Արսեն Թորոսյանը Լոպատայի հետ զրույցում շեշտել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացման անհրաժեշտությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ։

Այս մասին Թորոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

Հանդիպումների ժամանակ խոսվել է հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։ Քննարկվել է նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հարցը։

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում եղած անվտանգային իրավիճակին։

Գրառման մեջ նաև ասված է․

«Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային շնորհակալություն հայտնեցի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-14-ը իրականացված ագրեսիան դատապարտող հայտարարության համար։

Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությանը՝ որպես տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմի։

Հատուկ շեշտեցի, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության երկու երկրների միջև։

Հ.Գ. պաշտոնական հանդիպումներից զատ, նաև ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել Լիտվայի առողջապահության նախկին նախարար, այժմ Սեյմի պատգամավոր Աուրելիուս Վերիգայի հետ, ում հատուկ շնորհակալություն եմ հայտնել կովիդի առաջին ալիքի ժամանակ մեր երկրին տրամադրած մեծ օժանդակության համար, երբ մեր համար ամենածանր ժամանակահատվածում լիտվացի բուժաշխատողների խումբը օգնության հասավ հայ բուժաշխատողներին»։

Տպել
456 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի (լուսանկարներ)

Ռուսաստանն աշխատում է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման գործում ՄԱԿ-ի պարտադիր համաձայնությունը վերացնելու ուղղությամբ

Արցախից ևս 6 հիվանդ տեղափոխվել է ՀՀ. 7 երեխա գտնվում է մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքներում

Եթե Երևանը դեռ ուզում է, հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն կարող է ուղարկվել 1 կամ 2 օրվա ընթացքում. Լավրով

Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան, որոնք իրեն չէին պատկանում. Լավրով

Կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան

Կլինի մեկ տիպի բժշկական ապահովագրական փաթեթ, քաղաքացիները կվճարեն ամսական վճարները․ նախարար

Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

31-ամյա քաղաքացին տերմինալից շուրջ 260 հազար դրամ է հափշտակել. նրան հայտնաբերել են (տեսանյութ)

«Մեր խնդիրները հետաձգում ենք՝ մինչև «դանակը ոսկորին չի հասնում»». Կառավարությունն ընդունեց ապահովագրության նախագիծը

Ավստրալիայի կառավարությանը կոչ է արվել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ

Զենքի արտահանումը մի ավտորիտար երկրի, որը վայրագություններ է գործում հարևանի դեմ, անընդունելի է. Մենենդեսը՝ Ռայմոնդոյին

Ձու նետել պետական սիմվոլներ կրող մեքենայի վրա, որում նստած է ՀՀ վարչապետը, բողոքի անընդունելի ձև է. Սինանյան

17 համայնքում 25 սուբվենցիոն ծրագրի համար Կառավարությունը կտրամադրի 1 մլրդ 412 մլն դրամ

Երևանի աղբահանության հիմնարկի աշխատակիցներին դանակահարած անձի վերաբերյալ կա տեղեկատվություն, հարուցվել է քրեական վարույթ

ԱՄՆ-ը կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

«Ասում են՝ հոգեկան առողջական խնդիր ունի». մանրամասներ՝ Երևանում աղբահանության հիմնարկի աշխատակիցների դանակահարությունից

Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Իրենց «ազգային» հռչակած ուժերի նպատակը պետության վերածումն է ազգային միավորի՝ ինչ-որ կայսրության կազմում․ Ալեքսանյան

Ինքնասպանության կոչը լուրջ մեղադրանք է ու հարիր չէ մտավորականին. գրականագետը՝ ԱՀ նախագահին ուղղված նամակի մասին

Նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը. ՊՆ-ն իրազեկում է

4,5 մլրդ դրամ և 1,2 միլիարդի գույք. մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբոր ապօրինի գույքի բռնագանձման գործից. 1lurer

Այս գիշեր Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում. որոշ տեղերում հնարավոր են բուք, ուժգին քամի

Ե՞րբ ուտել աղի բլիթն ու սպասել սիրո հրաշքին. մի քանի օրից երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է

Տարբեր ոլորտներում նախագծեր իրականացնելու գործում հայ համայնքի դերի մասին են խոսել Ալմաթիի քաղաքապետն ու ՀՀ դեսպանը

Առանձնազրույց կունենան Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ղազախստան

Հասմիկ Պապյանը չի միացել մի խումբ մտավորականների՝ Արայիկ Հարությունյանին ուղղված հայտարարությանը

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար

Սարի թաղում մեքենան բախվել է գազատար խողովակին. սկսվել է գազի արտահոսք

Ահաբեկչական հարձակումների վտանգ. Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին

Վանաձորում 2 տարեկան երեխա է մահացել

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի, Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում

Վրաերթ Ստեփանակերտում. 64-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում՝ մառախուղ և մերկասառույց

Շիրակցի փաստաբանների խոսքով՝ դատավորներին անընդհատ տեղափոխելով՝ քաղաքացին կորցնում է դատարանի հանդեպ վստահությունը

Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյան

Երուսաղեմում հայերի վրա հարձակված մի քանի ծայրահեղականները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունը․ Իսրայելի դեսպան

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ջերմուկում անասնագոմ է այրվում