Երևան
12 °C
Հայաստանի կառավարությունը դեռևս 2021 թվականի հունվարից ընդունել է Ռուսաստանի առաջարկը, բայց այդ մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ առաջարկի էությունը հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել։
«Երբ ռուսական առաջարկների վերաբերյալ հարցադրումն արվեց, կառավարությունը շատ արագ արձագանքեց։ Բայց և՛ ընդդիմության դաշտում, և՛ ԼՂ-ում եղան դրսևորումներ, հայտարարություններ՝ կառավարությունից պահանջելով ընդունել ռուսական առաջարկները։ Ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռ 2021թ. հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է։ Դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով, և ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորություն մեզ համար ընձեռեց»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իրենց այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ այդ դիրքորոշումը վաղուց են ընդունել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, իհարկե, պետք է, և Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը։ Նա նշել էր, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։
«Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել: Եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ, վաշինգտոնյանը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,- ասել էր Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ը կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT