենց տանը՝ փարատվեն դրանով»,- մասնավորապես նշել է Նիկոլյանը։
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում, այնուհետեւ The Accademia Italiana of Florence-ում սովորած հայազգի դիզայները, փաստորեն, հայ տղամարդու՝ «թասիբով» լինելու մասին խեղված պատկերացում ունի, նա «թասիբով» լինելը նույնացնում է միջազգային նշանակության միջոցառման ժամանակ խուլիգանական արարք կատարելու, ինչպես կասեր նախկին իշխանականներից մեկը՝ «դիշովի պոպուլիզի» հետ։
Ի դեպ, «թասիբ» ասվածը (այդ բառը, նկատենք, «թշնամի երկրի» լեզվից փոխառություն է) բարոյա-էթիկական (արժանապատվություն, բարոյականության եւ այլն) այն սկզբունքների ամբողջությունն է, որոնցով մարդը ղեկավարում է իր հասարակական եւ անհատական կյանքի վարքագիծը։ Եթե Նիկոլյանը «թասիբով հայ» լինելու եւ խուլիգանության միջեւ հավասարության նշան է դնում, ուրեմն խնդիր ունի ոչ միայն նա՝ որպես անհատ, այլեւ հասարակությունը, որը այսուհետ պետք է հարաբերություն ունենա հայ մարդուն այսպիսի կարծրատիպով գնահատող անհատի հետ։ Այն հայ տղամարդը, որը Ադրբեջանի դրոշ չի հափշտակել ու այրելու փորձ չի արել, հայ չէ, ոչ էլ՝ տղամարդ։ Ահա, սա է, փաստորեն, պարոն դիզայների բանաձեւումը։
Ակնհայտ է, որ տեղի ունեցածը մտածված, մեկ սուբյեկտի PR-ին ծառայած գործողություն էր, եւ այդ մեկ սուբյեկտը 2013-ից Հ1-ի գլխավոր ոճաբան աշխատող Նիկոլյանն է։
Ուշադրություն դարձրեք Նիկոլյանի՝ ոստիկանությունից դուրս գալուց հետո հղած «բացատրական ուղերձին», որտեղ վերջինս շնորհակալություն է հայտնում «բոլոր մարդկանց՝ մեծ արձագանքի համար՝ իր կողմից անսպասելի»։ Նիկոլյանը միջազգային տարբեր ցուցադրությունների մասնակցած դիզայներ է եւ քաջ գիտի, որ ամենահաս համացանցի գերիշխանության օրոք կայծակնային տարածում ու ռեզոնանսներ են ունենում մասշտաբային միջոցառումների ժամանակ արձանագրվող նույնիսկ «ամենաանմեղ կիքսերն» ու սկանդալները, ուր մնաց՝ ամենապահանջված ինֆորմացիոն պրոդուկտը՝ սենսացիան։ Իսկ սկանդալ ու սենսացիա, համաձայնեք, Հ1-ի դիզայներին ապահովել հաջողվեց, այդ սկանդալն իր PR-ին ծառայեցնել՝ նույնպես, այդ սկանդալով հատկապես Ադրբեջանի պրոպագանդային անուրանալի ծառայություն մատուցել՝ առավել եւս։
Ի դեպ, տարիներ առաջ, երբ Արամ MP3-ին ՀՀ-ն ներկայացնում էր «Եվրատեսիլ» երգի մրցույցթում, եւ այդ տարի հաղթեց Կոնչիտան (-Խմբ. Նիկոլյանը հայ պատվիրակի հագուստի դիզայներ էր), օդանավակայան՝ Արամ MP3-ին դիմավորելու էր գնացել նաեւ «թասիբով հայը՝ քրիստոնյայի» շապիկով։ Շապիկի վրա պատկերված էր Կոնչիտան, որի վրա կարմիրով խաչ էր քաշված, իսկ Կոնչիտայի պատկերի տակ հայերենով գրված էր. «Ես տղա եմ»։
«Կոնչիտան, գուցե, ձայնային լավ տվյալներ ունի, բայց նրա կերպարը, երգը անընդունելի են: Այսինքն՝ անիմաստ երգ էր՝ ձայնային լավ տվյալներով: Նա հաղթեց իր կերպարի համար: Հիմա Եվրոպան ամեն բան անում է, PR-ի մի ձեւ է ընտրել, որով ուզում է ցույց տալ, որ նման մարդիկ էլ հասարակության մեջ տեղ ունեն»,- մասնավորապես ասել էր PR-ի հարգը լավ իմացող դիզայները։
Տարիներ առաջ էլ, երբ նա արդեն Հ1-ի ոճաբանն էր, իր հարցազրույցներից մեկում նորեն շոշափել էր PR-ի թեման՝ մասնավորապես նշելով․ «Իմ թերացող կողմը հենց իմ բրենդի PR-ն է, որով չեմ զբաղվում այնքան, որքան անհրաժեշտ է։ Սակայն այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ շատ կարեւոր է PR ասվածը, եւ շատ հեշտ է կատարվում այդ ամենը։ Այսօր շատ հեշտ կարելի է ճանաչելիություն ձեռք բերել հենց միայն սոցիալական ցանցերի շնորհիվ»։
Հ․Գ․ Մի ուշագրավ հանգամանք էլ՝ ոստիկանության առաջ Նիկոլյանին դիմավորողների ու «ապրես, Արամ», «բրավո» ասողների մեջ էին մասնավորապես սուր հակաիշխանական հայացքներ ունեցող Նարեկ Մանթաշյանը, Լիկա Թումանյանը, իսկ վիրտուալ տիրույթում նրան սատարում էին ՀՅԴ-ական պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Աշոտյանը․․․ մի խոսքով՝ նրանք, ովքեր քաջալերում են «ռեսպուբլիկան խայտառակ անելու» ցանկացած ջանք։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT