Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

30/04/2024 schedule23:11

«Ես գործող անձանց եկեղեցի չէի անվանի, հայ առաքելական սուրբ եկեղեցին հազարամյա կառույց է և այդ անձանց, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմադիր արքեպիսկոպոսներ, կենտրոնամետ եպիսկոպոսներ և այլն, ես իրենց եկեղեցի չէի անվանի»:

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե վերջին տարիներ հայաստանյան իրադարձությունների ընթացքում երբևէ եկեղեցականներն այսքան ներգրավված չեն եղել, որքան հիմա՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման դեմ պայքարում: 

«Նրանք շատ փոքր են եկեղեցու հետ նույնականանալու համար. նույնիսկ եթե իրենք  եկեղեցու սպասավորներ են, իրենք եկեղեցին չեն: Որովհետև նույն տրամաբանությամբ՝ եթե իրենք եկեղեցին են, ուրեմն մենք էլ պետությունն ենք, բայց մենք էլ շատ փոքր ենք պետության հետ նույնականանալու համար»,-նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ եկեղեցու վերնախավի մի մասը ակտիվորեն զբաղված է անթաքույց քաղաքական գործունեությամբ:

Ըստ ԱԺ փոխխոսնակի, դա նորմալ է, քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց թող այդ դեպքում եկեղեցականները պատրաստ լինեն դիտարկվել որպես քաղաքական սուբյեկտ և չփորձեն Հայ առաքելական եկեղեցին դարձնել իրենց համար վահան և փորձեն այդ շղարշի ներքո «ապապետական» գործունեություն ծավալել:

Ղազարյանի հարցին, թե ինչու՞ է այդ գործունեությունը ապապետական, Ռուբինյանը պատասխանեց.

«Ընդդիմադիր արքեպիսկոպոսն ասում է հետևյալը՝ «Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը»: Էս հայտարարույթյան հետ 2 խնդիր կա: Առաջինը՝ կոնկրետ այս պահին հայ զինվորը չի կարողացել կանգնել Ջերմուկի տարածքի մի հատվածում և այն այժմ գտվում է ադրբեջանական օկուպացիայի տակ: Այսինքն՝ եթե ադրբեջանցի զինվորը կարողացել է այդտեղ կանգնել, դա ի՞րենց տարածքն է, ՀՀ ինքնիշխան տարածք չի՞: Հաջորդը՝ նույն տրամաբանությամբ եթե հակառակորդը նույնն ասի, կստացվի, շահում է նա, ով ուժե՞ղ է: Սա լավագույն դեպքում չկշռադատված հայտարարություն է, վատագույն դեպքում՝ ապապետական»:

ԱԺ փոխխոսնակը հավելեց նաև, որ այս բոլոր գործողությունների հետևանքով Հայ առաքելական եկղեցու հեղինակությունը կարող է սասանվել:

Տպել
962 դիտում

Աբդոլլահիանն ու Թավրիզի նահանգապետը պետք է թռչեին երկրորդ ուղղաթիռով, նրանց Ռաիսիի օդանավ են տեղափոխել վերջին պահին

Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը

Շարժումը վերածվել է 100 հոգանոց երեկոյան հավաքների, որի ժամանակ ընթերցվում են կեղծ լուրեր. Ալեքսանյան

ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Սիմոնյանը չի բացառում, որ նույն՝ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով

Աստիճանաբար կցրտի 4-6 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոշ շրջաններում՝ կարկուտ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է․ Սիմոնյան

Գալստանյանի թեկնածությունը որպես քաղաքական լիդեր 2023-ին առաջ է քաշել ռուս պրոպագանդիստ Արամ Գաբրիելյանովը. Ալեքսանյան

Մարտի 1-ին Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնացել էին կաթողիկոսի մոտ, ոչինչ չարեց, դուրս չեկավ․ Սիմոնյան

Զորակոչի կամ հավաքների մասին քաղաքացին կծանուցվի 4 եղանակով, չներկայանալու դեպքում պատասխանատվություն կլինի. փոխնախարար

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին

Մեր պատգամավորներից մեկը հիմա «Հայաստան» դաշինքում է, չի ուրախանա, որ իր տեղափոխումը առնետավազք եք անվանում. Ալեքսանյան

Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով, թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրությունն է․ Ալեն Սիմոնյան

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին, Աբդոլլահիանին և մյուսներին. արարողություններ են սպասվում ևս 5 քաղաքում

Չգիտեմ՝ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանո՞վ է օգնում դրան, ավելի շատ կոմիկ դաշտում է. Ալեքսանյան

Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվանակոչվել

Ավագանիները չեն վճարվում, հիմա նրանց արգելում ենք աշխատել, ո՞նց են ապրելու․ Գաբրիելյան

Սահիբա Գաֆարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը

Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, եղանակային վատ պայմաններում 45 տարվա ուղղաթիռ են կիրառում. Պետդեպ

Ո՞նց ես դու էդ մարդկանց կողքին, նրանց նազիր-վեզիրների խառնամբոխում խոսում Վազգենից և ուրանալուց. Մկրտչյանը՝ Գալստանյանին

Որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ «պոստ» դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է՝ սահման չկա, ի՞նչ եք ասելու. Սիմոնյան

Անունը դրել են «սրբազան շարժում», շարժման առաջնորդ սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը, էս չե՞ք․ Ալեքսանյան

Էրդողանն Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ 1-օրյա սուգ է հայտարարել

Մեր նոր զորամասերից մեկն է, մեծ բարեփոխումները իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը

Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել. Կոնջորյան

Արման Խոջոյանն ու Քու Դոնգյուն անդրադարձել են պարենային համակարգերի ամրապնդմանն ու կայունացմանը

Ռաիսիի հուղարկավորության կապակցությամբ Իրանում մայիսի 22-ը հայտարարվել է ոչ աշխատանքային

Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Լոռու մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

«Շիրակ Ավիա»-ի ինքնաթիռներն անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններով

Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն»-ը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներ

Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին