Երևան
12 °C
«Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրիի ավագանու անդամ Արման Բաղդասարյանը, շարունակելով.
«Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունքի վերահաստատումից:
Ի՞նչ է ասած քաղաքական պատասխանատվություն, ես ինքս այդ սկզբունքը ակտիվ առաջ եմ տարել, որը ավագանու մակարդակում ենթադրում էր՝ համաձայն չես թիմի որոշման հետ, անում ես չհամաձայնեցված քաղաքական հայտարարություններ, հանրային վատ վարք ես դրսևորում, կատարել ես որևէ հակաօրինական գործողություն, ապա թվարկվածներից որևէ մեկի առկայության դեպքում բարի եղիր դնել մանդատը:
Իմ պարագայում հավանաբար դա կա՛մ ժամանակին կուսակցությունից դուրս գալն է եղել՛ կա՛մ քաղաքային իշխանության սուր քննադատումը (բացատրություն չեմ ստացել):
Անկախ այն հանգամանքից, որ այս պահին ես կուսակցական չեմ (2022թ ապրիլից), այս սկզբունքները ամրագրվել են շատ ավելի շուտ (2021թ Հոկտեմբեր ամսին), ու ես երբեք իմ խոսքից ու սկզբունքներից հետ չեմ կանգնում:
Շնորհակալություն բոլոր գործընկերներին համագործակցության համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:
Նաև, խոստացածի համաձայն, կանդրադառնամ իմ ձերբակալմանը, բայց ոչ հիմա»:
Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրն է, բերման էր ենթարկվել ոստիկանության «Կումայրու» բաժին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել էին, որ Բաղդասարյանը կասկածվել է ապօրինի զենք կրելու համար՝ հավելելով, որ կազմվել են համապատասխան փաստաթղթեր: Ավելի ուշ Շիրակի մարզպետի եղբոր վերաբերյալ կասկածները չեն հաստատվել, և նա ազատ է արձակվել:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլի 15-ին էլ Արման Բաղդասարյանը հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և վայր դնում Գյումրու ավագանու անդամի մանդատը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես, դու ո՞վ ես․ Ալեքսանյանը՝ Կտրիճ Ներսիսյանին
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով․ Ավինյան․ տեսանյութ
Քննարկեցինք կրթական ու տարբեր հարցեր․ Մանավազյանը հյուրընկալել է համար 32 հիմնական դպրոցի աշակերտներին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ տեսանյութ
Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին
Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի այցն ԱՄԷ ավարտվել է նախագահի հետ հանդիպմամբ․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր․ լուսանկարներ
ՌԴ-ի գնացքը գնացել է, կորցրել է մեզ վրա ազդելու լծակները. Վենսի այցը պատմական իրադարձություն է. տեսանյութ
Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանին վերաբերող հարցեր
Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը
Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
«Մեր ձևովը» ի՞նչ է․ կուսակցություն է, որը չգրանցված է, որ ֆինանսավորման սահմանափակումների տակ չլինի՞
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Տաշիրսամոները և մյուսները Կրեմլի կատարածուներն են, գործակալ. պետք է վերջ տալ ռևանշիզմին. Չափարեան. տեսանյութ
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպանը էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է
ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով
Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ նախագահն ընդունել է դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին
Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր. անհրաժեշտ է ճանաչել Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների օրրան․ Օ'Ֆլահերթի
Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը
Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
Բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը մնում են ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում
Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ ձնախառն անձրև կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի
Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան
Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին
30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան
Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT