Կենտրոնացած եմ այն աշխատանքի վրա, որի համար նշանակվել եմ փոխքաղաքապետ, ընտրություններին դեռ շատ կա. Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ինքը վարչական լծակներ է օգտագործում և սկսել է իր քարոզարշավը:

«Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, ով համակարգում և վերահսկում է վարչական շրջանների, դրանց ղեկավարների աշխատանքը։ Նման համակարգման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետները չեն ունեցել: Դա է պատճառը, որ ես իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջանների ղեկավարների հետ: Կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որ հենց այդ աշխատանքն իրականացնելու համար պետք է փաստացի տեղում ծանոթանալ խնդիրներին, որովհետև այլ որակի ու այլ տեսակի ինֆորմացիա ես ստանում»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրություններում իր շանսերը, Ավինյանը ընդգծեց, որ այս պահին չի մտածում ընտրությունների մասին. «Այս պահին ես կենտրոնացած եմ այն աշխատանքների վրա, որի համար նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա»։

Անդրադառնալով Երևանի տրանսպորտային խնդրին՝ փոխքաղաքապետը նշեց՝ քաղաքային տրանսպորտի հարցը նոր ավտոբուսների գալով չի լուծվել, որովհետեւ ավտոբուսների այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը:

«Փուլային ռեֆորմը մեզ կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, որ մենք ունենք ավտոբուսների մի փոքր քանակ, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել, ու դուրս են եկել բոլորը գծերից։ Այո, տրանսպորտի վիճակը լավ չէ: Մինչև տարվա վերջ կամ հունվարին մենք սպասում ենք 150 նոր ավտոբուսների, հաջորդ տարի 80 հատ նոր 12 մետրանոց «ՄԱՆ» ավտոբուսների ենք սպասում: Բայց դրանց գալով չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմը ավարտին է հասցված»,- նկատեց Ավինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49818 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին