Երևան
12 °C
Կառավարությունը նախատեսում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղում գտնվող՝ 0.52 հեկտար մակերեսով համայնքային հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին։
Որոշման նախագիծը պայմանավորված է «Կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում» ծրագրի իրականացմամբ, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել կրթական ենթակառուցվածքներ:
Որոշման նախագիծը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես՝ կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում, ինչը կրթական կենտրոն է լինելու: Պլանավորվում է նաև կառուցել տեխնոլոգիական 6 կացարան, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ՝ դրոններով:
Պայմանավորվածության համաձայն՝ անվճար հիմունքներով հիմնադրամը ներգրավելու է Ախուրյան և հարակից համայնքների հատկապես գյուղական բնակավայրերի կանանց և երիտասարդներին իրենց տեղեկատվական և տեխնոլոգիական ծրագրերում՝ ներառյալ տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծման աշխատանքներում: Արդյունքում 5 նոր, սկսնակ ընկերություններ պիտի ստեղծվեն:
Հաջորդ պլանավորումն այն է, որ տրանսպորտով են ապահովվելու բոլոր այն մարդիկ, որոնք իրենց բնակավայրից պիտի տեղափոխվեն կրթական կենտրոն այս ծրագրերի շրջանակներում:
Ընդհանուր ծրագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, և նախատեսված է շուրջ 100 մլն դրամի ներդրում»,- մանրամասնեց նախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ արձագանքեց՝ ֆորմալ կրթությունը պետք է անպայման լրացվի ոչ ֆորմալ կրթական միջավայրերով, որովհետև մարդիկ սովորում են ոչ միայն դպրոցում, քոլեջում, բուհում, այլև իրենց կյանքի յուրաքանչյուր պահին՝ տարբեր միջավայրերում:
«Այսօր տեխնոլոգիական կրթությունը դարձել է մեր կրթական համակարգի բրենդը, և մենք ունենք բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության օրինակներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հայաստանից դուրս, ինչպես «Թումոն» է, «Արմատ» լաբորատորիաներն են, որոնք գործում են 600-ից ավելի դպրոցներում որպես մեր ոչ ֆորմալ կրթության հաջողված օրինակ: Նմանատիպ հետաքրքրություն առաջացնում է նաև COAF-ը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նոր ծրագիրը հասանելի է լինելու նաև ավագ դասարանների աշակերտներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT