Իրանի կողմից վիզային նոր հայեցակարգը բարեկամության ժեստ է Հայաստանին. իրանագետ

Այսօր հայտնի է դարձել, որ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:

Ինչպես նշվում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան տարածած հաղորդագրությունում, ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 3 ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը:

Նոր որոշման վերաբերյալ զրուցեցինք իրանագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի հետ, որի գնահատմամբ՝ իրանական կողմի այս քայլն առավելապես ուղղված է զբոսաշրջության զարգացմանը:

«Վերջին ժամանակներս այդ երկրում տուրիզմի զարգացմանը միտված լուրջ հայեցակարգեր են մշակվել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների անկման արդյունքում գրանցված կորուստները պետք է փոխհատուցվեն տուրիստական հոսքերի ավելացմամբ: Ավտոմեքենաների մուտքի երաշխիքային ցածր գումարների սխեմա, այս համատեքստում, Իրանը կիրառում է մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի դեպքում:

Գործակցության այսօրինակ ռեժիմ մեր հարեւան երկիրը փորձում է իրականացնել նաեւ Եվրամիության երկրների հետ: Ադրբեջանի հետ առայժմ նման փոխգործակցություն չկա, սակայն հաշվի առնելով Ռոհանիի խոսքերը, ամենայն հավանականությամբ, շուտով կլինի»,- նշեց Արմեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ եվրոպական երկրներից դեպի Իրան տուրիստական հոսքերը վերջին տարիներին էականորեն ավելացել են:

Իրանագետը համոզմունք հայտնեց, որ մինչ այդ պետք է փաստել, որ  հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքի երաշխիքային ցածր դրույքաչափը կարելի է համարել Իրանի կողմից բարիդրացիական  հարաբերությունների ամրապնդման հերթական քայլ: Իսկ արդյունքները, ըստ մեր զրուցակցի, երկար սպասեցնել չեն տա, եւ շնորհիվ այս նորամուծության՝ արդեն մոտ ապագայում հայ-իրանական տնտեսական կապերը զգալի կխորանան:

Իրանագետից նաեւ հետաքրքրվեցինք՝ կնպաստի՞ արդյոք մուտքի երաշխիքային գումարի նվազեցումն առեւտրի ծավալների մեծացմանը: Արմեն Վարդանյանը համոզմունք հայտնեց՝ անկասկած: «Միանշանակ է, որ այդպես էլ կլինի: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հետ սահմանին՝ Իրանի տարածքում, գործում է Արաս ազատ տնտեսական գոտին: Եւս մեկ ազատ տնտեսական գոտի, ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է կառուցել Սյունիքի մարզում»,- հիշեցրեց Արմեն Վարդանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3899 դիտում

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը