Երևան
12 °C
«Էստեղ սկզբում անասնագոմ է եղել, էս բոլորը մեր երեխաների ու մեր միջոցներով է կառուցվել, շուկա դարձել, ֆունդամենտից բարձրացրել ենք»:
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց «Մալաթիա» տոնավաճառի 70-ամյա աշխատողներից մեկը, որոնք ակցիա են իրականացնում՝ դժգոհելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ հրդեհային անվտանգության կանոնները չպահելու հիմքով առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցնելու որոշման դեմ:
Ըստ աշխատակցի՝ արդեն 30 տարի իրեն ու շատերին հենց շուկան է կերակրում ու պահում:
«700-800 անձ, որոնց ընտանիքներում կան 10-ից ավելի անդամներ, 30 տարի աշխատում են այս շուկայում խելացի տնօրենի հետ, որի բարձր ձայնն անգամ այսքան տարի չենք լսել: Մենք բոլորս ունենք վարկեր ու պարտքեր, ուսանողներ, հիվանդներ, բոլորին պահում է այս շուկան, ու մի մտածեք, թե միլիոններով. կոպեկներ ենք ստանում: Մեզ թույլ չեն տալիս, որ մենք աշխատենք, պահենք մեր տնտեսությունը: Հարկային դաշտում կանք, պետությունն այնքան է առաջ գնացել, որ մեր հարկերի կարիքը չունի՞»,- ասաց տիկինը:
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու անվտանգության հարցը, քանի որ, ըստ տեսչական մարմնի ստուգումների ու եզրակացության, տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները, աշխատակիցները նշեցին, որ դա կարգավորվող հարց է, ընդամենը թող մի փոքր էլ ժամանակ տրամադրվի:
«Մենք բոլորս տնօրենի հետ միասին այդ հարցով կզբաղվենք, թերությունները կվերացնենք, հիմա մեզ պետք է, որ ապրանքը վաճառվի»,- հավաստիացրին աշխատակիցները՝ պահանջելով հանդիպում իշխանության մարմինների, վարչապետի, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կամ «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հետ, որոնց, ըստ իրենց, ձայն են տվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 1-ից, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը դադարեցվում է: Տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ եթե խոչընդոտող ուժեր լինեն, ՔՏՀԱ-ն կդիմի գործընկեր կառույցների օժանդակությանը, որպեսզի տեսչական մարմնի որոշումը իրականացվի:
Տեսչական մարմնից ավելի վաղ հայտնել էին, որ տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները։ Ժամանակ էր տրվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT