Անցյալ շաբաթ Մոսկվայում Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքում ՌԴ նախագահը հայտարարեց, որ Հայաստանի հետ կարող են առեւտուր անել ազգային արժույթներով: Հարցը, որ հայկական կողմը մի քանի տարի է՝ տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ բարձրացնում է, առաջին հայացքից կարծես լուծվում է: Արդյո՞ք կկարողանա Հայաստանը ՌԴ-ից ներկրվող գազի եւ նավթամթերքների դիմաց վճարել ռուբլով:  

Հայաստանը ռուբլով առեւտրի եւ փոխհաշվարկների իրականացման անհրաժեշտության հարցը պաշտոնական մակարդակով բարձրացրեց երկու տարի առաջ: Այս մասին առաջին անգամ խոսեց Հայաստանի դեռ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Հայկական կողմն առաջարկում էր փոխհաշվարկներն իրականացնել ռուբլով գոնե ստրատեգիական նշանակության ապրանքների, օրինակ՝ նավթի, գազի եւ ցորենի առքուվաճառքի գծով: Իհարկե, ԵԱՏՄ երկրները դեռ հեռու են ազգային արժույթներով կամ ռուբլով ողջ ներքին արեւտուրն իրականացնելուց: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը, լինելով Եվրասիական միության հիմնական տնտեսական դրայվերը, այս հարցում կարծես սկսել է թեստային անհատական մոտեցում ցուցաբերել: Հայաստանի հետ ռուբլով առեւտրի իրականացման հնարավորության մասին հայտարարությունը հենց այդ ժանրից է:

Պարզվում է, սակայն, որ մեծ ակնկալիքներ ունենալ դեռ պետք չէ, օրինակ՝ «Գազպրոմը» դժվար թե համաձայնի, որ Հայաստան ներկրվող գազի գինը ֆիքսվի ռուբլով եւ վճարվի ռուբլով: «Միեւնույն է, փոխհաշվարկներ իրականացնելիս կողմերը հետհայացք են գցելու դոլարին: Այսինքն՝ հայտարարվում է, որ անցնում են ռուբլով առեւտրին, սակայն իրականում գինը ֆիքսվելու է դոլարով եւ դոլարի փոխարժեքին համահունչ ռուբլով վճարումներ են կատարվելու: Կամ էլ գինը ֆիքսվելու է էլի դոլարով, եւ երեք ամիսը մեկ կողմերը այն վերանայելու են կախված ռուբլու նկատմամբ դոլարի տատանումներից», - մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեց հայտնի ռուսաստանցի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը՝ հավելելով, որ «Գազպրոմը» այժմ կհամաձայնի փոխվճարումների իրականացման այս տարբերակին: 

Հայաստանը տարեկան շուրջ 300 մլն դոլարի գազ է ներմուծում Ռուսաստանից: Տնտեսական ռեցեսիայի մեջ գտնվող Ռուսաստանը, որի ազգային արժույթը երկու անգամ արժեզրկվեց էներգակիրների գների կտրուկ անկման հետեւանքով, արտարժույթի, հատկապես դոլարի մեծ կարիք ունի: Մյուս կողմից թեպետ այս պահին ռուսական ռուբլու փոխարժեքը հարաբերականորեն կայուն է, երբեմն ամրապնդվում է նույն դոլարի նկատմամբ, սակայն այն մնում է շատ զգայուն էներգակիրների միջազգային շուկայում կտրուկ տատատանումների նկատմամբ: Ուստի, փորձագետները եզրակացնում են, որ ՌԴ տնտեսությունն այս պահին դեռ պատրաստ չէ Հայաստանի հետ գոնե միայն նավթի ու գազի առեւտրի մասով ամբողջությամբ մտնել «ռուբլու զոնա»:

Այս ծրագրի իրականացման ամենամեծ դիմադրողը, ինչպես նշում է Դելյագինը, կլինի Ռուսաստանի «ամենաժլատ կոպորացիաներից» մեկը՝ «Գազպրոմը»: Ըստ տնտեսագետի, խնդիրն այն է, որ Ռուսաստանում որոշ հարցերում «Գազպրոմն» ավելի մեծ ազդեցություն ունի, քան նույն ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Այստեղ ընդգծվում է Գազպրոմի եսասիրությունը: Նրա համար շահեկան է, որ Հայաստան եւ այլ երկրներ ներմուծվող ռուսական գազի գինը ֆիքսվի դոլարով, իսկ վճարումները թեկուզ կատարվեն ռուբլով: Սակայն, եթե ընդունվի իսկապես քաղաքական որոշում, ապա այդ թվում գազի գները կարող են ֆիքսվել ռուբլով: Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանի համար կսահմանվեն գազի սպառման ՌԴ ներքին գներ, քանի որ կան առաքման, Հայաստանի ներսում գազի բաշխման եւ Վրաստանի տարածքով տարանցման խնդիրներ: Գումարած ՀՀ-ում գանձվող հարկերը: Երբ մենք Բելառուսին փորձեցինք այս հարցում ընդառաջել, լուրջ խնդիրների բախվեցինք, սկանդալը դեռ շարունակվում է », - նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների գլխավոր խնդիրը ոչ թե ռուբլով փոխհաշվարկի, այլ երկաթուղային հաղորդակցության բացակայությունն է:

«Այս հարցը, որքան ես հասկացա, Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ չբարձրացվեց, կամ գոնե դրա վերաբերյալ հստակ շեշտադրումներ չեղան, ինչը տխրեցնում է: Ժամանակին «Ռուսական երկաթուղիներ» պետական կորպորացիայի նախագահ Վլադիմիր Յակունինը ցանկանում էր այս հարցը լուծել եւ վերագործարկել երկաթուղու աբխազական հատվածը: Սակայն «Ռուսական երկաթուղիների» նոր ղեկավարության համար այս հարցը կարծես առաջնային չէ, նրանք զբաղված են ներքին խնդիրների կարգավորմամբ», - ասաց Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ եկաթուղու բացակայությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության ամենամեծ խնդիրներից է:

Ռուսաստանցի փորձագետը նշեց, որ ՌԴ-ի հետ առեւտրում, հատկապես նավթի եւ գազի առքուվաճառքի հարցում ամբողջությամբ ռուբլուն անցելու ջատագաովը պետք է լինի Հայաստանը: «Այս հարցը պետք է ակտիվորեն բարձրացնեն ՀՀ իշխանությունները: Մենք սա սեփական նախաձեռնությամբ դժվար անենք, քանի որ եթե տեսնում ենք, որ ամեն ինչ հենց այնպես էլ աշխատում է եւ ընթանում առաջ, ապա ինչու վճարման սխեման փոխել: Ուստի, հայկական կողմը պետք է ասի իր ռուսաստանցի գործընկերներին, որ եկեք մեխազնիմ մշակենք եւ գազի գինը տարանջատենք միգազգային դոլարային գնից ու անցնենք ամբողջությամբ ռուբլով վճարումների: Սա է ճանապարհը», -եզրափակեց մեր զրուցակիցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7130 դիտում

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը