Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

30/04/2024 schedule22:03

Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրագրող Դ․ Լևոնյանը ճանաչվել է տուժող։

«2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանի «ախրանիկ-օգնականը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին:

Լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու և մեծ թվով գումար ստանալու համար:

Տպել
2308 դիտում

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունը

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ (լուսանկարներ)

Դանակահարություն Երևանում. տղամարդը հայտնել է անծանոթից հարվածը ստանալու մասին

Բևեռական Վարդան Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Քննարկվել են մի շարք ոլորտներում Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին

«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի մի շարք խախտումների հիմքով. ԱՆ-ն մանրամասնել է դրանք

Արայիկ Հարությունյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հարցեր

Աբդոլլահիանն ու Թավրիզի նահանգապետը պետք է թռչեին երկրորդ ուղղաթիռով, նրանց Ռաիսիի օդանավ են տեղափոխել վերջին պահին

Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը

Շարժումը վերածվել է 100 հոգանոց երեկոյան հավաքների, որի ժամանակ ընթերցվում են կեղծ լուրեր. Ալեքսանյան