Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

30/04/2024 schedule17:52

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու ավազակության գործով:

Նշվում է, որ ավազակությունը կատարել են «Պորշ» մակնիշի մեքենայով, ԱԱԾ համազգեստի նմանվող հագուստներով, դիմակավորված և զինված առնվազն չորս անձ: Տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դեպքի վայրից «Պորշ» մակնիշի մեքենան տարել և մտցրել են Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գործող ավազի հանք:

Ոստիկանության հաղորդագրությունն առանց խմբագրման հրապարակում ենք ստորև.

«Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական տվյալներով:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք մասնակցել են զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջիններս, քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից, նախապես տեղեկացել են ՌԴ-ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի մեկ այլ անձի միջոցով ապրիլի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության անդամները, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով, նախապես պլանավորել և հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները»,-ներկայացնում է ԵՔՔՎ ծանր հանցագործութունների քննության բաժնի պետի տեղակալ Արթուր Ղազարյանը:

Եվ այսպես, ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 7.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ահազանգ, որ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում կատարվել է ավազակային հարձակում: Ոստիկանների արձագանքը սովորականի նման էր:
«Անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, ժամանել են նաև Երևանի քաղաքային վարչության, ՔՈԳՎ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Ականատեսների և տուժողների հայտնածով՝ պարզ է դարձել, որ ավազակությունը կատարել են «Պորշ» մակնիշի մեքենայով, ԱԱԾ համազգեստի նմանվող հագուստներով, դիմակավորված և զինված առնվազն չորս անձինք: Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետապուզական միջոցառումներ: Տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դեպքի վայրից «Պորշ» մակնիշի մեքենան տարել և մտցրել են Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գործող ավազի հանք»,-պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը:

Ոչ մի նշան չկար, թե «Պորշը» դուրս է եկել ավազի հանքից: Մնում էր ենթադրել, որ «Պորշը» դեռ տեղում էր: Մինչ իրավապահները մեկնում էին դեպքի վայր` հաջողվեց պարզել նաև, որ մեքենային ամրացված էին նույն մակնիշի մեկ այլ մեքենայի համարանիշներ: Ավելի ուշ պարզվեց, որ հանցավոր կազմակերպության անդամները, իրենց հնարավոր շարժը քողարկելու նպատակով, այդ գիշեր Երևանի Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտ կայանված մեքենայից հափշտակել էին համարանիշներն ու ամրացրել իրենց «Պորշին»:

Պարզվեց նաև, որ այդ ընթացքում հանցավոր խմբի մեկ այլ անդամ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հետևել է թիրախավորած անձանց, և երբ ժամանողներն ու դիմավորողները դուրս են եկել օդանավակայանից և նստել «Հյունդայի Սոնատա» մակնիշի մեքենան, նա տեղեկությունը փոխանցել է «Պորշում» սպասող հանցակիցներին: Իր գործի այս մասը կատարած` նա նստել է տաքսի, դեպքի վայրի մոտակայքից վերցրել մեկ այլ հանցակցի և մեկնել ավազի հանք: Ավազի հանքում էլ նախապես գործողություններ էին կատարվել: Հանցավոր խմբի երկու անդամ նախօրոք «Մերսեդեսով» մեկնել են Մերձավան գյուղում գործող ավազի հանք, բացելով ուղեփակոցը` մտել ներս և պահակակետում, պահակի ներկայությամբ, անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը:

Այս բոլոր նախապատրաստական գործողություններից և օդանավակայանի իրենց ընկերոջից վերջին ուղղորդումը ստանալուց հետո հանցավոր կազմակերպության անդամները «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07.15-ին մոտ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցնում են մեքենան: ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող հանդերձանքով և դիմակավորված՝ նրանք ներկայանում են ԱԱԾ աշխատակից, մեքենայում գտնվող երեք անձանց բռնությամբ դուրս են բերում ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով անցկացնում ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով ոսկու ձուլակտորներով ու գումարով պայուսակները` կրկին բռնություն գործադրելով՝ տուժածներին նստեցնում են «Հյունդայի Սոնատան», արցունքաբեր գազ փչում մեքենայի մեջ և «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմում փախուստի: Այնուհետև «Պորշը» մտնում է հանքի տարածք, ինչից հետո հանցագործների մի մասը հեռանում է «Մերսեդեսով», իսկ խմբի հինգ անդամ` «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով:

Օպերատիվ-քննչական խումբը ժամանել է ավազի հանքի տարածք, որտեղ քանդելով հողակույտը` հայտնաբերել է «Պորշը» և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Այս ընթացքում ստացվում է նոր տեղեկություն, որն իրացնելու համար դարձյալ անհրաժեշտ էր համագործակցված աշխատանք:

Պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը. «Դեպքի օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարած անձանց քանակի և ինքնության վերաբերյալ: Միաժամանակ տեղեկություն է ստացվել, որ նրանցից մի քանիսը պատրաստվում են մեկնել հանրապետությունից: Համագործակցելով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների հետ` ուշ երեկոյան սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել հանցանքը կատարած անձանցից երկուսը, որոնք ներկայացվել են քննչական բաժին»:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ «Պորշը» հանքում խնամքով թաղելուց հետո խմբի հինգ անդամ «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով հեռանում են:

Ապրիլի 12-ի երեկոյան հանցավոր կազմակերպության անդամներից մեկը, 48-ամյա տղամարդը, Երևանի Բագրատունյաց փողոցում գողոնով պայուսակն իր «Տոյոտայից» տեղափոխում է ուղևորափոխադրումներ կատարող «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենան, ինքն էլ որպես ուղևոր` տեղավորվում մեքենայում: Ճանապարհին, Արարատի մարզում, «Մերսեդես Վիտոն» կանգնեցվում է, 48-ամյա տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 58 միլիոն ռուսական ռուբլի և ոսկու երկու ձուլակտոր: Հայտնաբերվում, ձերբակալվում և նախաքննական մարմին են տեղափոխվում խմբի այլ անդամներ, խուզարկություններով հայտնաբերվում է հափշտակված գումարի մի մասը ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակում կատարելու համար: Քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որոնցից 6–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1619 դիտում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան

«Լադանիվա»-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել հանրային, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոնները

Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին

Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում. առաջարկվում է հանրային քննարկում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը