ՌԴ նախագահի այցը Հայաստան ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են սերտ մնալ. Թարվերդյան

Պետք չէ հեռանալ ո՛չ ՌԴ-ից, ո՛չ Արևմուտքից, ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ Ասիայից: Մենք ունենք սփյուռք, որ տարածված է ամբողջ աշխարհում: Նրանց անվտանգությունը մեզ պարտավորեցնում է ունենալ լավ հարաբերություններ աշխարհի մի շարք պետությունների հետ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ՀՀ-ն հեռացել է Ռուսաստանից:

Վերջինիս խոսքով՝ այն փաստը, որ ՌԴ նախագահը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան, ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են սերտ մնալ:

Թարվերդյանը հիշեցնում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթը, որտեղ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանի կառավարությունը դեռևս 2021 թվականի հունվարից ընդունել է Ռուսաստանի առաջարկը: Վարչապետը հիշեցրել էր, որ ՌԴ առաջարկի էությունը հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել։

Ըստ զրուցակցի՝ սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ սերտ են, գործում են հետևողականորեն. «Մի շարք պաշտոնյաներ անպատասխանատու հայտարարություններ էին անում, տարանջատում ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները: Պետք է գրագետ կերպով շահերը համադրել, վտանգավոր հայտարարություններ չանել»:

Դիտարկմանը՝ խորհրդարանական ընդդիմությունն էլ է պառակտիչ հայտարարություններ անում, զրուցակիցն այդ գործելաոճը նույնպես դատապարտում է:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում՝ Թարվերդյանը նկատում է՝ Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր գերլարված հարաբերություններ ունեն, և Հայաստանը պետք է նախաձեռնող լինի, որպեսզի քննարկումները այդ ֆորմատում շարունակվեն:

«Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում քննարկումներ անելը ԱՄՆ-ն կամ ՌԴ-ն չեն որոշել, այլ ՄԱԿ-ի շրջանակներում է որոշում կայացվել: Երկու երկրներն առանձին Հայաստանի հետ շփվում են, քննարկումներ ունենում, և երկու կողմերի համար էլ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Ֆրանսիայի Սենատն էլ վերջերս բանաձև ընդունեց ընդդեմ Ադրբեջանի: Սա ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները թեկուզ առանձին, բայց աշխատում են: Եթե միասնական քննարկումներ չեն ընթանում, դեռ չի նշանակում, թե այդ հարթակն այլևս չկա»,- ասում է նա:

Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևի և դրա՝ Հայաստանի համար դրական ազդակ ունենալու մասին խոսելիս էլ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասում է՝  սենատի որոշումն ավելի շատ քաղաքական բնույթ ուներ, և հետագայում Ֆրանսիայի գործադիր իշխանությունը պետք է սանկցիաներ կիրառի:

«Ադրբեջանի կառավարությունը շատ ծանր տարավ այդ բանաձևի ընդունումը: Միջազգային դիվանագիտության մեջ այդ քայլը կարող է օրինակ ծառայել մի շարք այլ պետությունների համար: Ֆրանսիան իր հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ պետությունն է, Եվրոպական քաղաքականության շոգեքարշը: Նրանց կողմից բանաձևի ընդունում կարող է ունենալ ձնագնդիկի էֆեկտ, ինչու ոչ՝ նաև ԱՄՆ-ի համար, ոչ միայն Եվրոպայի: Այս բանաձևը Հայաստանի անվտանգության համար կարևոր հանգամանք է: Անվտանգությունը միայն ռազմականը չէ, այլ նաև՝ դիվանագիտականը»,- նշում է նա:

Թարվերդյանը, անդրադառնալով նաև ընդդիմության վարքագծին, հայտարարությանը, թե գալու են խորհրդարան, սակայն կրկին աշխատանքներին ամբողջովին չեն մասնակցում՝ ընդգծում է՝ չի ընդունում այդ վարքագիծը:

«Կարող են քվեարկություններին չմասնակցել, բայց ընդհանուր ԱԺ աշխատանքներին չմասնակցելը ճիշտ չեմ համարում: Պետության այս իրավիճակում թողնել խորհրդարանական աշխատանքը սխալ է: Որքան էլ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն և ընդունում է բոլոր նախագծերը միաձայն, միևնույն է, ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան և ներկայացնի այդ նախագծերի սխալները: Նրանք չեն օգտվում երկրի առաջին քաղաքական լսափողից և թողնում են, որ իշխանությունը կամայական ձևով գործի»,- կարծում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48245 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին