Երևան
12 °C
Արդեն երկար ժամանակ է, ինչ քննարկում է արդարադատության թաղամասի կառուցման հարցը։
Փետրվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում թաղամասի վերաբերյալ նաև խորհրդակցություն էր հրավիրել: Երկրի ղեկավարը նշել էր՝ պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետև պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևան քաղաքի փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները:
Խորհրդակցությանը մասնակցած արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կարծիքով՝ արդարադատության թաղամասի կառուցումը առաջին հերթին նպատակ է հետապնդում նպաստել պետական մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։
Պետական կառավարման թաղամասի վերաբերյալ նախարարի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև․
- Պարոն նախարար, ո՞րն է արդարադատության թաղամասի հիմնական նպատակը։ Մասնավորապես ո՞ր կառույցներն ու գերատեսչություններն են տեղակայվելու դրանում։
- Արդարադատության (Կառավարական) թաղամասի կառուցումը առաջին հերթին նպատակ է հետապնդում նպաստել պետական մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, լուծել մարմինների՝ միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվելու հետևանքով՝ քաղաքացիների համար առաջացող լոգիստիկ խնդիրները, կրճատել պետության, քաղաքացիների և պետական ծառայողների կողմից ծախսվող ռեսուրսները և ժամանակը: Որպես զուգահեռ նպատակներ անհրաժեշտ է առանձնացնել Երևան քաղաքի փոքր կենտրոնը բեռնաթափելու (հատկապես երթևեկության առումով) և պետական գույքի առավել արդյունավետ կառավարում իրականացնելու կարիքը: Այստեղ հարկ է նկատել, որ փոքր կենտրոնը բեռնաթափելու հետ մեկտեղ թաղամասի կառուցումը պետք է նպաստի Երևան քաղաքի՝ համեմատաբար առավել քիչ զարգացած և բիզնես ոլորտի հետաքրքրության շրջանակներից դուրս գտնվող՝ Երևան քաղաքի շրջաններից մեկը պետության միջոցների հաշվին աշխուժացնելուն և զարգացնելուն:
Ներկայումս ուրվագծված է թաղամասում պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները (վարչապետի աշխատակազմ, նախարարություններ, ենթակա մարմիններ և այլն), իրավապահ մարմինները (այդ թվում՝ Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե), մի շարք անկախ պետական մարմիններ (այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհուրդ, ՄԻՊ գրասենյակ), Երևան քաղաքի քրեական, Հակակոռուպցիոն, Սնանկության, Վարչական և Վճռաբեկ դատարանները տեղակայելու գաղափարը:
- Թաղամասի կառուցման վերաբերյալ կա՞ն վայրեր, որոնք քննարկվում են։
- Այս փուլում դիտարկվում է Թաղամասի՝ Նուբարաշեն վարչական շրջանում կառուցման հնարավորությունը: Հաշվի առնելով ծրագրի լայն մասշտաբները՝ անհրաժեշտություն կա իրականացնել տեղանքի մասնագիտական խոր հետազոտություններ՝ առկա հնարավոր երկրաբանական խնդիրները վեր հանելու, ճարտարապետական անհրաժեշտ լուծումներ և թաղամասի կառուցման հայեցակարգ ներկայացնելու նպատակով: Թաղամասը կամ դրա մասը ՀՀ մարզերից որևէ մեկում տեղակայելու հարց դեռևս չի քննարկվում:
- ԱՆ-ն այս մասով ի՞նչ ուսումնասիրություններ է կատարել։ Արդյոք թաղամասի և տեղափոխման հարցը դժվար գործընթաց չի՞ լինելու և կապված մեծ ծախսերի հետ։
- Թաղամասի կառուցումը, իհարկե, բավականին բարդ և երկարատև գործընթաց է լինելու, ինչով պայմանավորված՝ այն նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ՝ բոլոր գերատեսչությունների շենքերը աստիճանաբար տեղակայելով որոշված տեղանքում: Միաժամանակ, ծախսերի ծավալը մեղմելու նպատակով զուգահեռ իրականացվելու է պետական սեփականություն հանդիսացող գույքի, մասնավորապես՝ համապատասխան գերատեսչությունների վարչական շենքերի առավել արդյունավետ կառավարումը, որը կարող է դրսևորվել նաև դրանք վարձակալության հանձնելու և պետական բյուջե կայուն և լրացուցիչ եկամտի ներհոսք ապահովելու միջոցով:
- Թաղամասի ստեղծման անհրաժեշտությունը արդյոք միայն շենքային պայմանների և պետության ծախսերը կրճատելո՞ւ համար են։ Այլ ի՞նչ կարևորագույն խնդիրներ են լուծվելու դրա կառուցումից հետո։
- Թաղամասի կառուցման նպատակների շրջանակներում արդեն իսկ մատնանշված լուծման ենթակա խնդիրներից զատ, կարող ենք հավելել, որ թաղամասի կառուցմամբ կբարելավվեն պետական մի շարք մարմինների շենքային պայմանները: Ակնհայտ է, որ այսօր մի շարք մարմինների վարչական շենքերում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գերատեսչության աշխատողների և շենքի ծավալների անհամաչափ բաշխումը, հարմարավետ աշխատանքային պայմանների ապահովման անհնարինությունը, անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունր և, առհասարակ, շենքերի կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման կարիքը:
Որպես օրինակ՝ կարող ենք առանձացնել դատարանների շենքային պայմանների ներկայիս վիճակը, երբ անգամ որոշ դատարանների դատական նիստերի դահլիճները չեն բավարարում դատական նիստերի անցկացման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին: Թաղամասի կառուցումը վերջնականապես կլուծի պետական մարմինների շենքային պայմանների խնդիրները և իր դրական ազդեցությունը կունենա թե՛ պետական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման և թե՛ պետական ինստիտուտների՝ որպես հանրային իշխանության մարմինների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մակարդակի վրա:
- Այս հարցը քննարկման փուլից ե՞րբ է սկսելու գործել։ Ի՞նչ տարբերակներ են քննարկվում դրա կառուցման համար։
- Ներկայումս, ինչպես արդեն նշվեց, ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան փորձագետների ներգրավմամբ իրականացնել խնդրո առարկա տարածքի, այն է՝ Նուբարաշեն վարչական շրջանում առկա քրեակատարողական հիմնարկներին հարակից շուրջ 200 հա տարածքի համալիր ուսումնասիրություն և գնահատել տվյալ տարածքում թաղամասի կառուցման հնարավորությունը: Ստացված փորձագիտական եզրակացության հիման վրա միայն հնարավոր կլինի քննարկել թաղամասի տեղակայման այլ տարբերակների քննարկման անհրաժեշտությունը:
Միաժամանակ, հանձնարարվել է հավաքագրել յուրաքանչյուր գերատեսչության գույքային կարիքները՝ պրոյեկտի մասշտաբը առավել տեսանելի դարձնելու նպատակով և, ըստ անհրաժեշտության, նաև օտարերկրյա մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ կազմել թաղամասի կառուցման հայեցակարգ: Նշված գործողությունների իրականացման արդյունքում հնարավոր կլինի առավել հստակ կերպով ուրվագծել իրականացվող գործողությունների տեսակը, հաջորդականությունը և ժամկետները:
- Եթե տեղափոխումը լինի, ապա ի՞նչ ճակատագիր են ունենալու պետական կառավարման համակարգի ներկայիս շենքերը։
- Տեղափոխման արդյունքում պետական մարմինների ներկայիս վարչական շենքերի առավել արդյունավետ կառավարման հստակ գործողությունների ծրագիր կկազմվի, որի շրջանակներում կնախանշվեն դրանց օգտագործման եղանակները և հնարավորությունները՝ այն պետական եկամուտների աճին կամ ծախսերի նվազեցմանը ծառայեցնելու նպատակով՝ միաժամանակ խստորեն պահպանելով և վերահսկելով պատմամշակութային հուշարձան համարվող կառույցների կառավարման և օգտագործման կանոնները և դրանց պահպանությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT