Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է բռնցքամարտիկ, Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ դրոշի տակ հանդես գալու հայտարարություններին:
«Արդեն անհանդուրժելի է, և Հայաստանի վրա նման կերպ դուռ շրխկացնող բոլոր երգիչներին, դերասաններին, մարզիկներին ու տարատեսակ գործիչներին ուղղակի մեկ բան պետք է ասել՝ գնաք բարով, որպես հայ մարդ՝ թող հաջողությունը ձեզանից անպակաս լինի, բայց դուռը դրսից ծածկեք, ձեզ հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը, որովհետև պարզ է, որ ձեզ պետությունն ու եռագույն դրոշը պետք էին միայն դրա անվան տակ հանդես գալու համար: Ոչ ավելին:
Այդ եռագույնի արժեքն իմացող մարդը նման տեքստեր չի արտաբերում, չի էլ մտածում, որովհետև հայրենիքի ու քաղաքացու հարաբերությունը որքան էլ ցանկալի է, որ սիմետրիկ ու համաչափ լինի, միևնույն է, այդպիսին չէ:
Ու ոչ միայն մեր, այլ շատ երկրներում այնքան մարդ, մասնագետ կա չգնահատված, որ դուք առաջինն ու վերջինը չեք, որ նման «բացառիկ» լացուկոծ կապեք՝ «ինձ համար ուժեղ համակարգիչ չառան, որ խաղամ», «իմ մայրիկին գործից հանեցին, էլ չեմ խաղա», կամ «4 միլիոն տվեցին, պետք է 44 միլիոն տային...»:
Բա ինչ ասեն այն մարդիկ, ում իրենց պետությունը չի կարողացել ու չի կարողանում պաշտպանել...
Դուք հետ չե՞ք շրջվում ու նայեք, որ նրանցից շատերը իրենց պետությունն այսպես չեն անարգում, ինչպես դուք եք անում, երբ գոնե դուք ինչ-որ բան ստացել եք՝ փառք, կարգավիճակ... Նման տեքստեր տեղադրելուց առաջ գոնե հիշեիք, որ այդ այլ երկրում տեղ ունեք, որովհետև հռչակ ձեռք եք բերել Հայաստանի Հանրապետության անվան տակ ու Հայաստանի ժողովրդի երկրպագությամբ ու սատարումով...
Երջանկահիշատակ Վանո Սիրադեղյանը հայ-ռուսական հարաբերությունների համար շատ դիպուկ է ձևակերպել. միակողմանի սերը ողբերգություն է: Այո, մեր միակողմանի սերն էլ ձեր հանդեպ վերածվեց ողբերգության»:
Քաղաքագետը գրառմանը կից վերահրապարակել է Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառում
Նշենք, որ բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում է այլ երկիր՝ հանդես է գալու այլ դրոշի ներքո։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բռնցքամարտիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել: Ըստ մարզիկի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չէր գնացել և մինչ օրս չի շնորհավորել: Ի պատասխան ասվածի՝ ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ մարզիկին օդանավակայանում պատշաճ կերպով դիմավորել են, դափնու պսակ նվիրել:
Էրիկ Իսրայելյանը դեկտեմբերի 8-ին հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT