Ռուս խաղաղապահները մի շարք երկրների ճնշման տակ են, բայց վստահություն կա՝ իրենց առջև դրած խնդիրը կկատարեն․ Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման ուղղությամբ, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի:

Նրա խոսքերով՝ պահանջներ կան ռուս խաղաղապահներից, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց միաժամանակ հարց է առաջանում՝ արդյոք կարողանո՞ւմ են լուծել այդ խնդիրները:

«Դեռևս չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել, ՀՀ-ի կողմից այդ մասով գնահատականը տրվել է։ Մենք հույս ունենք, որ շուտով կկատարեն այդ պարտավորությունը։ Կարծում եմ՝ որոշակի խնդիրներ ունեն, մի շարք երկրների ճնշման տակ են, բայց վստահություն ունեմ, որ իրենց առջև դրած խնդիրը կկատարեն»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ ճանապարհի բացման մասով բանակցությունները տեղի են ունենում միջնորդների միջոցով։ Այս պահի դրությամբ այդ խնդրի ողջ առանցքը ռուս խաղաղապահներն են․ «Իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում և՛ քաղաքական, և՛ բազմաբնույթ ճնշումներ կլինեն, որպեսզի Ռուսաստանը իր պարտավորությունները իրականացնելիս ադրբեջանական շահերին շատ չվնասի, բայց այստեղ կոնկրետ Արցախի շահն է, և կոնկրետ այն պարտավորությունն է, որ ՌԴ-ն ստանձնել է։ Մենք գիտենք՝ Ադրբեջանի օրակարգը ինչպիսն է, պահանջներ է ներկայացնում, որոնք անընդունելի են մեր կողմից»։

Պատգամավորը նկատեց՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի գործելաոճը, երբ որևէ փաստաթուղթ կամ պարտավորություն ստանձնելիս ադրբեջանական կողմը, միևնույն է, հրաժարվում է կատարել որևէ պարտավորություն։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց գնալ Մոսկվա եռակողմ բանակցությունների, Խաչատրյանը պատասխանեց. «Ես վստահում եմ մեր արտաքին գործերի նախարարությանը, եթե որոշում են կայացրել չմասնակցել, ուրեմն դրա մասով հիմքեր են եղել։ Չեմ կարող ասել՝ ինչ հիմքեր են եղել»։

Խաչատրյանի կարծիքով՝ նաև քիչ հավանական է, որ մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, քանի որ իրավիճակը օր օրի փոփոխվում է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1382 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել