Երևան
12 °C
Մեր տեղեկություններով, նախօրին կրկին միջադեպ է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցների եւ արդեն մի քանի տարի փուչիկ վաճառող 24-ամյա Արմեն Մնացականյանի հետ:
Ականատեսները մեզ պատմեցին, որ աշխատակիցները ծեծի են ենթարկել փուչիկ վաճառող Մնացականյանին: Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում քաղաքապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցները մոտեցել են տղային եւ արգելել այդ հատվածում փուչիկ վաճառել, ապա հեռացել են: Այդ ընթացքում փուչիկ վաճառող տղան ցածր ձայնով հայհոյել է, ինչը լսել են մայթին կանգնած առեւտրի բաժնի աշխատակիցները: Ականատեսների վկայությամբ նրանք հարձակվել են Արմեն Մնացականյանի վրա, նրան դեմ տվել մեքենային ու սկսել բռունցքներով հարվածել: Ծեծկռտուքը բաժանել են հարակից խանութների աշխատակիցները: Միջադեպից հետո առեւտրի բաժնի աշխատակիցները հեռացել են դեպքի վայրից: Նրանցից մեկը հեռախոսով խոսելիս ինչ-որ մեկին ներկայացրել է, որ իրենց հայհոյել է, իրենք էլ ծեծել են տղային:
Երեկ փորձեցինք գտնել Արմենին, որը սովորաբար լինում է Տիկնիկային թատրոնի մոտ, սակայն ապարդյուն:
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից վերը նշվածի հետ կապված պարզաբանում խնդրեցինք: Ի պատասխան մեր հարցին Գեւորգյանը հերքեց Արմենին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները, նշելով, թե նման բան չի եղել: Ըստ նրա՝ Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի աշխատակիցներն այդ օրն ընդամենը արգելել են նրան բացօթյա ապօրինի առեւտուր իրականացնել եւ պահանջել հեռանալ տարածքից: Նրա խոսքով՝ տվյալ անձը՝ Արմեն Մնացականյանը, պարբերաբար խախտում է այդ կարգը եւ փորձում է տպավորություն ստեղծել, որ իր հանդեպ մշտապես բռնություն է գործադրվում. «Կան սահմանված կանոններ, բոլորը պարտավոր են ենթարկվել դրանց»,- ասաց Գեւորգյանը:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Արմեն Մնացականյանն ու քաղաքապետարանի աշխատակիցները հայտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2013 թվականին մամուլը գրեց, որ Երեւանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող երիտասարդին:
Այս տարի էլ Արմեն Մնացականյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ Արման Եդոյանը ծաղրում է, իրեն կոպտում: Նշվածի վերաբերյալ տեսանյութը՝ ստորեւ.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT