Երևան
12 °C
«Հայաստանի Հանրապետությունում առողջապահության համապարփակ ապահովության ներդրումը Կառավարության ծրագրով հաստատված առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է»:
Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Տասնյակ տարիներ առողջության պահպանման և վերականգնման ծառայությունների հասանելիությունն ապահովող նման համակարգ ներդնելու մասին մշտապես խոսվել է, սակայն գործնական քայլերն անընդհատ հետաձգվել են ավելի լավ ժամանակների ակնկալիքով: Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է իրականացվեն անկախ իրավիճակներից և մարտահրավերներից՝ օր առաջ մոտեցնելու ենք հենց այդ լավ ժամանակները: Մենք, մի կողմից, արել ենք հնարավորինը՝ դիմակայելու համավարակով և պատերազմով պայմանավորված ահռելի մարտահրավերներին և, մյուս կողմից, մոտ երկու տարի աշխատել ենք Հայաստանի համար հնարավորինս օպտիմալ և իրատեսական ապահովագրական համակարգի մոդել մշակելու համար»,- նշեց Ավանեսյանը:
Վերջինս նկատեց, որ նախնական նախագծի մշակումից հետո աշխատանքային քննարկումների, փորձագիտական գնահատականների, հաշվարկների, ներդրման մեխանիզմների, բազմակողմանի դիտարկումների երկար փուլ են անցել:
«Համապարփակ ապահովագրական համակարգի ընդունումը պայմանավորված է նախևառաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից: Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետության ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս որ առողջապահության համակարգը հնարավորություն է տալիս գրանցել բարելավող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով: Սակայն տվյալ ցուցանիշների բարելավումը բավական նվազ տեմպերով է ընթանում, և մեզ համար գոհացուցիչ չէ: Առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում և ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք մինչև, այսպես ասած, «դանակը ոսկորին չի հասնում»»,- նշեց նախարարը և հավելեց, որ այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել շատ ավելի ծախսատար ծառայություններից, և միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելք:
Ավանեսյանի խոսքով՝ առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակասը և գրպանից դուրս կատարվող ծախսերի անկառավարելիությունը խոչընդոտում են համակարգի զարգացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, նպաստում բազմաթիվ ընտանիքների աղքատացմանը, առողջապահական աղետալի ծախսերի պատճառով՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը:
«Միջազգային փորձի տեսանկյունից բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական ծախսերի խառը ֆինանսավորման համակարգ, բժշկական պարտադիր ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար: Այս տեսանկյունից Հայաստանը նույնպես պետք է կիրառի առողջապահական արդյունավետ համակարգեր ունեցող երկրների փորձը՝ ապահովելով բնակչության ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը, հիմնական փաթեթում ընդգրկված ծառայություններ ստանալիս կրճատելով բժշկական օգնության և սպասարկման դիմաց կատարվող ծախսերը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակը, բարձրացնելով մեր մարդկային կապիտալի պոտենցիալը: Այս առումով ապահովագրական համապարփակ համակարգի փուլային ներդրումը կարծես թե այն կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներն իրագործելու ամենաօպտիմալ տարբերակն է»,- նկատեց նախարարը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ կարևոր է ռազմավարական այլ ուղղություններին համահունչ՝ ներդնել այս ապահովագրական համակարգը՝ նախատեսվում է, որ աշխատանքները կսկսվեն այս տարվանից, որը կլինի նախապատրաստական փուլը:
«Առաջին փուլում կունենանք՝
Առողջապահական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակներում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական:
2024 թվականից կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ, և կսկսվի արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում այլ ցանկացողների ներառման գործընթացը:
2025 թվականին պետությունը կներառի թոշակառուներին՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության կարիք ունեցող խմբի, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից:
2027 թվականից արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ՝ ամբողջ բնակչության համար:
Վերջինս նաև ընդգծեց՝ Կառավարության ծրագրով սահմանված է, որ մինչև 2026 թվականը վերակառուցվելու, կառուցվելու և ամբողջովին վերազինվելու է առնվազն 50 բժշկական կենտրոն, իսկ տեմպերը ցույց են տալիս, որ այս թիվն ավելի մեծ է լինելու. «Նշեմ, որ միայն 2023 թվականին մենք ունենք 13 ընթացիկ շինարարություններ, ունենք 20 ամբուլատորիաների նախագծման աշխատանքներ և 7 նոր բժշկական հաստատությունների նախագծման աշխատանքներ: Մասնավոր հատվածը ևս մեծ ներդրումներ է իրականացնում»:
Հաջորդը, ըստ նախարարի, ծառայությունների որակն է: «2-3 տարվա ընթացքում կունենանք նոր համակարգ, որը գրավականն է լինելու, որ ապահովագրության շրջանակներում ունենալու ենք ոչ միայն հասանելի, այլև որակյալ բժշկական ծառայություններ»,- ասաց նա:
Անահիտ Ավանեսյանը նաև կարևորեց այն փաստը, որ 2023 թվականի հունվարի 1-ից գործում է հավաստագրման համակարգը, որը ընդամենը մի էլեմենտն է բժիշկների, բուժաշխատողների շարունակական մասնագիտական աճը ապահովելու տեսանկյունից, և առաջիկայում կլինի նաև լիցենզավորման ներդրում:
«Ուզում եմ շեշտադրել, որ առողջությունը մեծագույն ռեսուրս է, սակայն մենք ապահովագրված չենք հիվանդություններից, և մեր նպատակն է, որ բժշկական ծառայության կամ վիրահատության կարիքի դեպքում մարդը հարկադրված չլինի դա հետաձգել, և նրա հարազատների միակ հոգածությունը լինի հարազատի խնամքը, այլ ոչ գումար հայթայթելը՝ կյանք փրկելու համար»:
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը միաձայն հաստատվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT