Հայաստանում այս տարվանից ներդրվում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Սկզբում այն կգործի նախապատրաստական փուլով, հաջորդ երեք տարիներին՝ 2024-2026 թվականներին, կլինի փորձարկման փուլը, իսկ արդեն չորրորդ տարվանից՝ 2027 թ-ից, կներդրվի ամբողջությամբ։

ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը հունվարի 11-26-ը դրվել էր հանրային քննարկման Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: ՀՀ կառավարությունն էլ վերջին նիստի ժամանակ ընդունեց այն:

Դրանից հետո հանրությանը և ոլորտի մասնագետներին հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ է սա ենթադրում։ 

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանի խոսքով՝ այս համակարգի հիմնական նպատակը բնակչությանը հնարավորություն տալն է օգտվել առողջապահության որոշակի ծառայություններից։ Ըստ նրա՝ մեր երկրում նման համակարգի ներդրումը շատ կարևոր է, որովհետև տարբեր սոցիալական խմբերում ներառված մարդիկ երբեմն հնարավորություն չեն ունենում, կամ էլ եղած հնարավորությունը փոքր է օգտվելու առողջապահական ծառայություններից:

Այդ պատկերը պարզ երևում է նաև նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ որի՝ բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։ 

Ըստ ներկայացված ուսումնասիրության՝ Հայաստանը նաև ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից: 

«Մեզ մոտ առողջապահական ինչ-որ ծրագրից օգտվելու համար մարդիկ ունենում են եկամուտների մեծ կորուստ։ Դրանք աղետալի ծախսեր են, որոնք նպաստում են ընտանիքների աղքատացմանը։ Հիմա քաղաքացին ստիպված չի լինի որևէ ծառայության դիմաց վճարել, դրա փոխարեն կվճարի ապահովագրական ընկերությունը։ Անձն էլ մաս-մաս է ընկերությանը վճարում կատարելու։ Ֆինանսական պատճառներից ելնելով՝ շատ մարդիկ չեն դիմում բժշկի։ Ուսումնասիրության ընթացքում հարցումները ցույց են տվել, որ 60 տոկոսը անձանց զբաղվում է ինքնաբուժությամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խարազյանը։ 

Առողջապահական ապահովագրության համակարգով առաջարկվում է․ 

Ներդրման առաջին փուլով, այսինքն՝ այս տարի, կսահմանվեն յուրաքանչյուր փուլում ԱՀԱ-ում ընդգրկվող բնակչության խմբերը, կպատրաստվեն վերջիններիս տվյալների բազաները, կիրականացվի դրանց նույնականացումը այլ տվյալների բազաների հետ, ինչպես նաև էլեկտրոնային ապահովագրական պոլիսների թողարկումը։ Կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը:

2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակներում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական: 2024 թվականից կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ, և կսկսվի արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում այլ ցանկացողների ներառման գործընթացը: 

ԱՀԱ-ում կընդգրկվեն պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում՝ նպաստի համակարգում ընդգրկված և 28,01 և ավելի միավոր ունեցող ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված այլ անձինք, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։ Փորձարկման փուլի 2-րդ տարվա ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության խմբերին կմիանան նաև 63 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ 2025 թվականին պետությունը կներառի թոշակառուներին՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության կարիք ունեցող խմբի, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից:

2027 թվականից արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար:

Ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը կարևորում է՝ ծառայությունները ընտրվել են այնպես, որ մարդիկ ֆինանսապես պաշտպանված լինեն։ Փորձ է արվում նաև վերականգնել բնակչության շրջանում բժշկին այցելելու մշակույթը, քանի որ ինքնաբուժությամբ զբաղվողների տոկոսը ցույց է տալիս, որ մարդիկ չեն այցելում առողջապահական որևէ օղակ։ 

Ապահովագրական վճարի չափ նոր փաստաթղթում հստակեցված չէ։ Ապահովագրման աշխատանքային խմբի ներկայացուցչի խոսքով՝ դեռևս 2019 թվականին արվել էին հաշվարկներ, սակայն համավարկն ու պատերազմը ամեն ինչ փոխել են։ Այնուամենայնիվ, նախնական գնահատականով՝ յուրաքանչյուր քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150-200 հազար դրամ: Այդուհանդերձ, թիվը վերջնական չէ և հստակեցվելու է յուրաքանչյուր տարի: 

«Ընդհանուր առմամբ՝ պետությունը որդեգրել է քաղաքականություն՝ ամբողջությամբ կամ մասնակի սուբսիդավորել այդ վճարները։ Սուբսիդավորման համար մենք պետք է կիրառենք սոցիալական ռիսկերի հավասարակշռման մեխանիզմները, որոնք հիմնված են լինելու քաղաքացու տարիքից, եկամտի չափից։ 2024 թվականից փորձնական փուլի առաջին տարվա ընթացքում մինչև 18 տարեկանների ապահովագրման վճարը ամբողջությամբ նախատեսվում է, որ կփոխհատուցի պետությունը, 2025 թվականից այդ խմբին կմիանան 63 և բարձր տարիքի անձինք։ Եկամտի հետ կապված ռիսկերը հավասարակշռելու համար պետք է դիտարկենք նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այսինքն, ըստ այդմ, պետությունը կորոշի այն չափը, որքանը որ պետք է սուբսիդավորի»,- ասում է նա։ 

Բացի դրանից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է կատարել հաշմանդամության կարգի որոշման համակարգում, այսուհետև իրականցվելու է անձի ֆունկցիոնալության գնահատում։ Ըստ այդմ՝ որոշվելու է, թե տվյալ անձին ինչպիսի ծառայություններ են անհրաժեշտ։ Գերատեսչությունը առողջապահության նախարարությանն է տրամադրելու այդ անձանց ցուցակը, և պետությունը կդիտարկի՝ տվյալ անձանց ապահովագրական վճարը ամբողջակա՞ն, թե՞ մասնակի սուբսիդավորի։ Այսինքն՝ պետությունը պետք է ունենա հիմնական ընտրության սկզբունքներ։ Կա՛մ անձը պետք է ընդգրկված լինի սոցիալական աջակցության որևէ համակարգում, կա՛մ էլ եկամուտների հավատարմագրման համակարգում, նշում է առողջապահության ներկայացուցիչը, այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի պետության համար իրականացնել սուբսիդավորման քաղաքականությունը։ 

ԱՀԱ-ի կառավարման նպատակով ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, որի միջոցով ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով: Վերջինս պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։ 

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամն ասում է՝ հիմնադրամը նախատեսվում է, որ սկսելու է գործել այս տարվա ընթացքում։ Դրա հիմնական գործառույթը լինելու է փարատելու որոշ կասկածները, որոնք տարբեր շրջանակներ վեր են հանում․ «Ամեն ինչ թափանցիկ կլինի, որպեսզի ցույց տանք, որ զերծ է կոռուպցիոն ռիսկերից։ Լինելու է կառավարման խորհուրդ, դրան կից՝ երկու հանձնաժողով, որոնք շահերի բախման միջոցով փորձելու են ստեղծել միջավայր, որտեղ նման ռիսկերը նվազեցված կլինեն։ Հիմնադրամը պարբերաբար, առնվազն՝ եռամյա կտրվածքով, կներկայացնի տեղեկատվություն ԱՀԱ ներդրման նպատակի և միջոցառումների արդյունքային ցուցանիշների համախմբում ներկայացված արդյունքների վերաբերյալ, որոնք հիմք կհանդիսանան ԱՀԱ գործունեության գնահատումն իրականացնելու համար»:

Խորհրդին կից հանձնաժողովները ռազմավարական գնումների և կատարողականի վերահսկման հանձնաժողովներն են լինելու: Հանձնաժողովներում կլինեն ներկայացուցիչներ բժշկական կազմակերպությունները ներկայացնող միություններից, հասարակական կազմակերպություններից, մասնագիտացված ասոցիացիաներից: Կարող են ընդգրկվել նաև ոլորտային փորձագետներ: Կառավարման խորհրդի կազմը կնշանակի վարչապետը, 1-ից 3 տարի ժամկետով, իսկ կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնե կնշանակվի առողջապահության նախարարը:

Կառավարման խորհրդում կարող են ընդգրկվել կառավարության անդամներ, գործատուների, աշխատողների, սպառողների և առողջապահության մասնագիտական հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների անդամներ՝ հավասար ներկայացուցչականությամբ (50-ական տոկոս մասնակցությամբ Կառավարության և մյուս ներկայացուցիչների համար): 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41926 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը